Անցիրաբե, ըստ մեծության երրորդ մեծ քաղաքը Մադագասկարում։ Բնակչությունը մոտ 250 հազար մարդ է։ Քաղաքը Վակինանկարատրա տարածաշրջանի մայրաքաղաքն է։ Անցիրաբեն գտնվում է մոտ 1500 մ բարձրության վրա, ինչի պատճառով քաղաքի կլիման զով է[1]։

Քաղաք
Անցիրաբե
ֆր.՝ Antsirabe
Զինանշան

ԵրկիրՄադագասկար Մադագասկար
Հիմնադրված է1872 թ.
Մակերես132,94 կմ²
ԲԾՄ1500 մետր
Բնակչություն265 018 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Անցիրաբե (Մադագասկար)##
Անցիրաբե (Մադագասկար)

Քաղաքում գտնվում են «Տիկո» (արտադրում է կաթնամթերքի և սննդամթերքի տեսակներ), «Սթար Բրասերիզ» (արտադրում է ըմպելիքներ), «Կոտոնա» (տեքստիլ արտադրանք) և «Կոբամա» (հացահատիկ) ընկերությունները։

Քաղաքում է գտնվում Անտանանարիվու—Անցիրաբե երկաթուղու վերջնին կետը, որով ներկայումս իրականացվում են միայն ապրանքափոխադրումները։ Վինանինկարենից երկաթգիծը ձգվում է դեպի հարավ, բայց շինարարությունը դեռ անավարտ է։ № 7 պետական երթուղին Անցիրաբե քաղաքը հյուսիսից կապում է Անտանանարիվա քաղաքի հետ, իսկ հարավից՝ Ֆիանարանցուա և Թուլիարոյ քաղաքների հետ։

Քաղաքում կան տաք աղբյուրներ և տաք լոգարաններ, որոնք հատկապես հայտնի են եղել 19-րդ դարում:Անցիրաբեից ոչ հեռու գտնվում է հրաբխային ծագման Թրիտրավա լիճը։

Քաղաքը հիմնադրվել է նորվեգացի միսիոներների կողմից, որոնց դուր է եկել այստեղի կլիման։ Քաղաքի անունը թարգմանվում է որպես «մի վայր, որտեղ շատ աղ կա»[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Անցիրաբեի կլիման». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  2. Salazie — Hell-Bourg Արխիվացված 2009-02-27 Wayback Machine (includes mention of Antsirabe spa, official Réunion tourism website, note: English website version technically unreliable)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Անցիրաբե քաղաքի պաշտոնական կայք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անցիրաբե» հոդվածին։