Աշխատավորների ելքը ֆաբրիկայից

Աշխատավորների ելքը ֆաբրիկայից (ֆր.՝ La Sortie de l'usine Lumière à Lyon, 1895), կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարներից է։ Փաստացի հանրությանը էկրանին ցույց տրված առաջին կինոնկարն է։ Կինոնկարը անվանվում է նաև «Ելքը ֆաբրիկայից» կամ «Աշխատավորների ելքը Լյումիեր եղբայրների ֆաբրիկայից»։

Picto infobox cinema.png
Աշխատավորների ելքը ֆաբրիկայից
La Sortie de l'usine Lumière à Lyon
La sortie des usines Lumiere.jpg
ԵրկիրՖրանսիա
Ժանրվավերագրական ֆիլմ և համր կինո
Թվականմարտի 22, 1895
Լեզուչկա
ՌեժիսորԼուի Ժան Լյումիեր
ՊրոդյուսերԼուի Ժան Լյումիեր
ՕպերատորԼուի Ժան Լյումիեր
Պատմվածքի վայրՖրանկական թագավորություն
Տևողություն42±5 վայրկյան
La Sortie de l'usine Lumière à Lyon Վիքիպահեստում
Կադր կինոնկարից

Առաջին անգամ ցուցադրվել է 1895 թվականի մարտի 22-ին ֆրանսիական լուսանկարչական արդյունաբերության զարգացմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ։ Այս ֆիլմով էլ սկսվել է Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե»-ի նկուղում Լյումիեր եղբայրների 1895 թվականի դեկտեմբերի 28-ի առաջին վճարովի կինոցուցադրմանը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է 1895 թվականի մարտի 19 Լյումիեր եղբայրների Լիոնի Մոնպլեզիր, Սեն-Վիկտոր 25 հասցեում գտնվող ֆաբրիկայի դարպասի մոտ։
  • Պահպանվել է Լյումիերների ստեղծած տվյալ սյուժեի երեք տարբերակ։ Դատելով լուսավորության և ստվերների դիրքից հավանաբար նկարվել են միքանի ժամվա տարբերությամբ։ Երեք տարբերակն էլ թողարկվել են «Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարները» DVD սկավառակի վրա։ Ըստ Բերտրան Տավերնյեի Լյումիերները իրենց առաջին ցուցադրությունների ժամանակ կարող էին ցուցադրել տարբերակներից ցանկացածը։ Դա հաստատում է այն, որ մամուլում կինոնկարի առաջին նկարագրությունները իրար չեն համապատասխանում։ Շունը, հեծանվորդը, ձին կամ կառքը՝ ոչ ամեն մի տարբերակում կան։ Այս փաստը ենթադրման տեղիք է տալիս, որ Լյումիերները մի քանի դուբլ ստանալու համար, պարզապես բանվորների հետ համաձայնեցնելով, մի քանի անգամ են նկարել տեսարանը։
  • Լյումիերների առևտրական տան համացուցակներում այս կինոնկարը 91-րդ համարն է կրում։

Արտաքին հղումներԽմբագրել