Անտոնիո Չիմատորի, առավել հայտնի է Վիզաչչի կեղծանունով (իտալ.՝ Antonio Cimatori, իտալ.՝ Il Visacci, 1550, Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[1] - օգոստոսի 19, 1623(1623-08-19)[2][3][4][…], Կոնտիլյանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), 16-17-րդ դարերի իտալացի նկարիչ[5]։ Ստեղծագործել է բարոկկո ոճով։

Անտոնիո Չիմատորի
Ծնվել է1550
ԾննդավայրՈւրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[1]
Վախճանվել էօգոստոսի 19, 1623(1623-08-19)[2][3][4][…]
Մահվան վայրԿոնտիլյանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ԱշակերտներGiulio Cesare Begni?
 Antonio Cimatori Վիքիպահեստում
Տիրամայրը սուրբ Ագոստինոյի և սուրբ Մոնիկայի հետ

Կենսագրություն

խմբագրել

Անտոնիո Չիմատորին ծնվել ու ապրել է Ուրբինոյում։ Աշակերտել է ուրբինոցի անվանի նկարիչ և փորագրանկարիչ Ֆեդերիկո Բարոչչիին։ Վայելել է ազնվականական Ռովերե ընտանիքի հովանավորությունը։ Ստեղծել է պատմական և կրոնական թեմաներով բազմաթիվ գեղանկարներ ու գծանկարներ, որոնք աչքի են ընկնում լուսաստվերի վարպետորեն կիրառմամբ։ Լավագույն աշխատանքներից են համարվում Ռոնկոֆրեդոյի եկեղեցում գտնվող «Ավետումը» և «Սուրբ Ֆրանչեսկա դա Ռիմինին»[6], Ռիմինիի Սան Ջովաննի Բատիստա (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցում գտնվող «Մոգերի երկրպագությունը» և «Խաչելությունը»[7]։

Չիմատորիի աշակերտներից հետագայում լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես Ջուլիո Չեզարե Բենյին[8]։

Աշխատանքներ

խմբագրել
  • Կույսն ու Մանուկը Պողոս և Պետրոս առաքյալների հետ
  • Սուրբ Մատթեոսն ու հրեշտակը
Լուվրի թանգարանի գրաֆիկայի բաժնում պահվող գործեր
  • Սուրբ Սեբաստիանի նահատակությունը
  • Հրեշտակների համերգը երկնքում
  • Ավետում,
  • Տիրամոր մահը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2008.
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/16879
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. «Cimatori, Antonio». Union List of Artist' Names. J Paul Getty Foundation.
  6. «Church of St Biagio - Roncofreddo». Cesena Tourist Board. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. La patria; geografia dell' Italia: pte. 2. Provincie di Ravenna, Ferrara, Forli', Luigi Borsari, 1901, page 282.
  8. Catalogo delle pitture che si conservano nelle chiese di Pesaro, 1783, page 81.

Գրականություն

խմբագրել
  • Michael Bryan, Cimatori, Antonio in Bryan's Dictionary of Painters and Engravers, édité par Robert Edmund Graves et Sir Walter Armstrong, 1886-1889.
  • Romina Vitali, Antonio Cimatori detto Visacci, in Nel segno di Barocci. Allievi e seguaci tra Marche, Umbria, Siena, a cura di A.M. Ambrosini Massari, M. Cellini, Milano 2005, pp. 94–105.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Չիմատորի» հոդվածին։