Առնո Պետերս (գերմ.՝ Arno Peters, մայիսի 22, 1916(1916-05-22)[1][2][3], Շարլոտենբուրգ, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 2, 2002(2002-12-02)[1][2][3], Բրեմեն, Գերմանիա), գերմանացի պատմաբան, քարտեզագետ, պատմագետ, տնտեսագետ, երաժիշտ։

Առնո Պետերս
Առնո Պետերս.jpg
Ծնվել էմայիսի 22, 1916(1916-05-22)[1][2][3]
Շարլոտենբուրգ, Գերմանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 2002(2002-12-02)[1][2][3] (86 տարեկան)
Բրեմեն, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունքարտեզագիր, պատմաբան, տնտեսագետ և օդագնացության ինժեներ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]

ԿենսագրությունԽմբագրել

Առնո Պետերսը ծնվել է Բեռլինում 1916 թվականի մայիսի 22-ին: Իր գործունեությունը սկսել է Հոլիվուդում 1930-ականների վերջերին՝ սովորելով ամերիկյան ֆիլմարտադրություն: 1945 թվականին Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում դոկտորի կոչում ստանալուց հետո, Պետերսը սկսել է աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտությունները: Այս թեման նրան ներկայացվել է քոլեջում և կազմել «Ֆիլմը որպես հասարակական առաջնորդության միջոց» խորագրով նրա ատենախոսության մեծ մասը: Թեև Պետերսը քննարկում էր իր աշխարհի քարտեզը դեռևս 1967 թվականից, բայց նա չսկսեց այն առաջ քաշել մինչև 1973 թվականի մայիսին Բոննում կայացած մամուլի ասուլիսը[5]։ 1974 թվականին Պետերսը Գերմանիայի Բրեմեն քաղաքում հիմնադրեց Համաշխարհային պատմության ինստիտուտը, որտեղ ծառայեց որպես տնօրեն: Բրեմենի համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ Բրեմենում նա աշխատել է մինչև իր մահը[6]: Պետերսը յոթ երեխաների հայր էր: Սիրողական նկարիչ էր, սիրում էր լող, հեծանվավազք և նավարկություն: Նա մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 2-ին, Բրեմենում:

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Մանկության տարիներին Պետերսը բնակվում էր Գերմանիայի Բեռլին քաղաքում, եղբոր՝ Վեռների և ծնողների՝ Լյուսիի և Բրունոյի հետ: Նրա հայրը նացիստական ռեժիմի կողմից կարճ ժամանակով անազատության մեջ էր ընկել Երկրորդ աշխարհամարտի վերջում: Պետերսը ավագ դպրոցում մասնակցում էր ինչպես հեծանվավազքի, այնպես էլ լողի մրցումներին՝ երկուսում էլ ստանալով տիտղոսներ: Հոլիվուդում ֆիլմարտադրություն սովորելուց հետո վերադառնալով Գերմանիա՝ Պետերսը կարողացավ բարելավել գերմանական ֆիլմարտադրության գործընթացը, իսկ 1940 թվականին թողարկեց իր սեփական ֆիլմը՝ «Իմմեր Նուր դու» ժամանակակից մյուզիքլը: 25 տարեկան հասակում նա ժամանակի ամենաերիտասարդ գերմանացի կինոռեժիսորն էր:

Գիտական գործունեությունԽմբագրել

Առնո Պետերսին կարելի է համարել ունիվերսալ գիտնական, նրա հետազոտության ոլորտն ընդգրկում էր պատմությունը, քարտեզագրությունը, հասարակագիտությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և երաժշտությունը:

ՔարտեզագրությունԽմբագրել

 
Առնո Պետերսի քարտեզը

1945 թվականին Պետերսը ստացավ ասպիրանտի կոչում Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում (այժմ ՝ Հումբոլդտի համալսարան) արվեստի և լրագրության պատմության մեջ: Ոգևորված լինելով քաղաքական քարոզչության հանդեպ իր հետաքրքրությամբ՝ ուսումնառության տարիներիկ մեծ մասը նա անցկացրեց՝ կատարելով աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտություններ, որը հավասարապես կենտրոնանում է աշխարհի բոլոր ոլորտների վրա: Այս ուսումնասիրություններից դուրս եկավ նրա «Աշխարհի սինխրոնօպտիկական պատմություն» ժամանակացույցը՝ միևնույն տարածքը նվիրելով աշխարհի բոլոր ոլորտներին և ժամանակներին, միաժամանակ ընդգրկելով մ.թ.ա. 1000-ից մինչև մ.թ. 1952 թվականը՝ հիմնվելով այն տեսության վրա, որ բոլոր քաղաքակրթությունները և երկրները միաժամանակ դիտելիս զուգահեռաբար ցույց են տալիս հարաբերություններ և ազդեցություններ, որոնք այլ կերպ կարող են ակնհայտ չլինել: Աշխատությունը հրապարակվել է 1952 թվականին՝ կանխազդարարելով հեղինակի աշխարհի քարտեզը[7]: Այս գործողություններում Պետերսը զարգացրեց հավատը քարտեզների մեծ մասի եվրակենտրոն կողմնակալության նկատմամբ: Քանի որ նա չկարողացավ գտնել իրեն բավարարող մի քարտեզ, Պետերսը ինքնուրույն մշակեց այն: 1974 թվականին նա հայտարարեց Պետերսի աշխարհի քարտեզի մասին՝ պնդելով, որ այն աշխարհի ամենաճշգրիտ ցուցադրությունն է:

