Աշոտ Պետրոսյանց

հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր

Աշոտ Հովհաննեսի Պետրոսյանց (ապրիլի 27 (մայիսի 10), 1910, Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1978(1978-07-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր։ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950)։ Պրոֆեսոր (1970)։

Աշոտ Պետրոսյանց
Ծնվել էապրիլի 27 (մայիսի 10), 1910
Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 13, 1978(1978-07-13) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտագետ և կոմպոզիտոր
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
ԿրթությունՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Պետրոսյանցը ծնվել է 1910 թվականին Թուրքմենստանի Մարի քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիան։ 1943 թվականին Տաշքենդի կոնսերվատորիայում հիմնել է ժողովրդական գործիքների հատուկ փորձարարական լաբորատորիա (ղեկավար՝ մինչև 1958 թվական), հավաքել արևելյան նվագարանների հարուստ հավաքածու, 1948 թվականին կազմակերպել ժողովրդական գործիքների ֆակուլտետ, 1949 թվականին՝ ամբիոն։ 1936-1949 թվականներին ղեկավարել է Համզայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժինը, հիմնադրել նոտայով ուսուցում։ Եղել է Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների առաջին արհեստավարժ նվագախմբի կազմակերպիչներից, 1938-1941 թվականներին՝ գեղարավեստկան ղեկավար, 1943-1958 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Փոխադրել, գործիքավորել է հարյուրից ավելի երկեր։ 1935 թվականից վերակառուցել և կատարելագործել է միջինասիական ժողովրդական նվագարաններ, ստեղծել դրանց նոր տարատեսակներ (78 գործիք) և դրանց ընտանիքները, որով էլ միջինասիական գործքային երաժշտության մեջ ներդրվել է բազմաձայնություն[1]։

Պարգևներ խմբագրել

  • Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1950
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007