Ձմեռ (իտալ.՝ l’Inverno), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գտնվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափերը՝ 76 × 64 սմ։

Ձմեռ
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[2]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրայլաբանություն[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էLouvre storage (depot)?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էՉորս եղանակ
կայք
Ծանոթագրություններ
 Winter (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

«Ձմեռ» նկարը «Տարվա եղանակներ» շարքի («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») ստեղծագործություններից է։ Անձնավորում է ծերությունը։ Ձմռան այլաբանական դիմանկարը ներկայացված է մի հիվանդ ծերունու պատկերով։ Նա պատկերված է որպես հին կոշտուկավոր կոճղ մութ ֆոնի վրա։ Նրա մարմինը փաթաթված է ծղոտե խորհրդանշական թիկնոցով։ Գլխարկի վրա պատկերված են երկու խաչված սրեր։ Դեմքի մաշկին, որը խոր կնճիռներ ունի, փոխարինում է ծառի կեղևը։ Նրա գլխին մազերի փոխարեն միահյուսվել են կանաչ բաղեղով փաթաթված ճյուղերը։ Փտած փչակը փոխարինում է ականջին։ Շրթունքները պատկերված են հին կաճղերի վրա աճող սնկերի տեսքով։ Քիթը կոտրված ոստիկ է։ Նրա կրծքից դուրս է գալիս հասուն կիտրոնով և մանդարինով ճյուղը։ Ծերունին մռայլ և դժգոհ նայում է կիտած հոնքերի տակից[5]։ Ճիշտ այնպես, ինչպես տվյալ շարքի մյուս դիմանկարները, որոնք պահվում են Լուվրի հավաքածուում, Ձմռան դիմանկարը շրջանակված է ծաղկային շղթայով։

Պատմություն խմբագրել

«Տարվա եղանակներ» շարքը 1573 թվականին պատվիրել է կայսր Մաքսիմիլիան II-ը որպես նվեր իր ընկերոջը և դաշնակցին՝ Օգոստոսին (Սաքսոնիայի կուրֆյուրստ), որի զինանշանը՝ Մեյսենի խաչված սրերը, նկարվել են ձմռան խորհրդանշական թիկնոցի վրա։ Այսպիսով, Արչիմբոլդոն վերսկսել է «Տարվա եղանակներ» նկարների ավելի վաղ ստեղծված շարքը, որը 1569 թվականին նվիրել էր Մաքսիմիլիան II-ին «Չորս տարերքներ» («Ջուր», «Հող», «Կրակ» և «Օդ») շարքի հետ միասին։ Ծաղիկներով շրջանակումը, ամենայն հավանականությամբ, ավելացվել է այլ նկարչի կողմից XVII դարում[4]։

«Տարվա եղանակներ» շարքի նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064967
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 JocondeLab — 2014.
  4. 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. L'Hiver». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. ««Зима», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.