Խաչապուրի (վրաց.՝ ხაჭაპური խաճապուրի), վրացական խոհանոցի կերակուր է, ազգային հացաբուլկեղենի տեսակ[1][2], որն իրենից ներկայացնում է պանրով բլիթ։

Խաչապուրի
ხაჭაპური
Աջարական խաչապուրու բաղադրիչները
Վրաստան
Ծագում
ՏեսակՈւտելիք
Ենթատեսակկարկանդակ և սննդամթերք
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականպանիր, խմոր
 Khachapuri Վիքիպահեստում
Աջարական խաչապուրի
Խաչապուրին Վրաստանում

Անվանումն առաջացել է «թթվասեր» (ხაჭო՝ «խաճո») և «հաց» (პური ` արտասանվում է «պուրի»։ Սակայն երբեմն թխվածքը լինում է մսով և ձկան մսով, բայցևայնպես, կրկին անվանում են խաչապուրի, որը սխալ է։

Պատմություն խմբագրել

Բացի խաչապուրիից Վրաստանում գոյություն ունի լոբիանի (լոբիով տափակ կարկանդակ), կուբդարի (համանման կարկանդակ մսով)։ Խաչապուրիի մոտիկ ազգականն է բալկարոկարաչևյան խիչին (պանրակարտոֆիլային լոշիկներ կամ մսային լցոնով) և օսեթական թխվածքի որոշ տեսակներ։

2010 թվականին Վրաստանի սեփականության ազգային ինտելեկտուալ կենտրոնը ընդունեց օրիանագիծ «խաչապուրիի» անվանման վերաբերյալ։ 2011 թվականի սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը արտոնագրեց խաչապուրին և մի շարք այլ ազգային կերակուրներ[3]։

Պատրաստում խմբագրել

Խաչապուրիի պատրաստման շատ տեսակներ կան՝ մեգրելական, իմերեթական, աջարական և այլն։ Կան նաև տեսքով շատ տարբեր. իմերեթական խաչապուրին կլոր է, մեգրելականը նույնպես, բայց վերևից պատված են սուլուգունի պանրի շերտով, աջարական խաչապուրին նավակաձև է ու ձվով լցված, ռաչինականը՝ կլոր, լոբու լցոնով, եփված ռաչինական բեկոնով։

Լցոնի դասական տարբերակը իմերեթական պանիրն է (չկինտի-քվելի)։ Չնայած ընդունված կարծրատիպին՝ խաչապուրիի լցոնի մեջ սուլուգունի չի մտնում։

Խմորի ավանդական տեսակներից կարելի է համարել անթթխմորը, «ամոքահունց խմոր». խմորիչի բացակայությունը որոշ չափով լրացնում են մածունի մեջ եղած կաթնաթթվային օրգանիզմների հաշվով։ Բացի մածնով ավանդական խմորից կան նաև կրոնական ծիսական տարատեսակներ՝ խմորիչով և աղի(սրանք վերջին շրջանում նորամուծություններ են)։

Թխվածքը պատրաստվում է թավայի վրա, եթե պատրաստված է մածունով ու թխվում է ջեռոցում, եթե խմորիչով է կամ աղի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել