Աշոտ Սմբատյան (դիվանագետ)

հայ մաթեմատիկոս, դիվանագետ

Աշոտ Գվիդոնի Սմբատյան (ապրիլի 30, 1969(1969-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, դիվանագետ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2015)։

Աշոտ Սմբատյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1969(1969-04-30) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1991), Դրեզդենի տեխնիկական համալսարան (1991), Լայպցիգի համալսարան (1993) և Բեռլինի համալսարան (1997)
Մասնագիտությունմաթեմատիկոս և դիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Սմբատյանի պաշտոնավարման առաջին տարում Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[1]։

ԿենսագրությունԽմբագրել

1985-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990-1991 թվականներին՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1991-1993 թվականներին՝ Լայպցիգի համալսարան (ասպիրանտուրա), 1993-1997 թվականներին՝ Բեռլինի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում[2]։

1991-1993 թվականներին աշխատել է Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում, 1994-1996 թվականներին եղել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող, 1996-1997 թվականներին դասավանդել է Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանի մաթեմատիկական քոլեջում։ 1997-2008 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ, 2005-2009 թվականներին՝ Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ, 2009 թվականին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խորհրդատու, փորձագետ։ 2010-2011 թվականներին զբաղվել է դասախոսական և խորհրդատվական գործունեությամբ։ 2011–2013 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության առաջին քարտուղար, 2014–2015 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան։ 2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)[3]։

Գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

Գերմանիայում հայկական մաֆիայի հետ առնչության մեղադրանքներԽմբագրել

2008 թվականին Գերմանիայի դաշնային հետախուզությունը կասկածներ է ունեցել, որ Սմբատյանը առնչություն ունի հայկական մաֆիայի հետ, սակայն քրեական ոստիկանությունը դրանք չի հաստատել[4]։ 2018 թվականի նոյեմբերին Աշոտյանի փաստաբանների միջնորդությամբ Բեռլինի շրջանային դատարանը արգելել է «Mitteldeutscher Rundfunk» հեռուստաընկերությանը հեռարձակել փաստագրական ֆիլմ՝ Գերմանիայում հայկական մաֆիայի վերաբերյալ[5]։

ՊարգևներԽմբագրել

Դիվանագիտական աստիճանԽմբագրել

  • Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել