Աջանտա, գլխավորապես բուդդայական տաճարավանքային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։

Աջանտա
մարաթհի՝ अजिंठा लेणी/गुहा
Հիմնական տվյալներ
ՏեսակԱյր, artificial cave? և տաճար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունAurangabad district?[1]
Հիմնական ամսաթվերըմ.թ.ա. 2-րդ դար
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և ազգային նշանակության հուշարձան[2]
Հիմնադրվածմ.թ.ա. 2-րդ դար
Մակերես8242 հեկտար, 78 676 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Ajanta Caves Վիքիպահեստում

Աջանտայի կոթողները թվով քսանինն են, որոնք միակտուր են՝ փորված 78 մետր բարձրությամբ մի ամբողջական ժայռի մեջ։ Աջանտայի հրաշալիքները դարեր շարունակ ծածկված են եղել բուսականությամբ ու անհայտ են մնացել։ Երբ բուդդայականությունը Հնդկաստանում անկում է ապրել, հավատացյալների թիվը պակասել է, իսկ վանականները լքել են այդ վանքերը ու տաճարները։ Այդ բոլորը պատահաբար հայտնաբերվել է 1829-ին, երբ այդ կողմերը հովազի որսի ելած անգլիացի զինվորները Աջանտայի ձորում հանդիպեցին այրերի մուտքին։

Աջանտայի տաճարները բուդդայական ժամանակաշրջանին են պատկանում։ Այդ տաճարների կառուցումը տևել է շուրջ ութ հարյուր տարի։ Սկսվել են մեր թվարկությունից երկու դար առաջ և շարունակվել մինչև մեր թվարկության ութերորդ դարը։ Դժբախտաբար այստեղ չի մնացել ոչ մի արձանագրություն, ոչ մի փաստաթուղթ, որոնք պատմեին թե ում կամքով ու նախագծով են կառուցվել այդ կոթողները։ Անհայտ են մնացել վարպետների ու կառուցողների անունները։ Կերպարվեստն այստեղ բուռն ծաղկում է ապրել հատկապես V—VI դարերում[3][4]։ Շինարարական աշխատանքներն առավել ինտենսիվ բնույթ են կրել V դարի վերջին— VI դարի առաջին կեսին՝ դրավիդյան Վակատակների հզոր արքայատոհմի ներկայացուցիչ Հարիշենայի՝ Դեկանի սարահարթի ու Արևմտյան Հնդկաստանի մի շարք մարզերի տիրակալի իշխանության տարիներին (475—500 թթ.)[5][5]: Հենց այդ ժամանկ են ստեղծվել Աջանտայի առավել կատարյալ քանդակներն ու որմնապատկերները[6]։

1937-ին նկարիչ Ս. Խաչատուրյանի որմնանկարները փչացումից փրկելու համար ձեռնամուխ եղավ դրանց պատճենահանմանը։ Մասնագետների բարձր գնահատանքին արժանացած այդ աշխատանքների մի մասը նկարչի այրին՝ նկարչուհի Վ. Խաչատուրյանը, տասնյակ տարիներ պահպանելուց հետո, 1971-ին ցուցադրեց Հայաստանի նկարչի տան սրահներում և ապա նվիրեց Հայաստանի պետական պատկերասրահին։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://asi.nic.in/ajanta-caves/
  2. https://asi.nic.in/
  3. Тюляев С. И. Глава VIII. Живопись Аджанты, живопись пещер периода искусства Гуптов 4—7 веков // Искусство Индии. III-е тысячелетие до н. э. — VII век н. э. / Под. ред. Е. Н.Галкиной. — М.: Искусство, 1988. — С. 249—250.
  4. Аджанта / Е. А. Сердюк // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. 5,0 5,1 Бонгард-Левин Г. М., Ильин Г. Ф. Глава XIX. Южная Индия // Индия в древности. — М.: Наука, 1985. — С. 370.
  6. Тюляев С. И. Глава VIII. Живопись Аджанты, живопись пещер периода искусства Гуптов 4—7 веков // Искусство Индии. III-е тысячелетие до н. э. — VII век н. э. / Под. ред. Е. Н.Галкиной. — М.: Искусство, 1988. — С. 250.

Գրականություն խմբագրել

  • "ASI": Archaeological Survey of India website, with a concise entry on the Caves, accessed 20 October 2010
  • Burgess, James and Fergusson J. Cave Temples of India. (London: W.H. Allen & Co., 1880. Delhi: Munshiram Manoharlal Publishers, 2005). 81-215-0251-9
  • Burgess, James and Indraji, Bhagwanlal. Inscriptions from the Cave Temples of Western India, Archaeological Survey of Western India, Memoirs, 10 (Bombay: Government Central Press, 1881).
  • Burgess, James. Buddhist Cave Temples and Their Inscriptions, Archaeological Survey of Western India, 4 (London: Trubner & Co., 1883; Varanasi: Indological Book House, 1964).
  • Burgess, James. "Notes on the Bauddha Rock Temples of Ajanta, Their Paintings and Sculptures," Archaeological Survey of Western India, 9 (Bombay: Government Central Press, 1879).
  • Behl, Benoy K. The Ajanta Caves (London: Thames & Hudson, 1998. New York: Harry N. Abrams, 1998).
  • Cohen, Richard S. (2006a). Beyond Enlightenment: Buddhism, Religion, Modernity. Routledge. ISBN 978-1-134-19205-2.
  • Cohen, Richard S. "Nāga, Yaksinī, Buddha: Local Deities and Local Buddhism at Ajanta," History of Religions. 37/4 (May 1998): 360–400.
  • Cohen, Richard S. "Problems in the Writing of Ajanta’s History: The Epigraphic Evidence," Indo-Iranian Journal. 40/2 (April 1997): 125–48.
  • Cohen, Richard S. Setting the Three Jewels: The Complex Culture of Buddhism at the Ajanta Caves. A PhD dissertation (Asian Languages and Cultures: Buddhist Studies, University of Michigan, 1995).
  • Cowell, E.B. The Jataka, I-VI (Cambridge: Cambridge, 1895; reprint, 1907).
  • Dhavalikar, M.K. Late Hinayana Caves of Western India (Pune: 1984).
  • Gordon, Sophie (2011). Monumental visions: architectural photography in India, 1840–1901 (PhD thesis). SOAS, University of London.

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 242
ռուս..անգլ..ֆր.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Աջանտա հոդվածին

Աղբյուրներ խմբագրել

  • Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ էջ 35-41
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջանտա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 519