Անտոն Օնդրուշ (սլովակ.՝ Anton Ondruš, 27 մարտի, 1950, Սոլչանի, Չեխոսլովակիա), սլովակ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ 1970-ական թվականներին համարվել է լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը Եվրոպայում[1]։ 1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1980 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Անտոն Օնդրուշ
Անձնական տվյալներ
Ազգությունը սլովակ
Քաղաքացիությունը Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1950 (74 տարեկան)
Ծննդավայր Սոլչանի, Չեխոսլովակիա
Հասակ 189
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1959-1970 Չեխոսլովակիա Սլովան (Բրատիսլավա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1970-1978 Չեխոսլովակիա Սլովան (Բրատիսլավա) ? (?)
1978 Չեխոսլովակիա Դուկլա (Բանսկա-Բիստրիցա) ? (?)
1978-1981 Չեխոսլովակիա Սլովան (Բրատիսլավա) ? (?)
1981-1982 Բելգիա Բրյուգգե 7 (0)
1983-1987 Ֆրանսիա Տոնոն 116 (6)
1987-1989 Շվեյցարիա Բիլ ? (?)
Ազգային հավաքական
1974-1980 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 58 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Անտոն Օնդրուշը Բրատիսլավայի «Սլովան» ակումբի սան է։ Նա իր կարիերան սկսել է որպես հարձակվող, սակայն այդ դիրքում խաղալով՝ առանձնակի հաջողության չի հասել։ Կարծիք կար, որ դանդաղաշարժ ու անվճռական լինելու պատճառով Օնդրուշը չի կարող խաղալ թիմում, սակայն մարզիչ Յոզեֆ Վենգլոշը նրան տեղափոխում է կենտրոնական պաշտպանի դիրք, որտեղ նա սկսում է լավ խաղ ցուցադրել և շուտով դառնում է անփոխարինելի խաղացող[2]։ «Սլովանի» կազմում նա երկու անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն, իսկ 1973/1974 մրցաշրջանում թիմը դառնում է Չեխոսլովակիայի չեմպիոն և հաղթում Չեխոսլովակիայի գավաթի առաջնությունում։ Երկար ժամանակ Անտոն Օնդրուշը եղել է «Սլովանի» ավագը։ 1977/1978 մրցաշրջանի մի մասը նա անցկացրել է «Դուկլա» (Բանսկա Բիստրիցա) ակումբում, ապա վերադարձել է «Սլովան»։ Չեխոսլովակիայի լիգայում մասնակցել է 226 խաղի և խփել 38 գոլ[1]։

1981 թվականից Անտոն Օնդրուշը խաղացել է արտասահմանյան ակումբներում՝ բելգիական «Բրյուգգեում», ֆրանսիական «Տոնոնում», շվեյցարական «Բիլում»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1989 թվականին։

Հավաքականում խմբագրել

Անտոն Օնդրուշի դեբյուտը Չեխոսլովակիայի հավաքականում կայացել է 1974 թվականի մարտի 27-ին ԳԴՀ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն անցկացվել է Դրեզդենում։ Իսկ սեպտեմբերի 25-ին նույն մրցակցի դեմ խաղում Օնդրուշը խփել է իր առաջին գոլը հօգուտ հավաքականի։ Անտոն Օնդրուշը եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը 1976 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որում հաղթել է Չեխոսլովակիայի հավաքականը։ Առաջնության կիսաեզրափակչում, որտեղ Չեխոսլովակիայի հավաքականը խաղում էր Նիդերլանդների հավաքականի դեմ, Անտոն Օնդրուշը բացել է հաշիվը, ապա գոլ խփել սեփական թիմի դարպասը։ Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում Չեխոսլովակիայի հավաքականին հաջողվել է հաշիվը դարձնել 3:1 հօգուտ իրենց[3]։

Եզրափակիչ խաղը, որին մասնակցել են Չեխոսլովակիայի հավաքականները, ավարտվել է հետխաղյա տուգանայինների շարքով. Օնդրուշը, ինչպես և Չեխոսլովակիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները, իրացրել է իր հարվածը[4]՝ դառնալով այն ինը ֆուտբոլիստներից մեկը, ովքեր մասնակցել են միջազգային խոշոր առաջնությունում հետխաղյա տուգանայինների առաջին շարքի իրացմանը։ Անտոն Օնդրուշը մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի առաջնության բոլոր խաղերին, իսկ հունիսի 21-ին տեղի է ունեցել առաջնության 3-րդ տեղի համար խաղը, որում Չեխոսլովակիայի հավաքականը հաղթել է Իտալիայի հավաքականին։ Այդ խաղը դարձել է վերջինը, որին մասնակցել է Անտոն Օնդրուշը Չեխոսլովակիայի հավաքականի կազմում։

Ընդհանուր առմամբ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Անտոն Օնդրուշն անցկացրել է 58 հանդիպում, որոնցից 30-ին մասնակցել է թիմի ավագի կարգավիճակով և խփել է 9 գոլ[1]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն - 1976
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1980
  • Չեխոսլովակիայի չեմպիոն (2) - 1973/74, 1974/75
  • Չեխոսլովակիայի գավաթակիր - 1973/74

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. - М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 5, 1996. - С. 3
  2. Страница на сайте slovakfutball.com Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (անգլ.)
  3. Счёт пошёл на минуты // Футбол-Хоккей. 20 июня 1976. № 25 (839). С. 10—11
  4. Труден путь к полной победе // Футбол-Хоккей. 27 июня 1976. № 26 (840). С. 4—5

Արտաքին հղումներ խմբագրել