Առնոլդ Սփենսեր Լիզ (անգլ.՝ Arnold Spencer Leese, նոյեմբերի 16, 1878(1878-11-16)[1][2][3][…], Lytham St Annes, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 18, 1956(1956-01-18)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Ֆաշիստական կայսերական լիգայի հիմնադիր։

Առնոլդ Լիզ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1878(1878-11-16)[1][2][3][…]
ԾննդավայրLytham St Annes, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 18, 1956(1956-01-18)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունGiggleswick School?
Ազդվել էՍիոնի իմաստունների արձանագրությունները
Մասնագիտությունինքնակենսագիր, անասնաբույժ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունImperial Fascist League? և British Fascists?

Կենսագրություն խմբագրել

Առնոլդ Լիզը ծնվել է Անգլիայի Լանքաշիր կոմսությունում։ Անասնաբույժի մասնագիտացումը ստանալուց հետո՝ պրակտիկա է անցել Բրիտանական Հնդկաստանում, որտեղ դարձել է ուղտերի մասնագետ։ Այնտեղ նա աշխատել է 6 տարի, մինչև Բրիտանական կայսրության Արևելաաֆրիկյան պրոտեկտորատի ուղտերի մասնագետ դառնալը։ Առնոլդ Լիզն իր կյանքի ողջ ընթացքում մնացել է կենդանիների սիրահար և գինեժուժկալ։

Լիզը ուղտերի և նրանց հիվանդությունների վերաբերյալ հրապարակել է բազմաթիվ հոդվածներով, որոնցից առաջինը 1909 թվականին տպագրվել է «Արևադարձային անասնաբուժական գիտության ամսագրում»։ Առնոլդ Լիզի պատվին է անվանակոչվել ուղտերի մակաբույծ «Thelazia leese»։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին միացել է թագավորական բանակային անասնաբուժական կորպուսին և ծառայել Արևմտյան ռազմաճակատում և Մերձավոր Արևելքում։ Կապիտան Առնոլդ Լիզը վերադարձել է Անգլիա, որտեղ անցնելով թոշակի, շարունակել է իր պրակտիկան և հրապարակել «Միասապատ ուղտի առողջությունը և հիվանդությունները» (1928 թվական) գիրքը, որն իր նմանը չի ունեցել շուրջ 50 տարի։

Առնոլդ Լիզն իր կյանքի մեծ մասը եղել է հակասեմական, որի ուղղակի պատճառը եղել է կաշրութի նկատմամբ նրա ատելությունը։ Վերջինս հրեական օրենք է, որով սահմանվում է սննդի ճիշտ պատրաստման ընթացակարգը և կենդանիների նկատմամբ խնամքը։ Առնոլդ Լիզը մշակել է Բրիտանական կայսրությունում հրեական վտանգի վերացման գաղտնի դավադրության տեսությունը։ Դեռևս 1924 թվականից ներգրավվել է ֆաշիստական խմբերում, որտեղ մեղադրել է ֆաշիստներին՝ հրեաների նկատմամբ փափուկ վերաբերմունքի համար։

Որպես բրիտանացի ֆաշիստների կազմակերպության անդամ, Առնոլդ Լիզն իր կողմնակիցներից մեկի հետ դարձել է Լինքոլնշիրի խորհրդի անդամ։ Իր ինքնակենսագրականում նա գրել է․ «Մենք եղել ենք առաջին ֆաշիստները, որոնք Անգլիայում ընտրվել են սահմանադրական կարգով»։ 1929 թվականին, հիսաթափվելով Ֆաշիստների բրիտանական միությունից և տարաձայնություններ ունենալով Օսվալդ Մոսլիի հետ, ում նա խստորեն քննադատում էր և անվանում «կաշրութային ֆաշիստ», Առնոլդ Լիզը հիմնադրել է «Ֆաշիստական կայսերական լիգա» կազմակերպությունը։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Լիզը ակտիվորեն համագործակցել է Համառուսական ֆաշիստական կուսակցության ղեկավար Կոնստանտին Ռոդզաևսկու հետ։

Հակասեմականության համար1936 թվականին Առնոլդ Լիզի և Ֆաշիստական կայսերական լիգայի մեկ այլ անդամի նկատմամբ վեց կետերով մեղադրանք է առաջադրվել՝ Լիգայի պաշտոնաթերթի՝ «Ֆաշիստի» հուլիսյան համարում երկու հրապարակումներ կատարելու համար։ Լիզը մեղավոր է ճանաչվել և տուգանքի փոխարեն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման։ Առնոլդ Լիզը եղել է ֆաշիստական շարժման վերջին առաջնորդներից մեկը, ում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ներկալել են Միացյալ Թագավորությունում՝ համաձայն 18B հրահանգի։

Թույլ առողջության պատճառով՝ 1943 թվականին Լիզն ազատ է արձակվել, սակայն 1947 թվականին 6 ամիս ժամկետով դարձյալ դատապարտվել է ազատազրկման՝ ՍՍ-ի զորքերի մարտիկներին օգնելու համար։ Պատերազմից հետո թողարկել է իր սեփական «Գոթիք Ռիփլս» ամսագիրը։

1951 թվականին Առնոլդ Լիզը տպագրել է իր ինքնակենսագրականը, որը կոչվել է «Քայլելով անհամաչափ․ ուղտերի բժիշկ հակասեմականի երկու կյանքերը»։ Լիզը եղել է երիտասարդ Քոլին Ջորդանի խնամակալը, ում էլ կտակել է իր տունը, որը գտնվել է Լոնդոնի Հոլանդ պարկ Հաուսում։ Մահվանից որոշ ժամանակ անց էլ, տունը դեռ հայտնի էր Առնոլդ Լիզի տուն անվամբ, իսկ նրա այրին փորձում էր տանը հաղորդել սրբավայրի կարգավիճակ։ Սակայն տունն անցավ Ջորդանին և նա այն օգտագործեց իր հայեցողությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել