«Առանց հանցանշանի» (երբեմն— «Առանց պատճառի», անգլ.՝ Without A Clue), կինոնկար: Պարոդիա կամ կինոֆարս Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին:

Առանց հանցանշանի
Without a Clue
Without a clue (обложка).jpg
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն[1] և քրեական
Նկարագրում էԼոնդոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1988 և հունիսի 7, 1990[2]

ՍյուժեԽմբագրել

Ըստ այս ֆիլմի սյուժեի՝ ոչ մի Շերլոկ Հոլմս էլ գոյություն չունի, իսկ հանցագործությունները բացահայտում է հենց Բժիշկ Վատսոնը: Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները նա գրում է, որպեսզի նրան ընդունեն համալսարան ուսուցանելու, համարելով, որ այնտեղ չեն ընդունի նրա դեդուկտիվ հոբբին: Վատսոնն այդպես էլ պաշտոն չի ստանում, բայց Հոլմսը դառնում է հանրաճանաչ, և Վատսոնին խնդրում են ներկայացնել հերոսին: Խուզարկուի դերի ներկայացման համար Բժիշկ Վատսոնը վարձում է դերասան Ռեջինալդ Քինքեյդին:

Հոլմսին և Վատսոնին հաջողվում է կանխել Բրիտանական թանգարանի գողությունը: Հանցագործները հանձնված են բրիտանական ոստիկանությանը, իսկ Վատսոնն արդեն վաղուց հոգնել է դերասան-ալկոհոլիկ լինելուց, և նա դուրս է հանում Քինքեյդին: Շուտով նա նրան ետ է վերադարձնում, քանի որ Բրիտանիայի դրամ կտրելու հիմնարկը պատրաստ է Շերլոկ Հոլմսի հետ բացահայտել ևս մեկ խորհրդավոր քրեական գործ:

Անհայտացել էր կլիշեն, որով տպում էին 5 ֆունտանոց թղթադրամները: Սկանդալը սպառնում է տապալել երկրի տնտեսությունը: Վատսոնին հաջողվում է իմանալ, որ հանցագործության ետևում կանգնած է նրա հակառակորդը՝ պրոֆեսոր Մորիարտին: Մորիարտիի հետ փոխհրաձգության ժամանակ Վատսոնը մահանում է (այդպես են կարծում նրա ընկերները), և Հոլմսը ստիպված է լինում հետաքննությունը վերցնել իր ձեռքը: Պարզվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և դերասանը կարող է գործը հասցնել իր հաջողակ ավարտին:

ԴերերումԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է խորհրդային վարձույթով, կրկնօրինակումն իրականացրել էր Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիան 1989 թվականին: Մայքլ Քեյնին կրկնօրինակել է Սերգեյ Մալիշեվսկիյը, Բեն Քինգսլիին՝ Արտյոմ Կարապետյանը:

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել