Աշտարակով տուն (Նովոչերկասկ)
Աշտարակով տուն (ռուս.՝ Дом с башней), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Կրասնի զառիվայր փողոց, 17 հասցեում։ Ճարտարապետության հուշարձան է 1992 թվականի դեկտեմբերի 17-ից` Ռոստովի մարզի փոքր մարզային խորհրդի թիվ 325 որոշմամբ[2]։
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պատմություն
խմբագրել«Աշտարակով տուն» առանձնատունը գտնվում է Նովոչերկասկ քաղաքի Կրասնի զառիվայր փողոցի (մինչև 1917 թվականը` Կրեշչենսկի զառիվայր) և Կովկասյան փողոցի անկյունում։ Շենքը կառուցված է մոտավորապես XIX դարի կեսերին ամպիր ոճով և տասնիններորդ դարի երկրորդ կեսին պատկանել է հանքարդյունաբերության ինժեներ և քաղաքում թուջի ձուլման առաջին գործարանի (որը 1880 թվականին հիմնադրել է գերմանացի գործարանատեր Հերցբերգը) սեփականատեր Ա. Վ. Մինենկովին։ Այդ գործարանում պատրաստվում էին ծպեղային հեծաններ և այլ մետաղական մասեր, ինչպես նաև շղթաներ տասնիններորդ և քսաներորդ դարերի սահմանագծին Երմակի հրապարակում կառուցվող Նովոչերկասկի զորական Հարության վեցգմբեթանի մայր տաճարի (1891-1904 թվականներ, կառուցվել է նորբյուզանդական ոճով ճարտարապետ Ալեքսանդր Յաշչենկոյի նախագծով) և Երմակի հուշարձանի (1903-1904 թվականներ, կառուցվել է քանդակագործներ Միխայիլ Միկեշինի և Վլադիմիր Բեկլեմիշևի նախագծով) ցանկապատերի համար։
Ինժեներ Մինենկովը հաճախ է եղել արտասահմանում` Իսպանիայում, Ֆրանսիայում, որտեղ սովորել է արդյունաբերական արտադրություն։
Ըստ հնաբնակների հիշողությունների` Նովոչերկասկում եղել է անվանի գիտնական Դմիտրի Մենդելեևը, որը կանգ է առել Մինենկովի տանը, որի հետ ծանոթ է եղել[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
- ↑ «ОСОБНЯК по улице Красный Спуск, 17». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Новочеркасск энциклопедия: посвящается 200-летию Новочеркасска Издательство: Novoprint, 2005. — 720 С. — 1257 ил. — С. 69—70