Անտոն Միխայելովիչ Լեգաշով (ռուս.՝ Легашёв, Антон Михайлович, 1798[1][2][3], Լիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա - 1865[3][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դիմանկարիչ։

Անտոն Լեգաշով
Ծնվել է1798[1][2][3]
ԾննդավայրԼիպովկա (գյուղ, Լունինսկի շրջան), Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա
Վախճանվել է1865[3][2]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչAlexander Varnek?
Anton Mikhaylovich Legashev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1798 թվականին Պենզա Մոկշայի շրջանի Լպովկա գյուղում, քաղքենի ընտանիքում։ Մանկության տարիներին նախ երաժշտության դասեր է ստացել, ապա սովորել է ատաղձագործություն։ 1820 թվականին, երբ արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որպես ազատ ունկնդիր հաճախում է Իմպերիալիստական արվեստի ակադեմիա։ Ուսանում է Ա.Գ. Վառնեկինի մոտ և հմտանում դիմանկարչության բնագավառում։ 1824 թվականին իր աշխատանքների համար արժանանում է արծաթե մեդալի[4]։ 1825 թվականին Ակադեմիական կոմիտեն ներկայացնում է միջնորդագիր, որպեսզի գեղանկարչին իր կատարած աշխատանքի համար շնորհեն 14-րդ կարգի նկարչի կոչում, սակայն կայսեր Նիկոլայ I-ը մերժում է միջնորդագիրը։

Կոմիտեի ղեկավարին ուղարկում է գրություն, որում ասվում է.

  Ես տեսա աշխատանքը և գտնում եմ,որ վաղ է կարգ շնորհել։ Հարկավոր է տալ մեկ տարի ժամանակ աշխատանքները վերափոխելու և բարելավելու համար, ապա նոր միայն կարգ շնորհել  

1829 թվականին արվեստագետը կոչում է ստանում Չինաստանի ուղղափառ եկեղեցու կողմից[5], որտեղ նա կարճ ժամանակում մեծ հռչակ է ձեռք բերում։ Նրա նկարները մեծ պահանջարկ ունեին։

Արվեստագետի 1839 թվականի զեկույցից հայտնի է դառնում, որ Պեկինում նա կատարել է 26 խոշոր պատմական ու հոգևոր նկարներ և 24 դիմանկար՝չինական գահակալների նկարներով, որոնց մի մասը այժմ պահվում է ռուսական թանգարաններում[6].:

     

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/346778
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. П. Н. Петров, «Сборник материалов для истории Имп. СПб. Академии художеств», ч. II, стр. 199, 240, 241, 429.
  5. А. Н. Андреев, «Живопись и живописцы главнейших русских школ», стр. 560.
  6. Ровинский Д. А., «Подробный словарь русских граверов ХVI—XIX вв.», стр. 403.