Անտոն Վասիլևիչ Բալիցկի (բելառուս․՝ Антон Васілевіч Баліцкі, սեպտեմբերի 4 (16), 1891, Baličy, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1937(1937-10-31), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս պետական գործիչ, Բելառուսական ԽՍՀ լուսավորության ժողկոմ (1926-1929), բելառուսացման պետական քաղաքականության ստեղծողներից և իրականացողներից մեկը[2]։

Անտոն Բալիցկի
բելառուս․՝ Антон Васілевіч Баліцкі
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4 (16), 1891
ԾննդավայրBaličy, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 31, 1937(1937-10-31) (46 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[1],  Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն և  Բելառուսական ԽՍՀ
ԿրթությունVitebsk State University? և Q47010725? (1910)
Մասնագիտությունհրապարակախոս, քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
ԱշխատավայրQ26712728?, Բելառուսական մշակույթի ինստիտուտ և All-Byelorussian Central Executive Committee?
ԿուսակցությունԽՄԿԿ
 Anton Balicki Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1891 թվականի սեպտեմբերի 4(16)-ին գյուղացիական ընտանիքում։ 1910 թվականին ավարտել է Սվիսլոչի ուսուցչական ճեմարանը, 1916 թվականին՝ Վիտեբսկի ուսուցչական ինստիտուտը։

1916-1917 թվականներին ծառայել է ռուսական բանակում, կռվել Ռումինական ճակատում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է Օդեսայի կրթության ժողկոմին առընթեր սոցիալական դաստիարակության վարչությունում, այնուհետև եղել է Օդեսայի լուսավորության աշխատողների միության նախագահ։ 1920 թվականին անդամակցել է ԽՄԿԿ-ին։

1921 թվականից ապրել է Մինսկում։ 1922 թվականից եղել է ժողկոմի տեղակալ, 1926 թվականից՝ Բելառուսական ԽՍՀ լուսավորության ժողկոմ։ Ղեկավարել է Բելառուսի մշակույթի ինստիտուտի բելառուսական լեզվի և գրականության բաժինը։ 1929 թվականին դարձել է Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ։ Ընտրվել է Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի անդամի թեկնածու և Բելառուսական ԽՍՀ կենտկոմի անդամ[2]։

1929 թվականին նրան քննադատել են ազգային-դեմոկրատական հայացքների համար։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է աշխատանքի Գոմելում՝ Լանցուցկու անվան գործարանում։ 1930 թվականի օգոստոսին ազատվել է աշխատանքից, վերադարձել Մինսկ։ 1930 թվականի սեպտեմբերի 4-ի գիշերը ձերբակալվել է «Բելառուսի ազատագրման միություն» հակահեղափոխական ազգային կազմակերպության կեղծված գործով[2], հեռացվել կուսակցությունից[2], Դ. Պրիշչեպովի, Ա. Ադամովիչի և Պ. Վ. Իլյուչենկոյի հետ միասին ԲԽՍՀ ՄՊՔՎ կոլեգիայի՝ 1931 թվականի մարտի 18-ի որոշմամբ ՌԽՖՍՀ ՔՕ 58-րդ, 2-րդ, 11-րդ հոդվածներով դատապարտվել է 10 տարվա ուղղիչ-աշխատանքային ճամբարի, 1931 թվականի օգոստոսին տեղափոխվել է Սոլովեցկի հատուկ նշանակության ճամբար։ 1931 թվականի նոյեմբերին նրա կինը Եկատերինա Պեշկովային խնդրել էր ներման համար։

1937 թվականի աշնանը ձերբակալվել է, հոկտեմբերի 30-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան 1937 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ԲԽՍՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի «ա» կետով, 69-րդ, 70-րդ և 76-րդ հոդվածներով դատապարտվել է մահապատժի։ Գնդակահարվել է Մինսկում 1937 թվականի հոկտեմբերի 31-ին։

Արդարացվել է՝

  • առաջին դատավճռով՝ 1988 թվականի հունիսի 14-ին ԲԽՍՀ Գերագույն դատարանի կողմից,
  • երկրորդ դատավճռով՝ 1958 թվականի մարտի 25-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից։

Բալիցկու անունը կրում է Գրոդնոյի փողոցներից մեկը։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Տ. Պ. Բալիցկայա, բժիշկ։ Ունեցել են երկու երեխա։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Բելառուսերեն Վիքիպեդիա (բելառուս.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Зенькович Н. А. Глава 6. Сильны ли в Белоруссии антироссийские настроения // Тайны ушедшего века. Границы. Споры. Обиды. — М.: ОЛМА_пресс, 2004. — ISBN 5-224-04403-0(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Балицкий Антон» (ռուսերեն). Электронная Энцыкляпэдыя. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  • «Биографическая справка и письмо Т. П. Балицкой к Е. П. Пешковой». Заклеймённые властью. Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.