Առաքել Պատրիկ
Առաքել Նշանի Պատրիկ (Պատրիարքյան, նոյեմբերի 28, 1894, Սեբաստիա - 1984[1][2]), հայ ազգագրագետ, նկարիչ։
Առաքել Պատրիկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1894 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 1984[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԱռաքել Պատրիկը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 28-ին Սեբաստիայում։ Սեբաստիայի դպրոցում աշակերտել է Դանիել Վարուժանին։ Եվդոկիայում շրջակա 5 գյուղերի համար հիմնադրել է կենտրոնական դպրոց (1912-1913)։ 1920 թվականին Միլանում հետևել է Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստական, 1924 թվականին Փարիզում՝ Գրանդ-Շոմիեր ակադեմիաների դասընթացներին։ 1947 թվականին հայրենադարձել է։ Աշխատել է ՀՊՊԹ-ում՝ որպես նկարիչ։
Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում։
Աշխատություններ
խմբագրելԼույս են տեսել Առաքել Պատրիկի «Հայկական տարազ» (1967, 2-րդ հրտ.՝ 1983), «Պատմագիրք-յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան» (հ. 1, 2, 1974, 1983), «Ուրհայի ասեղնագործությունը» (կազմումը և տեքստը՝ Պատրիկի, 1985) աշխատությունները, «Դանիել Վարուժանն իմ հուշերում» (1965, 1968) հուշագրությունը, «Սայաթ-Նովա» պիեսը (1942, գրական մրցանակ, Կահիրե), «Արծուիկը» (1968, ԹՄՄ մրցանակ, Բեյրութ) հուշավեպը, «Կոմիտասյան դրաման» (1986) փաստագրական վիպակը[3]։ Կազմել է 19-20-րդ դարերի հայկական տարազի գունավոր քարտեզը (1964, ՀՊՊԹ)[4]։ Հեղինակ է նաև «Հայկական խաչքարերի արվեստը» ուսումնասիրության (անտիպ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4904
- ↑ «Zarkfoundation - Առաքել Պատրիկ». zarkfoundation.com.
- ↑ «Առաքել Պատրիկ, «Կոմիտասյան դրաման»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Հայկական տարազ ։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Առաքել Պատրիկի «Ուզունլարի գյուղսովետի շենքը» նկարը ՀՊՊԹ կայքում
- Առաքել Պատրիկի «Սևանգեսի էլեկտրոսարքավորումը» նկարը ՀՊՊԹ կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |