Կյանքի փիլիսոփայություն
Կյանքի փիլիսոփայություն, 19-րդ դ. վերջի 20-րդ դ. սկզբի փիլիսոփայական ուղղություն, որը կեցության նախահիմքը, աշխարհի նվիրական էությունը համարում է կյանքը։ Կյանքի փիլիսոփայունը բնորոշ է իռացիոնալիզմը. կենսական պրոցեսների, հոգեկան երևույթների ու հասարակական կյանքի ուրույնությունը և դրանց գիտական ճանաչողության դժվարությունները նրան հիմք են տվել պնդելու բնագիտության և առհասարակ բանականության ճանաչողական հնարավորությունների սահմանափակությունը։ Ըստ կյանքի փիլիսոփայան, բանականությունը բացահայտում է երևույթների սոսկ մեխանիզմը, կմախքը, իսկ աշխարհը որպես ամբողջական հարափոփոխ կենդանի պրոցես կարող է տրվել միայն նրա վերապրումի միջոցով, ինտուիցիայի շնորհիվ։ Աշխարհին հասու լինելու այս ձևը, ըստ կյանքի փիլիսոփայության, առավել չափով դրսևորվում է արվեստի մեջ։ Աշխարհի մեխանիստական բացատրությանը հակադրվելու իր միտումով կյանքի փիլիսոփայունը շարունակում է գերմանական ռոմանտիզմի ավանդույթը, սակայն զուրկ է նրան հատուկ հումանիստական ու լավատեսական պաթոսից։ Դա մանավանդ իրավացի է կյանքի փիլիսոփայության՝ Ա. Շոպենհաուերից սերող գծի, հատկապես Ֆ. Նիցշեի համար։ Կյանքի փիլիսոփայության մյուս տարբերակը ներկայացնում է Ա .Բերգսոնը իր համաէսթետիզմով։ Կյանքի փիլիսոփայության այս երկու գծերը նկատելիորեն շեղվում են դասական փիլիսոփայությունից և՝ հարցադրումներով, և՝ շարադրանքի եղանակով, որին բնորոշ են գեղարվեստական խոսքն ու պատկերը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/BergsonDiltheyNietzscheSchopenhauer.png/220px-BergsonDiltheyNietzscheSchopenhauer.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 489)։ ![]() |