Առանց արևի (ֆիլմ, 1983)
«Առանց արևի» (ֆր.՝ Sans Soleil), Քրիս Մարկերի վավերագրական ֆիլմը (1983), անվանված է ի պատիվ Մոդեստ Մուսորգսկու համանուն վոկալ ցիկլի։
Առանց արևի ֆր.՝ Sans soleil | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Թվական | հոկտեմբերի 28, 1983[2] և 1983 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քրիս Մարկեր[1] |
Պրոդյուսեր | Քրիս Մարկեր |
Սցենարի հեղինակ | Քրիս Մարկեր |
Դերակատարներ | Ֆլորանս Դելե[3], Արիել Դոմբալ[3], Ռիյոկո Իկեդա[3], Կիմ Նովակ[3] և Ալեքսանդրա Սթյուարտ[3] |
Երաժշտություն | Քրիս Մարկեր |
Մոնտաժ | Քրիս Մարկեր |
Պատմվածքի վայր | Ճապոնիա |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո, Իսլանդիա և Փարիզ |
Տևողություն | 100 րոպե և 103 րոպե |
Բովանդակություն
խմբագրելՓոքր մասերի բաժանված «ըստ Վերտովի» տեսանյութը (ինչպես հենց ռեժիսորի կողմից նկարված, այնպես և վիդեոբանկից ստացված) ուղեկցում է կանացի ձայն, որը դատողություններ է անում ազատ թեմաներով դիմելով մահացած ռեժիսորին (մտածածին)։ Պատկերագրական շարքը հիմնականում ձևավորվում է Տոկիոյի ֆուտուրիստական կյանքի տեսարաններից և Գվինեա Բիսաույի էսքիզներից (ըստ ռեժիսորի՝ «Աֆրիկայի ամենամոռացված երկիրը»)[4]։ Կադրից դուրս ձայնը բացատրում է, որ այս երկու աշխարհագրական բևեռները մոտեցնում է հակվածությունը անիմիզմին, արխաիկ հավատը դեպի աշխարհում ամեն բանի շնչավորվածությունը։
Անսպասելի, երբեմն պարադոքսալ միավորումը անհամատեղելի, առաջին հայացքից, իմաստային շարքերը բնորոշ են ոչ միայն կադրից դուրս տեքստին, այլ նաև մոնտաժային մասերին[5]։ Օրինակ, մետրոյում ննջող ուղևորների դեմքերը համակցված ճապոնական կինոմակուլատուրայից վերցված տեսարանների հետ։ Ժամանակ առ ժամանակ ռեժիսորը խորասուզվում է լիրիկական շեղումների մեջ ինչպես հիչկոկյան «Գլխապտույտ» ֆիլմի հերոսների երթուղու կրկնությունը Սան Ֆրանցիսկոյի փողոցներով[6]։
Համբավ
խմբագրելՄարկերի կողմից մշակված կինոակնարկի մոդելը մեծ պահանջարկ ստացավ հաջորդ սերունդների դոկումենտալիստների կողմից, հատկապես ամերիկյան (Էրրոլ Մորրիս, Մայքլ Մուր)[7]։ «Առանց արևի» ֆիլմը ընդունված է համարել վավերագրական այդ ժանրի գագաթնակետը[8]։ Քննադատ Սեմ Ադամսը Մարկերի ֆիլմը անվանել է «կինոի միջոցներով մտածելու ընթացքը պատկերելու ամենահաջողված փորձ»[7]։
Պատմության մեջ լավագույն ֆիլմի համար քվեարկության ժամանակ 846 քննադատներ (Sight & Sound, 2012) «Առանց արևի» ֆիլմի համար տվել են նույնքան ձայներ, որքան Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» և Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» ֆիլմերի համար[9]։
2007 թվականին Մարկերի ֆիլմը թողարկվեց անգլերեն լեզվով (փոքր-ինչ տարբեր Ֆրանսիական օրիգինալից) DVD ֆորմատով Criterion Collection ընկերության կողմից («Թռիչքուղի» ֆիլմի հետ մեկ սկավառակի վրա)[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0084628/
- ↑ https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=38630
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt0084628/fullcredits
- ↑ Статья Дж. Розенбаума
- ↑ Обзор М. Трофименкова
- ↑ Очерк Дж. Хобермана
- ↑ 7,0 7,1 Рецензия Дэйва Кера в The New York Times
- ↑ «Sans Soleil | BFI | British Film Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Sight & Sound 2012 critics top 250 films | BFI | British Film Institute». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ La Jetée/Sans Soleil - The Criterion Collection
Արտաքին հղումներ
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Смотреть фильм |
- Английский текст фильма-эссе
- «Без солнца»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Без солнца»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: