Աչմա (վրաց.՝ აჩმა), վրացական խաչապուրու տեսակ, որը պատրաստվում է խմորի մեծ քանակի շերտերից, որոնք սկզբում մի փոքր խաշում են, որպեսզի դրանք իրար չկպչեն։ Մջուկի համար սովորաբար օգտագործում են սուլուգունի, այն կտրատում կամ քերում են և լցնում են խմորի ամեն շերտի վրա։ Կարելի է օգտագործել նաև այլ պանիր կամ 50% սուլուգունի և 50% իմերեթական պանիր։ Հյութալիության համար կարելի խմորի վրա սերուցքային կարագ քսել։ Թխման կաղապարը դնում են ջեռոցի կամ փռան մեջ, որտեղ թխվում է աչման։ Աչմա պատրաստելու գլխավոր սկզբունքը կայանում է նրանում, որ խմորը պետք է քաղցր չլինի, իսկ պանիրը աղի լինի։ Աչման, որպես կանոն մատուցվում է տաք։ Այն հարմար է նրանով, որ կարելի է նորից տաքացնել և նրա համը դրանից չի փչանա, դրա համար այն պատրաստվում է միանգամից մեծ չափաբաժնով։

Աչմա
Տեսակկերակուր
ԵնթատեսակԽաչապուրի
Առաջացման երկիր Վրաստան
Հիմնականխմոր և Սուլուգունի

Աղբյուրներ խմբագրել