Էդուարդ Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Առաքելյան (փետրվարի 28, 1950, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Էդուարդ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Առաքելյանը ծնվել է 1950 թվականին, Լենինականում։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1966 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1978-1998 թվականներին դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1981 թվականից ընդգրկվել է հայ երիտասարդ նկարիչների միությունում։ «Սպիտակ վարդեր» ստեղծագործությունով 1988 թվականին Լեհաստանում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1994 թվականին երկու ամսով բնակվել և ստեղծագործել է Շվեդիայում։
Ստեղծագործությունները գտնվում են Ավստրալիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, ԽՍՀՄ և եվրոպական մի շարք թանգարաններում։
1994-1998 թվականներին ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում։
1998 թվականից բնակվում է Նյու Յորքում։
1998 թվականին Monica Goldstrom's պատկերասրահում մասնակցել է Լոնգ Այլենդի կրծքի քաղցկեղի հիմնադրամին նվիրված ցուցահանդեսին։
Աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Կալիֆորնիայի Royal Design Connection պատկերասրահում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդուարդ Առաքելյան(չաշխատող հղում)