«Աշուն» (իտալ.՝ L’Autunno), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Պահվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափերը՝ 76 × 64 սմ։

Աշուն
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[2]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրայլաբանություն[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էHall Napoléon?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էՉորս եղանակ
կայք
Ծանոթագրություններ
 Autumn (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

«Աշունը» դիմանկար է «Տարվա եղանակներ» շարքից։ Մարմնավորում է հասունությունը։ Այս շարքի մյուս նկարների («Գարուն», «Ամառ» և «Ձմեռ») նման, ոչ երիտասարդ մարդու այլաբանական դիմանկարն ամբողջությամբ ստեղծված է աշնան բարիքներից։ Նրա դեմքը հավաքված է հյութալի հասած մրգերից։ Հոնքերը և մորուքը պատրաստված են ցորենի հասկերից։ Բաց շագանակագույն կեղևով պատկերված են բեղերը։ Ականջը մեծ սնկով է, իսկ ականջօղին փոխարինում է հասուն թուզը։ Սանրվածքը բաղկացած դեղձից, սև ու սպիտակ խաղողից, կեռասից և տանձից։ Գլխարկին փոխարինում է դդումը։ Այն պատված է խաղողի տերևներով։ Հին կոտրված տակառից նկարիչը ստեղծել է աշնան մարմինը։ Տակառը զարդարված է մասուրի պտուղներով։ Տղամարդու պարանոցը հավաքված է արմատներից։ Դիմանկարը պատկերված է մուգ ֆոնի վրա՝ հագեցած տաք գույներով։ Ամբողջ պատկերը շրջանակված է ծաղկային շղթայով[5]։ Ենթադրվում է, որ ծաղիկներով շրջանակումը ավելացվել է մեկ այլ նկարչի կողմից XVII դարում[4]։

Պատմություն խմբագրել

1563 թվականից Արչիմբոլդոն աշխատել է Հաբսբուրգների կայսերական պալատներում, նախ՝ Վիեննայում Մաքսիմիլիան II-ի մոտ, ապա՝ Պրահայում Ռուդոլֆ II-ի համար։ Քսանհինգ տարի նա եղել է պալատական նկարիչ՝ ստեղծելով թագավորական ընտանիքի անդամների դիմանկարները։ Սակայն նկարիչը ճանաչման է արժանացել «Տարվա եղանակները» և «Չորս տարերք» («Ջուր», «Հող», «Կրակ», «Օդ») դիմանկարների երկու շարքերի շնորհիվ, որոնք կազմված են բույսերից և կենդանի էակներից՝ կազմելով մարդկային բարդ ձև[6]։

«Տարվա եղանակներ» շարքի նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065017
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. JocondeLab — 2014.
  4. 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. L'Automne». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. ««Осень», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «ARCIMBOLDO'S GIFT: THE FANTASTICAL BEGINNINGS OF HIS COMPOSITE PORTRAITS». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշուն (նկար)» հոդվածին։