Աշոտ Ասրյան
Աշոտ Մինասի Ասրյան (մարտի 3, 1920[1], Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - հոկտեմբերի 7, 1992, Կիև, Ուկրաինա), Խորհրդային Միության հերոս (2. 11. 1944), փոխգնդապետ
Աշոտ Ասրյան | |
---|---|
մարտի 3, 1920[1] - հոկտեմբերի 7, 1992 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Soviet tank forces?[1] |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Ուլյանովսկի տանկայի ուսումնարան (1952) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1940 թ.-ից ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է տանկային դասընթացներ (1943)։ Եղել է տանկային դասակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է կարելական Պեչենգա (Պետսամո) քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հետագայում մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի ճակատամարտին։ ԽՄԿԿ անդամ 1945 թ.-ից։
Պարգևներ խմբագրել
- Կարմիր դրոշի շքանշան, 1975 թ.,
- Կարմիր աստղի շքանշան, 1956 թ.
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- «Մարտական վաստակի համար» մեդալ, 1952 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 596)։ |