Աշոտ Թադևոսյան
Աշոտ Սոսիկի Թադևոսյան (հունվարի 9, 1952[1], Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2017, Արտաշատ, Հայաստան), հայ նկարիչ։ 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։
Աշոտ Թադևոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 9, 1952[1] |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 29, 2017 (65 տարեկան) |
Մահվան վայր | Արտաշատ, Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1952 թվականի հունվարի 9-ին Արտաշատ քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժինը։ 1990 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Աշոտ Թադևոսյանը մահացել է 2017 թվականի մայիսի 29-ին Արտաշատում։
ԳործունեությունԽմբագրել
Աշոտ Թադևոսյանի վաղ շրջանի նկարները աչքի են ընկել մուգ գույներով և յուրահատուկ խիստ արտահայտչականությամբ։ Ապա հետևելով ժամանակի գեղագիտական ռիթմին նա փոխել է իր գեղարվեստական լեզուն՝ ներկապնակին տալով անկախ և առաջնային գույներ, իսկ պատկերներին՝ աբստրակցիայի ակնհայտ գծեր։ Նա մեծ ուշադրություն է դարձրել գույների դեկորատիվ ներդաշնակությանը և կոմպոզիցիայի ընդհանուր շարժունակությանը։ Չնայած նրա նկարներում ընդհանրացման և պայմանականության հետքեր կան, այնուամենայնիվ, դրանք հրապուրում են ժանրային և հուզական մաքրությամբ, ամբողջականությամբ և արտահայտիչ գունավորումով, նուրբ ռիթմով և պատկերավոր պլաստիկությամբ[2]։
Աշոտ Թադևոսյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Շվեդիայում (1995), Սանկտ Պետերբուրգում (1996), Մոսկվայում (1997)[3]։
Աշոտ Թադևոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ճապոնիայի, Հունգարիայի թանգարաններում, տարբեր երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, ԱՄԷ, Անգլիա) մասնավոր հավաքածուներում[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Աշոտ Թադևոսյանի էջը avproduction.am կայքում
- ↑ «Welcome to 15's site.»։ www.iatp.am։ Վերցված է 2020-12-19
- ↑ «Форум по искусству и инвестициям в искусство - Показать сообщение отдельно - Армянские художники»։ forum.artinvestment.ru։ Վերցված է 2020-12-19
- ↑ «AV Production - Աշոտ Թադևոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-12-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Աշոտ Թադևոսյանի նկարները The Art of Collecting eMagazine կայքում Archived 2020-11-30 at the Wayback Machine.
- Աշոտ Թադևոսյանի էջը forum.artinvestment.ru կայքում