Առյուծի պար (չինարեն՝ 舞獅), չինական մշակույթի ավանդական պարերից մեկը։ Իրենից ներկայացնում է առյուծի մարմին, կերպար, որի մեջ գտնվող երկու մարդ ղեկավարում են այն։ Պարի բազային շարժումները ավելի շատ կարելի է տեսնել չինական մարտական արվեստում։

Առյուծի պարը, ըստ ավանդության, կատարվում է տարբեր տոների և փառատոնների ժամանակ, որից ամենանշանակալին չինական Նոր տարին է, որը լայնորեն նշվում է ամբողջ աշխարհի չինացիների կողմից[1]։

Հյուսիսային Չինաստան խմբագրել

Հյուսիսային Չինաստանում առյուծները հիմնականում ելույթ են ունենում զույգով, այդ դեպքում արուի գլխին լինում է կարմիր ժապավեն, իսկ էգի գլխին` կանաչ։ Երբեմն առյուծները հայտնվում են ընտանիքով, երբ մեծերի կողքին ավելանում են նաև կորյունները։

Հարավային Չինաստան խմբագրել

 
Առյուծի պար: Գուանդուն, Չինաստան

Չինաստանի հարավում պարը ավելի խորհրդանիշային է։ Ներկայացումը ավանդաբար կատարվում է չար ուժերին վախեցնելու և հաջողությանը գրավելու համար։ Հարավային առյուծը տեսանելիորեն տարբերվում է. այստեղ օգտագործվում է գույների բազմազանություն, գլուխը ավելի հստակ է առանձնանում մարմնից, աչքերը մեծ են, դնչին հայելի է ամրացված (ենթադրվում է, որ չար ուժերը վախենում են իրենց արտացոլանքից), իսկ գլխի կենտրոնում եղջյուր կա։ Առյուծն ունի շատ տարբերակներ ու ոճեր։ Հարավային առյուծի պարը սկիզբ է առել Գուանդունից։

Թայվան խմբագրել

 
Առյուծի պար: Թայվան

Թայվանի առյուծի պարը ավելի մոտ է մարտական արվեստին։ Առյուծն այստեղ ավելի հասարակ կառուցվածք ունի, ի տարբերություն հարավային Չինաստանի առյուծի, նրա աչքերն ու բերանը չեն կարող բացվել կամ փակվել։ Տարբերություն կա նաև երաժշտության մեջ և առյուծի մուտքի ժամանակ։

Վիետնամ, Կորեա, Ճապոնիա, Մալայզիա խմբագրել

 
Առյուծի պար: Ճապոնիա

Վիետնամում, Կորեայում, Ճապոնիայում և Մալայզիայում նույնպես առյուծի պարի ավանդույթ կա։ Շրջանից շրջան առյուծները տարբերվում են։ Ճապոնիայում առյուծին կարող է ղեկավարել ինչպես մեկ, այնպես էլ երկու մարդ, կորեական առյուծին երբեմն ղեկավարում են երեքը։

Վիետնամում պարն անվանում են «մուա լան-շի-ռոնգ» (Múa lân-sư-rồng), կորեերեն` «սաջախում» կոր.՝ 사자춤, 獅子춤, ճապոներեն` «սիսիմայ» (獅子舞):

Մալայզիայում չինացիները հավատում են, որ առյուծի պարը հեռացնում է չար ուժերին, բերում է երջանկություն և բարեկեցություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rebecca Berkley The illustrated complete musical instruments handbook. — Flame tree, 2006. — P. 44. — 416 p. — ISBN 9781844515202