Բերտրան Տավեռնիե

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Բերտրան Տավերնյեից)

Բերտրան Տավեռնիե (անգլ.՝ Bertrand Tavernier, ապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…], 6th arrondissement of Lyon, Լիոն[4] - մարտի 25, 2021(2021-03-25)[5][4][6], Sainte-Maxime[7][4]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր[9]։

Բերտրան Տավեռնիե
ֆր.՝ Bertrand Tavernier
Ծնվել էապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…]
Ծննդավայր6th arrondissement of Lyon, Լիոն[4]
Մահացել էմարտի 25, 2021(2021-03-25)[5][4][6] (79 տարեկան)
Մահվան վայրSainte-Maxime[7][4]
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
ԱմուսինԿոլո Տավեռնիե
Պարգևներ

Լուի Դելյուկի մրցանակ

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Սեզար» մրցանակ լավագույն հարմարեցված սցենարի համար

BAFTA մրցանակ ոչ անգլերեն լավագույն ֆիլմի համար

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

Ոսկե արջ

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Եվրոպական կինոակադեմիայի հանձնաժողովի հատուկ մրցանակ

[8]

Silver Bear Grand Jury Prize?

և

Jean-Le-Duc award?

IMDbID ID 0851724

Կենսագրություն խմբագրել

Տավեռնիեն ծնվել է Լիոնում, հրատարակիչ, էսսեիստ Ռենե Տավեռնիեի ընտանիքում։ 13-14 տարեկանից ցանկացել է ռեժիսոր դառնալ։ Նրա կինոգործունեության վրա իրենց ազդեցությունն են ունեցել Ջոն Ֆորդը, Ուիլյամ Վելմանը, Ժան Ռենուարը, Ժան Վիգոն և Ջեք Բեքերը, ինչպես նաև 1968 թվականի Ֆրանսիայի գործադուլը։ Առաջին ռեժիսորը, ում հետ Տավեռնիեն աշխատել է Ժան-Պիեռ Մելվիլն էր։ Հետագայում նրա He associated wit առաջին ֆիլմը («Ժամագործը», 1974) արժանացել է Լուի Դելյուկի և Արծաթե արջ ժյուրիի հատուկ մրցանակի Բեռլինի միջազգային 24-րդ կինոփառատոնում։

«Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» ոչ անգլալեզու ֆիլմի համար 1990 թվականին Տավեռնիեն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի և Ֆրանսիական կինոակադեմիայի երկու «Սեզար» մրցանակի։

1995 թվականին L'Appât ֆիլմն արժանացել է Ոսկե արջ մրցանակի Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնում։ Չորս տարի հետո «Ամեն ինչ սկսվում է այսօր» ֆիլմը Բեռլինի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է տարվա ֆիլմ մրցանակին։

2010 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում «Մոնպանսյեի իշխանուհին» առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար։

1965-1980 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ Կոլո Օ'Հագենի հետ, և նրանք ունեն երկու երեխա։ Որդին՝ Նիլս Տավեռնիեն (1965, սեպտեմբերի 1) ռեժիսոր և դերասան է, դուստրը՝ Տիֆանի Տավեռնիեն (1967) վիպասան, սցենարիստ և ռեժիսորի օգնական է[10]։

Ֆիլմեր խմբագրել

  • Համբույրներ («Հուդայի համբույրը» նովելը, 1963)
  • Հաջողություն և սեր («Անսպասելի հաջողություն» նովելը, 1964)
  • Սենպոլցի ժամագործը (1974)
  • Թող սկսվի տոնը (1975)
  • Դատավորն ու մարդասպանը (1976)
  • Շփացած երեխաներ (1977)
  • Մահվան ռեպորտաժ (1980)
  • Մեկշաբաթյա արձակուրդ (1980)
  • Հաշվեհարդար (1981)
  • Ֆիլիպ Սուպո (1982, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Կինոկիտրոն (1983, կարճամետրաժ)
  • 8-րդ սերունդ (1983, կարճամետրաժ)
  • Միսիսիպիի բլյուզը (1983)
  • Կիրակին՝ քաղաքից դուրս (1984)
  • Միսիսիպիի բլյուզը (1983)
  • Կեսգիշերին մոտ (1986)
  • Բեատրիսի չարչարանքները (1987)
  • Լիոն. հայացք ներսից (1988, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Կյանքից բացի, ուրիշ ոչինչ (1989)
  • Հոր կարոտը (1990)
  • Ընդդեմ մոռացման («Աուն Սան Սուու Կիին, Միանմա» նովելը, 1991)
  • Անանուն պատերազմ (1992, վավերագրական)
  • Լ. 627 (1992)
  • Դ’Արտանյանի դուստրը (1994)
  • Խայծ (1995)
  • Նամակը (1996, հեռուստաֆիլմ)
  • Կապիտան Քոնանը (1996)
  • Շրջանցիկ ուղու մյուս կողմը (1997, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Ամեն ինչ սկսվում է այսօր (1999)
  • Թյեի երեխաները (2001, հեռուստաֆիլմ)
  • Խորտակված կյանքի պատմություններ. Լիոնի կրկնակի ցավը (2001, վավերագրական), Անցաթուղթ (2001)
  • Սուրբ Լոլա (2004), Էլեկտրական մշուշում (2009)
  • Իշխանուհի դը Մոնպանսյե (2010)

Մրցանակներ խմբագրել

  • «Սենպոլցի ժամագործը» ֆիլմը 1974 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» ժյուրիի հատուկ մրցանակի
  • «Թող սկսվի տոնը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1976
  • «Դատավորն ու մարդասպանը» ֆիլմը լավագույն սցենար անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1977
  • «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1984 թվականին Կաննի կինոփառատոնում լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է մրցանակի
  • «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1985 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի
  • «Կյանքը և ուրիշ ոչինչ» օտարալեզու ֆիլմը 1990 թվականին արժանացել է «BAFTA» մրցանակի
  • «Խայծ» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Սպիտակ արջ» մրցանակի, 1995
  • «Կապիտան Կոնանը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. 7,0 7,1 7,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1826. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  8. https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
  9. Maslin, Janet (1982 թ․ դեկտեմբերի 20). «Clean Slate (1981) 'Coup De Torchon,' Life in a French Colony». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  10. Բերտրան Տավեռնիեի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Տավեռնիե» հոդվածին։