Աշվան (թուրքերեն՝ Muratcık), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Արածանի գետից աջ։

Գյուղ
Աշվան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշվանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23000
Աշվան (Աշխարհ)##
Աշվան (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ուսումնասիրողներից ոմանք Աշվան անունը կապում են Հայկական լեռնաշխարհի հնագույն պետության՝ Ազզիի տարբերակ Իշվանի հետ։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի միջով անցնում է մի փոքրիկ գետակ։

Պատմություն խմբագրել

Բնակչությունը դարձել է ջարդերի զոհ Մեծ եղեռնի տարիներին։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 58 տուն՝ մոտ 600 հայ բնակիչներով։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աշվանն ուներ Ս. Գևորգ, Ս. Սարգիս անուներով եկեղեցիներ[1]։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր նախակրթական վարժարան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 297

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 489