Աշխարհ (թերթ)

պարբերական

«Աշխարհ», գրական, հասարակական շաբաթաթերթ։

Աշխարհ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Գլխավոր խմբագիրԱվետիս Ալիքսանյան և Ժերար Տետեյան
Հիմնադրվել է1960
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ

Պատմություն խմբագրել

Շաբաթաթերթը լույս է տեսել 1960 թվականից Փարիզում՝ ֆրանսերեն (8 էջ) և հայերեն (4 էջ)։ Սկզբում եղել է շաբաթաթերթ Էր, 1967 թվականից՝ եռօրյա, 1971 թվականի վերջից՝ դարձյալ շաբաթաթերթ։ Հիմնադիր-խմբագիր՝ Ավետիս Ալիքսանյան, խմբագիրներ՝ Պարգև Շամիկյան, Գևորգ Սարյան, Ժերար Տետեյան (2005-ից)։

Թերթը ֆրանսահայերին ծանոթացնում է ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական և մշակութային ձեռքբերումներին, անդրադառնում Հայ դատին, Արցախյան հիմնախնդրին, սատարում Ֆրանսիայում հայապահպանությանը։

«Աշխարհ» շաբաթաթերթին աշխատակցել են ֆրանսահայ հայտնի մտավորականներ Զատիկ Խանզատյանը, Մառի Աթմաճյանը, Գառզուն, Հրաչ Զարդարյանը, Պետրոս Զարոյանը, Բյուզանդ Թոփալյանը, Միհրան Մավիյանը և ուրիշներ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։