Կեյկո Աջենա
ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Աջենա Կեյկոից)
Կեյկո Աջենա (անգլ.՝ Keiko Agena,հոկտեմբերի 3, 1973[1], Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ), ճապոնական ծագմամբ ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Գիլմոր աղջիկները» հեռուսահաղորդման մեջ իր Քիմ Լեյնի դերի շնորհիվ։ Հեռուստահաղորդման մեջ նա նկարահանվել է 2000-2007 թվականներին՝ հաղորդման նկարահանման և հեռարձակման ողջ ընթացքում[2]։ «Գիլմոր աղջիկները»-ում նա խաղացել է տասնվեցամյա դեռահաս աղջկա դերը, չնայած հաղորդման առաջին ենթաշրջանում նկարահանվելու պահին Աջենան 27 տարեկան է եղել։ 2002 թվականին նա ստացել է «Երիտասարդ դերասան» մրցանակը Քիմ Լեյնի դերի համար[3]։
Կեյկո Աջենա անգլ.՝ Keiko Agena | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ |
Կրթություն | Ուիթման քոլեջ և Mid-Pacific Institute? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
mskeikoagena.com | |
Աջենան նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մասնավոր պրակտիկա»-ն, «Շտապ օգնություն»-ը, «Կասլ»-ը, «Հաուս»-ը և այլն[4]։
Անձնական կյանք
խմբագրել2005 թվականին ամուսնացել է Շինա Կավասակիի հետ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #14016507X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Keiko Agena Biography». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Awards for Keiko Agena». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Vlada Gelman (2013 թ․ ապրիլի 2). «Exclusive: Gilmore Girl Gets Twisted for ABC Family Mystery Series». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Keiko Agena». IMDb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.