Աշոտ Արիյան (ապրիլի 3, 1973(1973-04-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կանադահայ[2] կոմպոզիտոր և դաշնակահար։ Ավելի քան 25 ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում՝ օպերա-բալետի, երկու սիմֆոնիայի, դաշնամուրային կոնցերտի, երկու սիմֆոնիկ պատկերի և մի շարք կամերային ստեղծագործությունների։ Նրա ստեղծագործությունները հնչել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կանադայի և Միացյալ Նահանգների համերգասրահներում[3]։

Աշոտ Արիյան
Ծնվել էապրիլի 3, 1973(1973-04-03)[1] (51 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունՄոնրեալի համալսարան և Մոսկվայի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծնված Աշոտ Արիյանը գերզանցությամբ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը (Ռուբեն Սարյանի դասարան)։ 1992-1995 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Արմեն Սմբատյանի դասարան) և դաշնամուրի (Ելենա Աբաջյանի դասարան) բաժիններում։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, որը գերազանցությամբ[4] ավարտել է 2001 թվականին[5]։ Մեկ տարի անց, մագիստրոսի կոչում ստանալուց հետո, նա դարձել է պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի ասիստենտը Մոսկվայի կոնսերվատորիայում և դասավանդել է որպես կոմպոզիցիայի և երաժշտության տեսության դասախոս։

2007 թվականին նա տեղափոխվել է Կանադա՝ ավարտելու իր դոկտորական թեզը Մոնրեալի համալսարանում[6], 2013 թվականին ստացել է դոկտորական աստիճանը։ Նրա դոկտորական ծրագրի նպատակն էր վերակենդանացնել օպերա-բալետի անտեսված ժանրը՝ գրելով իր ստեղծագործությունն այդ ժանրում՝ «Բիլգամեշ» (կամ «Գիլգամեշ») վերնագրով[7], որտեղ օգտագործվում են բացառապես հնադարյան միջագետքյան շումերերեն և աքքադերեն լեզուները։

Աշոտ Արիյանը կոմպոզիցիա և երաժշտության տեսություն է դասավանդել մի շարք երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի կենտրոնական երաժշտական դպրոցում (ЦМШ), Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Մոնրեալի համալսարանում և ՄաքՄաստերի համալսարանում[5]։

1999 թվականին Աշոտ Արիյանը մեծ հաջողությամբ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է սեփական «Կոնցերտո-բրևիսը» դաշնամուրի և նվագախմբի համար[8]։

2009 թվականին նրա «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ պատկերը հնչել է Մոնրեալում UdeM սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ[9]։

Ավելի ուշ՝ 2011 թվականի հունվարին, նույն ստեղծագործությունը Հայաստանում կատարել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ Մոսկվայում՝ Մոսկվայի պետական նվագախումբը։ Նրա վերջին աշխատանքը՝ Planète X (Un train pour l'enfer II) յոթ գործիքների համար, մեծ հաջողությամբ կատարվեցլ է Մոնրեալում Arkea անսամբլի կողմից 2013 թվականի նոյեմբերին[10][11]։

Արիյանի կամերային ստեղծագործություններից շատերն առաջին անգամ հնչել են «Մոսկովյան աշուն» միջազգային երաժշտական փառատոնում։ Նրա վերջին գործերից մեկը դաշնամուրի համար նախատեսված 12 ֆուգաների և պոստլյուդների ցիկլն է, որը պատվիրել է Վաթեռլոոյի արվեստի հիմնադրամը[12]։ 2016 թվականին նրա երաժշտությունը ուղեկցել է Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ Արեգակներ» բալետը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։«Զույգ Արեգակներ» բալետը պարբերաբար ցուցադրվում է Mezzo TV հեռուստաալիքով։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Ակադեմիական հրատարակություններ խմբագրել

  • Ashot Ariyan Bilgamesh, un ballet-opéra en deux actes: symbiose d'un genre oublié, une mythologie archaïque et une langue morte, Saarbrücken, Deutschland: Presses Académiques Francophones, 2015, 9783838144238.

Բեմում խմբագրել

  • Բիլգամեշ (Գիլգամեշ) (օպերա–բալետ), 2009-2012

Նվագախմբային երաժշտություն խմբագրել

  • Սիմֆոնիա թիվ 1, «Մանֆրեդ», լարային նվագախումբ, 1994-1996
  • Կոնցերտո-Բրևիս, դաշնամուր, նվագախումբ, 1999
  • Սիմֆոնիա թիվ 2, 2000-01
  • Սկանդա (սիմֆոնիկ պատկեր թիվ 1), դուդուկ (հոբոյ Հայաստանից), նվագախումբ, ֆիքսված մեդիա, 2002
  • Սթոունհենջի հնչյունները (սիմֆոնիկ պատկեր թիվ 2), 2009
  • Perpetuum Mobile, լարային նվագախումբ, 2016

Երգչախմբային երաժշտություն խմբագրել

  • Հայաստանի համար (տեքստ՝ Վալերի Բրյուսովի), խառը երգչախումբ, 1997
  • Deus Lucem, խառը երգչախումբ, 2014

Վոկալ երաժշտություն խմբագրել

  • Ռոմանս (տեքստ՝ Հովհաննես Թումանյանի), ձայն, դաշնամուր, 1992
  • Տարոնի երեք երգ (տեքստը՝ հայկական ժողովրդական աղբյուրից), մեցցո-սոպրանո, դաշնամուր, 1994
  • Das Grablied (տեքստը՝ Ֆրիդրիխ Նիցշեի), բարիտոն, դաշնամուր, 2017

Դաշնամուրային երաժշտություն խմբագրել

  • Մանկական պիեսներ, 1989, վերանայված՝ 2015
  • Սոնատ, 1990
  • Տոկատա, ինտերմեդիա և ֆուգա, 1995
  • Երեք պիես, 1997
  • 12 ֆուգա և պոստլյուդ, 2015

Կամերային երաժշտություն խմբագրել

  • Բալլադ, կլառնետ, դաշնամուր, 1991
  • Տրիո, ջութակ, թավջութակ, դաշնամուր, 1993-94
  • Կապրիչո, ջութակ, 1997
  • Ամարաս, կլառնետ, թավջութակ, դաշնամուր, 1997
  • Նվիրում, թավջութակ, 1998
  • Լարային քառյակ, 1998-99
  • Ռեզոնանսներ, ֆրանսիական շչակ, 2 B-flat շեփոր, տրոմբոն, 2 ջութակ, ալտ, թավջութակ, դաշնամուր, 2005-06
  • Մթնշաղ, թավջութակ, դաշնամուր, 2007
  • Planète X. (Un Train pour l'enfer II), 7 կատարող, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ashot Ariyan
  2. .am Living Composers Project
  3. Ashot Arian Living Composers Project
  4. [1] Moscow Conservatory
  5. 5,0 5,1 «Ashot Ariyan – The Living Composers Project». www.composers21.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  6. Université de Montréal, Faculté de musique
  7. Ashot Ariyan Bilgamesh, un ballet-opéra en deux actes: symbiose d'un genre oublié, une mythologie archaïque et une langue morte, Saarbrücken, Deutschland: Presses Académiques Francophones, Presses Académiques Francophones, 2015
  8. Ashot Ariyan. Concerto-Brevis for piano and orchestra
  9. Ashot Ariyan. Sounds of Stonehenge (symphonic fresco)
  10. Ashot Ariyan. Planète X (Un Train Pour L’enfer II)for seven instruments
  11. Denis Gougeon "Que le soleil soit toujours avec vous"
  12. Region of Waterloo Arts Fund Minute

Արտաքին հղումներ խմբագրել