Աշոտ Ադամյան (նկարիչ)

հայ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Խաչատուրի Ադամյան (սեպտեմբերի 10, 1951(1951-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ, մեդալագործ, ճարտարապետ, ձևավորող։

Աշոտ Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1951(1951-09-10) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1973)
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ և նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Ադամյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ճարտարապետի որակավորմամբ։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1985 թվականից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ[1][2]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել
  • Երևանի հյուսիսային մուտքի հուշարձան, 1973 թվական
  • Արարատի մարզի մուտքի հուշարձան, 1985 թվական
  • Այնթափի 1920 թվականի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան, 1983 թվական (Այնթափ, Հայաստանի Արարատի մարզ)
  • Վեհանձնության և գթասրտության մեդալ, 1989 թվական
  • 1988 թվականի երկրաշարժին նվիրված 3-ռուբլիանոց մետաղադրամ
  • 1988 թվականի երկրաշարժին նվիրված մեդալների խումբ, 1989-1990 թվականներ (արծաթ, ոսկի, պալադիում)
  • Արցախի «Մարտական խաչ» շքանշան, 1993 թվական
  • Արծաթե հուշադրամ, 1994 թվական
  • Տիեզերագնացների Զվյոզդնի քաղաքի ձևավորում (Մոսկվայի մարզ)
  • Համալիր-ձևավորում Ժելեզնովոդսկում
  • Համալիր-ձևավորում Սոչիում
  • Հանգստյան գոտիների ձևավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Աշոտ Ադամյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.