Քարտեզն առաջացրեց հակասություններ: Քարտեզը, որը Պետերսի պնդմամբ մշակվել ու ներկայացվել էր ավելի քան մեկ դար առաջ քահանայապետ Ջեյմս Գալի կողմից, առաջին կամ միակ հավասար նախագիծը չէր: Նրա հարցերից շատերը վիճարկվեցին կամ մերժվեցին: Չնայած քննադատությանը, Պետերսի ավելի քան 80 միլիոն քարտեզներ տարածվել են ամբողջ աշխարհում[8]: 1989 թվականին լույս տեսավ «Պետերսի աշխարհի ատլասը», որն այն ժամանակ միակ ատլասն էր, որը ներկայացնում էր բոլոր տարածքները գրեթե նույն մասշտաբով:

ԵրաժշտությունԽմբագրել

1984 թվականին Պետերսը մշակեց գույների միջոցով հնչյունները ձայնագրելու մեթոդը (Պետերսի ձայնագրում): Դա անելու համար նա կիրառեց նախկինում իր մշակված՝ պատմական ժամանակը օպտիկական եղանակով ցուցադրելու մեթոդը (համաշխարհային պատմության համաժամանակյա օպտիկական հայեցակարգ): Երաժշտության մեջ սա արտահայտվեց տոնայնության բարձրության օպտիկագունային տարբերակով ցուցադրելով: Այսպիսով Պետերսը հնարավորություն տվեց գրանցել ցանկացած ձայն գույնի և գրաֆիկական սյունակի տեսքով, որի բարձրությունը համապատասխանում է օկտավայի երկարությանը:

ՔաղաքատնտեսությունԽմբագրել

 
Պետերսի վարդը

Որպես կապիտալիստական տնտեսության այլընտրանք, Պետերսն առաջարկել է «Համարժեք տնտեսության» մոդելը, որի համաձայն ապրանքներն ու ծառայությունները փոխանակվում են ոչ թե փողային գնի հիման վրա, այլ արժեքի հիման վրա: Աշխատանքի ժամանակը, աշխատաժամանակի ծախսերը հենց արտադրված ապրանքների կամ ծառայությունների արժեքն են: Պետերսը հավատում էր, որ ապրանքների և ծառայությունների փոխանակումը պետք է տեղի ունենա համաձայն դրանց արտադրության վրա ծախսված աշխատանքային ժամանակի՝ անկախ աշխատանքի տեսակից․ գործարանի տնօրենի 8 ժամվա աշխատանքի արժեքը ճշգրիտ հավասար է փականագործի կամ հավաքարարուհու 8 ժամվա աշխատանքի արժեքին: Ապրանքների և ծառայությունների արժեքի չափման մասշտաբի օբյեկտիվությունը` ժամանակը, այն դարձնում է ունիվերսալ: Ըստ Պետերսի՝ սա ապահովում է ապրանքների և ծառայությունների արդար բաշխումը ոչ միայն հասարակության, այլև երկրների միջև: Վերջնական արտադրանքի կամ ծառայության արժեքը հաշվարկելու համար Պետերսը մշակել էր հատուկ մատրից (այսպես կոչված՝ Պետերսի վարդ), որի մեջ բեռնվում է արտադրության առանձին մասնակիցների աշխատանքի ժամանակը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (фр.) — 2007.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123434300 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Monmonier Mark (2004)։ Rhumb Lines and Map Wars: A Social History of the Mercator Projection։ University of Chicago Press։ էջ 147։ ISBN 978-0226534312 
  6. «Arno Peters Biography» 
  7. «Professor Arno Peters»։ 2003-01-05 
  8. «Peters Photo Album - ODT» 

Արտաքին հղումներԽմբագրել