Խաղամոլի մոլորություն

Խաղամոլի մոլորություն (անգլ.՝ gambler’s fallacy) կամ Մոնտե-Կարլոյի կեղծ եզրակացությունը արտացոլում է պատահական իրադարձության ընդհանուր սխալ ընկալումը։ Դա կապված է այն բանի հետ, որ, որպես կանոն, մարդը բնազդաբար չի գիտակցում այն փաստը, որ յուրաքանչյուր հաջորդ արդյունքի հավանականությունը կախված չէ պատահական իրադարձության նախորդ արդյունքներից։ Այնուամենայնիվ, հավանականության տեսությունը յուրաքանչյուր իրադարձություն անհատապես համարում է նախորդներից անկախ։ Չնայած այն հանգամանքին, որ այս կեղծ համոզմունքը հիմնականում կապված է խաղային ոլորտի հետ, այն տարածված է նաև մարդու գործունեության այլ ոլորտներում, և շատ մարդիկ անում են այս սխալ եզրակացությունը։

ռուլետկայի անիվ

ՆկարագրությունԽմբագրել

«Խաղամոլի մոլորություն» իրադարձությունների պատահականության սխալ ընկալումն է, ինչը հանգեցնում է այն համոզմանը, որ եթե ակնկալվող պահվածքից շեղումները նկատվում են պատահական պրոցեսի կրկնվող անկախ արդյունքներում, ապա հակառակ ուղղությամբ ապագա շեղումները դառնում են ավելի հավանական։ Այնուամենայնիվ, նման եզրակացությունը հակասում է հավանականության տեսությանը, որն ուսումնասիրում է պատահական իրադարձություններ և պատահական փոփոխականներ։ Ըստ այս տեսության, անհրաժեշտ է յուրաքանչյուր իրադարձություն դիտարկել որպես առանձին, որպես վիճակագրորեն անկախ նախորդներից, և ոչ թե իրադարձությունների շղթայում։ Նաև հավանականության տեսությունը նկարագրում է մեծ թվերի օրենքը, որը բազմիցս ձևակերպում է նույն փորձը կատարելու արդյունքը։ Համաձայն այս օրենքի, ֆիքսված բաշխումից վերջնական նմուշի [[[միջին արժեքը]] մոտ է այս բաշխման մաթեմատիկական ակնկալիքին։

 
Մի կողմից կարմիր, իսկ մյուս կողմից՝ կապույտ մետաղադրամի նետման մոդելավորում։ Յուրաքանչյուր նետման արդյունքը ավելացվում է որպես գունավոր կետ համապատասխան սյունակում։ Շրջանը ցույց է տալիս, որ կարմիրի և կապույտի հարաբերակցությունը մոտենում է 50-50-ին՝ համաձայն մեծ թվերի օրենքի[1].

Մետաղադրամ շատ անգամ նետելու դեպքում մի իրավիճակ կարող է պատահել, երբ մի կողմը անընդմեջ հայտնվի 9 անգամ։ Եթե մետաղադրամը «նորմալ» է, ապա շատերի համար ակնհայտ է թվում, որ մյուս կողմի դուրս գալու հավանականությունը ավելի շատ կլինի։ Դժվար է հավատալ, որ մի կողմը կարող է տասներորդ անգամ անընդմեջ ընկնել։ Այնուամենայնիվ, այս եզրակացությունը սխալ է։ Հաջորդ հավանականությունը դեռևս կազմում է 1/2:

ՏարածումԽմբագրել

 
կազինո Մոնտե Կառլոյում

Նման ճանաչողական աղավաղման անվանման ծագումը, որպես «Մոնտե Կառլոյի կեղծ եզրակացությունը», կապված է 1913 թվականի օգոստոսի 18-ի դեպքերի հետ, երբ Մոնտե Կառլոում խաղատան գնդակը 26 անգամ անընդմեջ կանգ էր առավ ռուլետկայի սև դաշտում։ Հայտնի է, որ ստանդարտ ռուլետկայի անիվի վրա կես կարմիր և կես սև գրպաններ կան, հետևաբար, երկու գույներից մեկի հավանականությունը 50% է։ Այնուամենայնիվ, այն ժամանակ Մոնտե Կառլոյում սև գույնը հատնվեց 26 անգամ անընդմեջ, ինչի կապակցությամբ խաղացողները խաղադրույք էին կատարում կարմիրի վրա ՝ հուսալով, որ սևի հաջորդականությունը կդադարի և այսպիսով տարվում էին[2][3]:.[4]. Ժամանակակից ռուլետկա խաղացողների դիտարկումները ցույց են տալիս, որ «խաղամոլի մոլորությունը» դեռևս ազդում է իրենց կատարած ընտրության վրա[4]:. Գրականության մեջ նշվում է, որ խաղատների շրջանում այդպիսի տարածված կեղծ եզրակացությունը հանգեցնում է դրա օգտագործմանը որպես «Մոնտե Կառլոյի ռազմավարություն», ինչը բացարձակապես սխալ եզրակացություն է[5]:. Այս սխալ ընկալումը երբեմն կոչվում է պատահականության հասունության սխալ։ (անգլ.՝ fallacy of the maturity of chances)[6].

Նմանատիպ դասական դեպք տեղի է ունեցել Իտալիայում և ստացել «53 համարի տենդ» անվանումը (իտալ.՝ la febbre per il 53)[7][8]. 2003 թվականից ի վեր իտալական վիճակախաղի խաղարկությունների ընթացքում երկար ժամանակ 53 համարը դադարել է դուրս գալ։ Այս զուգադիպությունը հանգեցրել է նրան, որ շատ մարդիկ ավելի շատ խաղադրույք են կատարել այս համարի վրա և կորցրել գումար։ Հոգեբան Դեյվիդ Ռոբսոնի դիտարկման համաձայն (անգլ.՝ David Robson), «Խելքի ծուղակ. ինչու են խելացի մարդիկ անհեթեթություններ անում» գրքի հեղինակը[9], այս դեպքում նույնպես առկա էր «խաղամոլի մոլորություն»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Պետք է նշել, որ կարմիր և կապույտ կետերի միջև տարբերությունը համակարգված չի իջնում զրոյի։
  2. Каспаров Г. К Человек и компьютер: Взгляд в будущее. — М.: Альпина Паблишер, 2018. — 148 с. — ISBN 978-5-9614-5088-0
  3. «Why we gamble like monkeys» (անգլերեն)։ www.bbc.com։ Վերցված է 2020-02-29 
  4. 4,0 4,1 David Robson (2020-02-22)։ «The simple maths error that can lead to bankruptcy»։ BBC։ Վերցված է 2020-02-29 
  5. Каткарт Т., Клейн Д Как-то раз Платон зашёл в бар...: Понимание философии через шутки. — М.: Альпина диджитал, 2012. — С. 53—54. — 236 с.
  6. «Doctrine of the maturity of the chances | gambling» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2020-02-29 
  7. «La febbre per il 53 sulla ruota di Venezia non si placa» (իտալերեն)։ Codacons։ 2005-02-04։ Վերցված է 2020-02-29 
  8. «Lotto, ad Alghero sale la febbre per il 53 a Venezia»։ Alguer.it։ Վերցված է 2020-02-29 
  9. Robson, David The Intelligence Trap: Why Smart People Do Stupid Things and How to Avoid Them. — London: Hodder & Stoughton Ltd, 2019. — 352 p. — ISBN 1473669839

ԳրականությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել