Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Սմբատի Թովմասյան (մարտի 4, 1928(1928-03-04)[1][2], Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մայիսի 12, 1978(1978-05-12)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բուսաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1971 թվական)։

Աշոտ Թովմասյան
Ծնվել էմարտի 4, 1928(1928-03-04)[1][2]
Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմայիսի 12, 1978(1978-05-12)[2] (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Եղել է նույն ինստիտուտի դասախոս (1953 թվականից), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1962-1966 թվականներ), ռեկտոր (1967 թվականներից), միաժամանակ բուսաբուծության ամբիոնի վարիչ (1974 թվականից)։ Գիտական աշխատանքները նվիրված են հացահատիկային և կերային կուլտուրաների բերքատվության բարձրացման, սերմնաբանության հարցերին։ Մշակել է ՀԽՍՀ ուղղահայաց գոտիականության պայմաններում հացահատիկային կուլտուրաների սերմնաբուծությունը ար դյունաբերական հիմունքներով կազմակերպելու միջոցառումներ[3]։

Երկեր խմբագրել

  • Սերմանյութի որակի բարելավման հիմունքները, Երևան, 1973։
  • Սերմնաբանության հիմունքներ, Երևան, 1976։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն խմբագրել

  • Թովմասյան Աշոտ Սմբատի. կենսամատենագիտություն, Երևան, 2003։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Թովմասյան» հոդվածին։