Աուգուստ Սանգ
Աուգուստ Սանգ (էստ․՝ August Sang, հուլիսի 27, 1914[1], Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1969[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծ, թարգմանիչ, Խորհրդային Էստոնիայի վաստակավոր գրող (1969), Էստոնական ԽՍՀ Յուհան Սմուուլի անվան գրական մրցանակի դափնեկիր (1970, հետմահու)։
Աուգուստ Սանգ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1914[1] |
Ծննդավայր | Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1969[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Vana-Pärnu cemetery |
Քաղաքացիություն | Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Ամուսին | Քերստի Մերիլաաս |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջոել Սանգ, Լինա Փիհլակ և Մարյա Պանով |
Կենսագրություն
խմբագրելԱուգուստ Սանգը ծնվել է Պյառնուում, փոստի աշխատողի ընտանիքում։ 1932 թվականին ավարտել է հայրենի քաղաքի տղամարդկանց գիմնազիան։ Զինվորական ծառայությունից հետո մեկուկես տարի աշխատել է որպես հեռախոսավար։ 1934-1942 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով մի քանի անգամ ընդհատել է ուսումը[2]։
Բանաստեղծություններ գրել է ութ տարեկանից։ «Ինյո» կեղծանվամբ նա 1933 թվականին հաղթել է «Kevadik» երիտասարդական ամսագրի գրական մրցույթում՝ «Իմպրովիզացիա» պոեմով։ 1934 թվականին նա առաջին անգամ տպագրվել է «Looming» գրական ամսագրում։ 1936 թվականին լույս է տեսել նրա «Երջանկություն փնտրող երիտասարդը» (էստ․՝ «Üks noormees otsib õnne») բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհիվ նա դարձել է հայտնի։ Դրանից հետո նա գրել է բազմաթիվ գրախոսություններ և հոդվածներ գրականության մասին։ 1930-ականների վերջերին միացել է «Արբույադ» գրական խմբակին։ 1939 թվականին Սանգը հրատարակել է իր երկրորդ ժողովածուն՝ «Պատեր» (էստ․՝ «Müürid»)։
Էստոնիայի խորհրդայնացումից հետո Սանգը 1945 թվականին դարձել է Խորհրդային գրողների միության անդամ, բայց հետագայում հեռացվել է այդ միությունից։ 1955 թվականին իշխանությունները նրան կրկին թույլ են տվել աշխատել որպես գրող։ Մեկ տարի անց Սանգը կրկին անդամագրվել է Գրողների միությանը։
Գրական գործունեության հետ Ավգուստ Սանգը ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և չեխերեն թարգմանել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Պիտեր Վայսի, Էռնստ Հոֆմանի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Ֆրանց Կաֆկայի, Գոտֆրիդ Կելլերի, Մոլիերի, Էգոն Էրվին Քիշի և Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործությունները։
Մահացել է 1969 թվականի հոկտեմբերի 14-ին Տալլինում։ Թաղվել է Վանա-Պյառնու գերեզմանատանը[3]։
Անձնական կյանք
խմբագրելԱուգուստ Սանգն ամուսնացած է եղել էստոնացի գրող Քերստի Մերիլաասի (1913-1986) հետ։ Նրանց որդին բանաստեղծ Ջոել Սանգն է (1950), աղջիկները՝ նկարիչ Լինա Փիհլակը (1937-2019) և բժիշկ Մարյա Պանովը (1939-2007)։
Աշխատություններ
խմբագրել- Հայնրիխ Հայնե
- Üks noormees otsib õnne (1936)
- Arbujad: valimik uusimat eesti lüürikat (ժողովածու 1938)
- *Հայնրիխ Հայնե (կենսագրական, 1938)
- Müürid (1939)
- Võileib suudlusega (1963)
- Sada laulu (ընտրանի 1965)
- Luuletused (ընտրանի, 1970)
- Väike luuleraamat (ընտրանի, 1971)
- Laenatud laulud (թարգմանությունների անթոլոգիա երկու հատորով 1973/74)
- Laulud (ընտրանի, 1977)
- Emajõe unisel veerel (ընտրանի, 2003)
Գրականություն
խմբագրել- Реммельгас Л. Писатели советской Эстонии : Краткий биографический справочник. — Таллин: Эстон. гос. изд-во, 1956. — 269 с.
- Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Berlin, New York 2006 (ISBN 3-11-018025-1), S. 513f.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur.
- ↑ Vana-Pärnu kalmistu on servapidi jõkke vajumas
Արտաքին հղումներ
խմբագրել- Աուգուստ Սանգ
- Märt Väljataga. August Sang, lihtsuse luulendaja, Eesti Päevaleht / Arkaadia, 4. juuni 2004
- Luulet õhtutunniks. August Sanga luulet. Loeb Tõnu Aav. Eesti Raadio saade, esmaeeter: 12. mai 1969
- Kristina Pai. Aukudega sokkidest kuldsete lokkideni. Kersti Merilaas ja August Sang 100. Sirp, 16. jaanuar 2014
- АУГУСТ САНГ С САМОГО НАЧАЛА