Անտոշկա

խորհրդային կարճամետրաժ նկարչական մուլտֆիլմ

Անտոշկա (ռուս.՝ Антошка), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Լեոնիդ Նոսրևի կողմից, Վլադիմիր Շաինսկու և Յուրի Էնտենի մանկական երգի հիման վրա[1]։

Անտոշկա
ռուս.՝ Антошка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՄարգարիտա Կորաբելնիկովա և Կլարա Ռումյանովա
Բեմադրող նկարիչԼեոնիդ Նոսիրև
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն146 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
Թվական1969

Չորս սյուժեից բաղկացած «Զվարճալի կարուսել» № 1 մուլտիտիկացիոն ալմանախի երկրորդ սյուժեն է[2]։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը Անտոշկա անունով ծույլ տղայի մասին է, ով չէր ցանկանում գնալ կարտոֆիլ հանելու։

Երգից մի հատված.

Антошка, Антошка!
Пойдем копать картошку!
Антошка, Антошка!
Пойдем копать картошку!
Тили-тили, трали-вали,
Это мы не проходили,
Это нам не задавали.
Парам-пам-пам! Парам-пам-пам!

Երաժշտությունը՝ Վլադիմիր Շանսկի, բառեր՝ Յուրի Էնտին։ Երգը կատարում է մանկական «Սպուտնիկ» ստուդիան։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Լեոնիդ Նոսրև
Սցենարի հեղինակ Էդուարդ Ուսպենսկի
Կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկի
Նկարիչ, բեմադրիչ Լեոնիդ Նոսրև
Նկաիչ, անիմատոր

Ստեղծում խմբագրել

  • Անտոշկան տվյալ մուլտֆիլմի գլխավոր հերոսն է, հանդիսանում է ռեժիսոր Լեոնիդ Նոսրևի այցեքարտը։ Նա այս կերպարը օգտագործել է նաև այլ մուլտֆիլմերում՝ «Շիկակարմիր, շիկակարմիր պեպենոտ», «Երկու զվարթ սագ» և «Ուգոր գյուղի երևակայողները»։
  Ինձ դուր եկավ Անտոշկայի մասին երգը։ Ուրախ մեղեդի, չարաճճի բառեր։ Անմիջապես պատկերացվեց տղայի կերպար։ Առաջին զգացողությունները շատ կարևոր են։ Այնուհետև սկսում է աշխատել նկարչի և ռեժիսորի միտքը։ Էնտինը բերեց նաև սցենարը։ Բայց ինձ այդքան էլ դուր չեկավ։

Ես որոշեցի, որ Անտոշկան պետք է անպայման շիկակարմիր, արևոտ, ազատ մարդ լինի։ Ով նստած է բնության մեջ ինչ-որ մի տեղ, արևածաղկի տակ։ Ես մանկությունից սիրում եմ այդ բույսը։

Հիշում եմ, մեր չորս հարկանի տան մոտ, որտեղ մենք ապրում էինք կոմունալ բնակարանում, այգիներ կային։ Այդտեղ աճում էր հսկայական արևածաղիկ։ Մի երեկո ես որոշեցի գնալ նրա մոտ և շրջել նրա գլուխը։ Երկար տանջվեցի։ Արևածաղիկ կոտրելը, այն էլ մանկական ձեռքերով շատ դժվար էր, քանի որ այն շատ թելավոր և պինդ էր։ Այդ արևածաղիկը տպավորվել էր իմ հիշողության մեջ։
- Լեոնիդ Նոսրև
 

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոշկա» հոդվածին։