Աշոտ Խաչատրյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Վանիկի Խաչատրյան (մարտի 5, 1954, Արմավիր, Արմավիրի մարզ), հայ նկարիչ։ «Художник Петербурга» («Պետերբուրգի նկարիչ») թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։
Աշոտ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր, Արմավիրի մարզ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Խաչատրյանը ծնվել է 1954 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնարանը։ Երկու տարի սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, այնուհետև՝ 1977 թվականին տեղափոխվել է Լենինգրադ։ 1978-1981 թվականներին եղել է Իլյա Ռեպինի անվան քանդակագործության, նկարչության և ճարտարապետության ինստիտուտի ազատ ունկնդիր։ 1999 թվականից «Պետերբուրգի նկարիչ» թերթի համահեղինակն ու գլխավոր խմբագիրն է։ 1992 թվականից Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության, 2002 թվականից՝ վարչության, 1998 թվականից՝ Ռումինիայի նկարիչների միության անդամ է[1]։
Աշխատանքները գտնվում են Էջմիածնի մայր տաճարի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի և Բուխարեստի հայկական առաքելական եկեղեցիներում, Հայաստանի, Դանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում[2][3]։
Ցուցահանդեսներ
խմբագրել1981 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ռուսաստանում, Հայաստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում, Լիտվայում և այլուր[4]։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում (1991, 1995, 2002-2005, 2009, 2010, 2012, 2014), Մոսկվայում (2006), Նիդերլանդներում (2011), Երևանում (2014)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Աշոտ Խաչատրյան». zarkfoundation.com.
- ↑ «Открытие выставки живописи «Моя палитра» Ашота Хачатряна». Искусство ТВ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ Media, Noev Kovcheg. «Гранат, распахнувшийся солнцу». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «АртРу.инфо - Художники - Хачатрян Ашот Ваникович». artru.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-05-23 Wayback Machine