Բացել գլխավոր ցանկը

Աշկալայի դաշտ, դաշտ Եփրատի վերին հոսանքի ավազանում՝ Էրզրումի և Դերջանի դաշտերի միջև։ Երկարությունը 30 կմ է, լայնությունը՝ 9-10 կմ, բարձրությունը՝ 1700 մ։ Եզրավորված է Կոփա և Այծպտկունք լեռնաճյուղերով։ Կազմված է կարծր կրաքարերի կոպիճներից և փխրուն նստվածքներից։ Նախկինում Աշկալայի դաշտի տեղում լիճ է եղել։ Կլիման ցամաքային է, լանդշաֆտը՝ տափաստանային։ Աշկալա բնակավայրի մոտ կա կերակրի աղի հանքավայր, որի շրջակայքում բխում են աղի աղբյուրներ։ Աշկալայի դաշտը Կոփա լեռնանցքով (2390 մ) կապվում է Ճորոխի հովտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png