Անտոնիո Դոննարումմա

իտալացի ֆուտբոլիստ

Անտոնիո Դոննարումմա (իտալ.՝ Antonio Donnarumma, Իտալերեն արտասանություն՝ [anˈtɔnjo dɔnnaˈrumma], հուլիսի 7, 1990(1990-07-07)[1][2], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Անտոնիո Դոննարումմա
Antonio Donnarumma
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1990(1990-07-07)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 195 սմ
Քաշ 96 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 90
Պատանեկան կարիերա
1999-2005 Իտալիա Յուվե Ստաբիա
2005-2009 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Իտալիա Միլան 0 (0)
2010-2011   Իտալիա Պիաչենցա 2 (0)
2011-2012   Իտալիա Գուբիո 37 (0)
2012-2016 Իտալիա Ջենոա 1 (0)
2014-2015   Իտալիա Բարի 25 (0)
2016-2017 Հունաստան Աստերաս 21 (0)
2017-ներկա Իտալիա Միլան 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Դոննարումման Միլանի ակադեմիային միացել է 15 տարեկան հասակում[4]։ 5 անգամ հայտավորվել է Միլանի կազմ, սակայն ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել[5][6][7][8][9]։

Պյաչենցա խմբագրել

2010-2011 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պյաչենցա[10]՝ խաղային փորձ ստանալու նպատակով[11]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում։ Լրացուցիչ ժամանակից հետո խաղն ավարտվեց 5-3 հաշվով՝ հօգուտ Պյաչենցայի[12]։ Դոննարումման թիմի երկրորդ դարպասապահն էր, և Սերիա B-ում դեբյուտը նշեց միայն 2011 թվականի մայիսի 21-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում[13]։ Այս մրցաշրջանում Պյաչենցան գրավեց 19-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա C[14]:

Գուբիո խմբագրել

2011-2012 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Գուբիո[15]։ Ակումբի կազմում պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 15-ին՝ Բենևենտոյի դեմ Իտալիայի գավաթի խաղում։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2-2 հաշվով, և հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Գուբիոն հաղթեց 3-2 հաշվով, իսկ Դոննարումման հետ մղեց երկու 11 մետրանոց[16]։ Իտալացին դարձավ հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 37 խաղի, իսկ Գուբիոն գրավեց նախավերջին հորիզոնականը՝ տեղափոխվելով Սերիա C[17]:

Ջենոա խմբագրել

2012 թվականի օգոստոսի 31-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 1.8 միլիոն եվրո[18]։ Դոննարումման դարձավ թիմի 3-րդ դարպասապահ և մասնակցեց միայն 2013 թվականի մայիսի 19-ին կայացած Բոլոնյայի դեմ խաղին[19]։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես նա թիմի երրորդ դարպասապահն էր՝ Մատիա Պերինից և Ալբանո Բիսարիից հետո։ Չնայած նա չանցկացրեց ոչ մի հանդիպում, փետրվարին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ջենոայի հետ մինչև 2018 թվականը[20]։

2014-2015 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Բարի[21]։ Նա սկսեց մրցաշրջանը որպես թիմի հիմնական դարպասապահ, սակայն փետրվարից զիջեց իր տեղը Էնրիկո Գուարնային։

Աստերաս Տրիպոլիս խմբագրել

2016 թվականի հուլիսի 27-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց հունական Աստերասի հետ[22]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Լևադիակոի դեմ խաղում[23]։

Վերադարձ Միլան խմբագրել

2017 թվականի հուլիսի 12-ին Դոննարումման վերադարձավ Միլան՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 27-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ինտեր Միլանի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[27]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լուդոգորեցի դեմ խաղում[28]։ 2020 թվականի հունվարի 15-ին Դոննարումման խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[29][30]՝ դառնալով Միլանի պատմության առաջին դարպասապահը, ով թիմի կազմում անցկացրել է ամենաքիչը 300 րոպե և բաց չի թողել ոչ մի գնդակ[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պյաչենցա 2010–11 Սերիա B 2 0 2 0 1 0 5 0
Գուբիո 2011–12 37 0 2 0 39 0
Ջենոա 2012–13 Սերիա А 1 0 0 0 1 0
Բարի 2014–15 Սերիա B 25 0 2 0 27 0
Աստերաս 2016–17 Սուպերլիգա 21 0 2 0 23 0
Միլան 2017–18 Սերիա А 0 0 1 0 1 0 0 0 2 0
2019–20 0 0 1 0 1 0
Ընդհանուր 0 0 2 0 1 0 0 0 3 0
Կարիերայի ընդհանուր 86 0 10 0 1 0 1 0 98 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Donnarumma - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «ESCLUSIVA MN - Donnarumma: "Domani con l'Inter sarà decisiva. Milan-Napoli? Derby del cuore"». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «MILAN, I CONVOCATI PER LECCE». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «LAZIO-MILAN: Tra i convocati ritorna EMERSON. La prima per MATTIONI». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Real-Milan, i convocati di Leonardo: Abate c'é, Storari non recupera». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Chievo-Milan, i rossoneri convocati: Abate indisponibile, Gattuso ancora out». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «I convocati di Leo per Napoli-Milan: Abate torna a disposizione». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «WebCite query result». www.webcitation.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. «ESCLUSIVA MN - Ag. Donnarumma: “Partirà, a breve colloquio col Milan. Molti club su di lui”». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին. {{cite news}}: C1 control character in |title= at position 32 (օգնություն)
  12. «Piacenza Calcio v SS Virtus Lanciano 1924 Starting XIs, 14/08/2010, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Piacenza Calcio v UC AlbinoLeffe Starting XIs, 21/05/2011, Serie B | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  14. fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie B Season 2010/11 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «UFFICIALE: Donnarumma al Gubbio in prestito con diritto di riscatto». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «AS Gubbio 1910 v Benevento Calcio Starting XIs, 14/08/2011, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  17. fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie B Season 2011/12 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Wayback Machine» (PDF). 2015 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Bologna FC 1909 v Genoa CFC Starting XIs, 19/05/2013, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Genoa - Genoa, Donnarumma rinnova fino al 2018» (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  21. «DONNARUMMA ALL'AS BARI». genoacfc.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Asteras Tripolis, UFFICIALE: preso Antonio Donnarumma». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Asteras Tripolis FC v Levadiakos FC Starting XIs, 30/10/2016, Super League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  24. Milan, AC. «OFFICIAL: ANTONIO DONNARUMMA IS BACK IN RED&BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  25. «AC Milan re-sign Gianluigi Donnarumma's brother Antonio». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «AC Milan re-sign Antonio Donnarumma, brother of Gianluigi». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «AC Milan - Inter Milan, Dec 27, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  28. «AC Milan - PFK Ludogorets Razgrad, Feb 22, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  29. «AC Milan - SPAL, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  30. «Coppa: Piatek inspires Milan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  31. «Antonio Donnarumma makes history for AC Milan with clean sheet in win over SPAL». SempreMilancom (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  32. «AC Milan history-maker Antonio Donnarumma hails 'fundamental' win vs. SPAL». SempreMilancom (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  33. «Antonio Donnarumma». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել