Առնոլդ Ջեքսոն

բրիտանացի թեթև ատլետ

Առնոլդ Նյուջենտ Ստրոդ-Ջեքսոն[2] (անգլ.՝ Arnold Nugent Strode Strode-Jackson; ապրիլի 5, 1891(1891-04-05)[1], Addlestone, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - նոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի թեթև ատլետ, գեներալ և բարրիստեր։ 1500 մ վազքի 1912 թվականի օլիմպիական չեմպիոն։ 3 շերտաձողերով «Հանուն գերազանց ծառայության» շքանշանի կոմպանիոն (շքանշանի 130-ամյա պատմության մեջ 16 պարգևատրվածներից մեկը), Բրիտանական կայսրության շքանշանի (CBE) կոմանդոր։

Առնոլդ Ջեքսոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1891(1891-04-05)[1]
ԾննդավայրAddlestone, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ և Մալվերն քոլեջ
Մասնագիտությունբարիսթեր, թեթևատլետ և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և «Մատուցած ծառայությունների համար» շքանշան
 Arnold Jackson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առնոլդի հորեղբայրը Կլեմենտ Ջեքսոնն էր (1846-1924) ՝ սպորտսմեն, ակադեմիկոս։ 1880 թվականին Անգլիայի սիրողական ատլետիկայի ասոցիացիայի (անգլ.՝ Amateur Athletic Association) հիմնադիրներից մեկը։

1914 թվականի օգոստոսին զորակոչվել է զինվորական ծառայության, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայել է Թագավորական ստրելեցների ուղղափառ գնդում (անգլ.՝ King's Royal Rifle Corps): 1918 թվականի մայիսին, 27 տարեկանում ծառայության մեջ ստացել է փոխգնդապետի կոչում, իսկ նույն թվականի հոկտեմբերին դարձել է Բրիտանական բանակի բրիգադային ամենաերիտասարդ գեներալը[3]։ 1917 թվականի հունիսին պարգևատրվել է «Հանուն գերազանց ծառայության» շքանշանով, նույն թվականի հուլիսի 18-ին ստացել է շքանշանի առաջին շերտաձողը, 1918 թվականի մայիսի 13-ին՝ երկրորդը, իսկ 1918 թվականի դեկտեմբերի 2-ին՝ երրորդը։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընդամենը 8 բրիտանական զինվորականներ են պարգևատրվել այդ շքանշանի երեք շերտաձողերով։ Բացի «Հանուն գերազանց ծառայության» շքանշանից՝ ևս վեց անգամ Ջեքսոնը պարգևատրվել է՝ հիշատակվելով մամուլում հրապարակված հրամանում (անգլ.՝ Mentioned in dispatches): Սա Ջեքսոնին դարձրել է Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած բրիտանական սպաների մեջ ամենաարժանավորը։ Եղել է 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսի՝ բրիտանական պատվիրակության կազմի մեջ, որտեղ իր աշխատանքի համար դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։

1920 թվականին դարձել է Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի անդամ։ 1921 թվականին արտագաղթել է ԱՄՆ, աշխատել է Կոնեկտիկուտի իրավաբանական կազմակերպություններում։ 1935 թվականին եղել է հայտնի Կենտուկյան դերբիի պատվին կազմակերպված առաջին փառատոնի տնօրենը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կենտուկիի նահանգապետի մոտ, ստուգում էր զորքերը։ 1945 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի։ 1963 թվականին, կնոջ՝ Դորայի մահից հետո (ամուսնացել էին 1918 թվականին) վերադարձել է Օքսֆորդ, ուր և մահացել է 1972 թվականին։

Ջեքսոնի կյանքի մասին պիեսը՝ «Ստրոդ-Ջեքսոն» (անգլ.՝ Strode-Jackson), Մայք Հոդդի և Ջեք Թորինգթոնի հեղինակությամբ, բեմադրվել է 1979 թվականին լոնդոնյան King’s Head թատրոնում։

Սպորտային կարիերան խմբագրել

Քոլեջում սովորելու ժամանակ Առնոլդը զբաղվել է վազքով, կրիկետով, ֆուտբոլով և բռնցքամարտով։ Brasenose քոլեջն ընդունվելուց հետո նա սկսել է զբաղվել նաև հոկեյով և գոլֆով։ Սակայն հորեղբոր խորհրդով նա սկսել է մասնագիտանալ միջին հեռավորության վազքով։ 1912 թվականին նա դարձել է Օքսֆորդի համալսարանի՝ 1 մղոն վազքի չեմպիոնը՝ 4.21,6 արդյունքով։ Այս հոյակապ արդյունքի համար նա ներառվել է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում։

1912 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում, հուլիսի 10-ին համառ պայքարում կարողացել է վերջնագծում գերազանցել երկու ամերիկացիների՝ աշխարհի ռեկորդակիր Աբել Կիվիատին և Նորման Թեյբերին, ովքեր Ջեքսոնից հետ մնացին 0,1 վայրկյանով։ Եվս երկու վազորդներ մեկ վայրկյանի տարբերությամբ պարտվեցին Առնոլդից։ Ջեքսոնը նվաճեց ոսկե մեդալը օլիմպիական նոր ռեկորդով՝ 3:56,8: Ջեքսոնի ոսկին անձնական դիսցիպլինում միակ հաղթանակն էր Ստոկհոլմի խաղերում բրիտանական թեթևատլետների համար ( ևս մեկ հաղթանակ բրիտանացիները տոնել են 4×100 մետրի էստաֆետում)։ Մինչ 2008 թվականը Ջեքսոն որպես Օլիմպիական խաղերում այդ հեռավորության ամենաերիտասարդ (21 տարեկան) հաղթող պահպանել է իր ռեկորդը, քանի դեռ նրան չէր գերազանցել 19-ամյա քենիացի Ասբել Կիպրոպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Olympedia — 2006.
  2. Сменил фамилию на Строд-Джексон в 1919 году
  3. «Arnold Jackson». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.