Սուլուգունի (վրաց.` სულუგუნი, մեգր.` სელეგინ, աբխ.` ашә, ашәлагәан), վրացական ազգային աղաջրած պանրի տեսակ։ Պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից` պանրային եղանակի հալեցման եղանակով։ Աղադրումից հետո օգտագործում են թարմ վիճակում։ Սուլուգունիները, որպես կանոն, պետք է ունենան կիսափափուկ կազմություն, առաձգական շերտավոր կառուցվածք, հաճելի կաթնաթթվային համ, գույնը՝ սպիտակից մինչև բաց դեղին։ Աչքեր չունի, կարող են նկատվել ճեղքաձև դատարկություններ։ Արտադրվում է 0,3-ից 1,5 կգ քաշ ունեցող բլիթների տեսքով։

Սուլուգունի
Առաջացման երկիր Վրաստան
ՏարածաշրջանՍվանեթ և Մեգրելիա
Կաթհում կաթ և կովի կաթ
 Sulguni Վիքիպահեստում

Սովորաբար վաճառվում են վակուումային պոլիմերային թաղանթի մեջ փաթեթավորված։

Սուլուգունիները լայն կերպով օգտագործվում են որպես նախուտեստ, ինչպես նաև պիցցա, խաչապուրի, տաք բուտերբրոդներ պատրաստելու համար։

Բաղադրություն խմբագրել

Բաղադրիչը %
յուղի պարունակությունը չոր նյութերում 45-50 %
ջուր 46-50 %
աղ 1,0-2,0 %

Աղբյուրներ խմբագրել