Մատիա Պերին

իտալացի ֆուտբոլիստ

Մատիա Պերին (իտալ.՝ Mattia Perin, նոյեմբերի 10, 1992(1992-11-10)[1][2], Լատինա, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Մատիա Պերին
Mattia Perin
Պերինը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1992(1992-11-10)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Լատինա, Լացիո, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Յուվենտուսից)
Համար 1
Պատանեկան կարիերա
2005-2006 Իտալիա Պրո Սիստերնե
2006-2008 Իտալիա Պիստոյեզե
2008-2010 Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2018 Իտալիա Ջենոա 148 (0)
2011-2012   Իտալիա Պադովա 25 (0)
2012-2013   Իտալիա Պեսկարա 29 (0)
2018-ներկա Իտալիա Յուվենտուս 9 (0)
2020-ներկա   Իտալիա Ջենոա 1 (0)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ17 12 (0)
2009 Իտալիա Իտալիա Մ18 4 (0)
2009-2010 Իտալիա Իտալիա Մ19 6 (0)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2010-2012 Իտալիա Իտալիա Մ21 3 (0)
2014-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 8-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 8-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ջենոա խմբագրել

Պերինը Ջենոայի ակադեմիայի սան է։ 2010 թվականի հունվարին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ որպես երրորդ դարպասապահ՝ ստանալով 88 համարի մարզաշապիկը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի մայիսի 22-ին՝ Չեզենայի դեմ խաղում[4]։

2011 թվականի հուլիսին Պերինը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պադովա[5]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 1-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[6]։ Պադովայի կազմում Պերինը անցկացրեց 25 հանդիպում՝ բաց թողելով 39 գնդակ։

2012 թվականի ամռանը Պերինը վարձավճարով միացավ այդ մրցաշրջանում Սերիա A տեղափոխված Պեսկարային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 23-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում իտալացին ստացավ կարմիր քարտ ստացավ՝ խաղադաշտից հեռացվելով հանդիպման 63-րդ րոպեին[8]։ Պեսկարայի կազմում Պերինը անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 66 գնդակ։

2013-14 մրցաշրջանում Պերինը վերադարձավ Ջենոա՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ինտերի դեմ խաղում՝ այս խաղում բաց թողելով 2 գնդակ[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Վերոնայի դեմ խաղում Պերինը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Ջենոայի ավագ[10]։ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Ռոմայի դեմ խաղում[11] իտալացին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[12]։ 2017-18 մրցաշրջանում նա դարձավ թիմի մշտական ավագը։ Ջենոայի կազմում Պերինը անցկացրեց 151 հանդիպում՝ բաց թողելով 184 գնդակ և 46 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Յուվենտուս խմբագրել

2018 թվականի հունիսի 8-ին Պերինը 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն եվրո և հավելյալ 3 միլիոն բոնուսների տեսքով[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[18][19]։ 2019 թվականի ապրիլին իտալացին տարավ ուսի վիրահատություն՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[20][21][22]։ 2018-19 մրցաշրջանում Պերինը անցկացրեց 9 հանդիպում՝ 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ[23] և օգնելով թիմին հաղթել Սերիա A[24][25][26]։

2019 թվականի ամռանը Պերինը մոտ էր Բենֆիկա տեղափոխությանը, սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ դարպասապահը ձախողեց բուժզննումը[27][28][29]։ 2020 թվականի հունվարի 2-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ջենոա[30][31][32][33]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց հունվարի 5-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[34]։

Միջազգային կարիերա խմբագրել

Որպես Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահ, Պերինը մասնակցեց 2009 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՝ ընդգրկվելով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում։ 2010 թվականին նա Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Պերինը նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ 17 տարեկան հասակում՝ Դանիայի դեմ խաղում[35]։

Իտալիայի ազգային հավաքական Պերինը առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[36]։ 2014 թվականին նա Չեզարե Պրանդելիի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության վերջնական կազմում որպես հավաքականի երրորդ դարպասապահ[37]՝ Ջանլուիջի Բուֆոնից և Սալվատորե Սիրիգուից հետո՝ դառնալով թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, և նաև միակը, ով նախկինում ոչ մի հանդիպում չի անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Աշխարհի առաջնությունում Պերինը խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Պերինը նշեց 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Ալբանիայի դեմ ընկերական խաղում[38][39]։ 2016 թվականի ապրիլի 9-ին նա Ջենոայի կազմում խաղալիս վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել Եվրո 2016-ին որպես թիմի երրորդ դարպասապահ[40]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում Պերինը անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[41]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ջենոա 2010–11 Սերիա A 1 0 0 0 1 0
2013–14 37 0 1 0 38 0
2014–15 32 0 1 0 33 0
2015–16 25 0 0 0 25 0
2016–17 16 0 0 0 15 0
2017–18 37 0 1 0 38 0
Ընդհանուր 148 0 3 0 0 0 0 0 151 0
Պադովա (վարձավճար) 2011–12 Սերիա B 25 0 0 0 25 0
Պեսկարա (վարձավճար) 2012–13 Սերիա A 29 0 1 0 30 0
Յուվենտուս 2018–19 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ջենոա (վարձավճար) 2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 212 0 4 0 0 0 0 0 216 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[42]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Յուվենտուս

Անհատական խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - M. Perin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. «Genoa CFC - AC Cesena, May 22, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «WebCite query result». www.webcitation.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  6. «FC Empoli - Calcio Padova, Oct 1, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  7. «Delfino Pescara 1936 - Inter Milan, Aug 26, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  8. «Bologna FC 1909 - Delfino Pescara 1936, Sep 23, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. «Inter Milan - Genoa CFC, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  10. «Hellas Verona - Genoa CFC, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. «Genoa CFC - AS Roma, Jan 8, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  12. «Official: Season over for Perin | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  13. «Official: Perin joins Juventus | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. Verschueren, Gianni. «Mattia Perin Completes Transfer from Genoa to Juventus on 4-Year Contract». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  15. «Mattia Perin joins Juventus! - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  16. «Juventus sign goalkeeper Mattia Perin from Genoa after Gianluigi Buffon leaves». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  17. «Mattia Perin joins Juventus for €12million | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  18. «Juventus FC - Bologna FC 1909, Sep 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. «Juve 2-0 Bologna, Bianconeri domination». Juventus.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «Medical update on Mattia Perin». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  21. «Juventus goalkeeper Perin has shoulder surgery». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «Official: Juventus' goalkeeper Perin undergoes surgery». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. «Mattia Perin | Football Stats | Juventus | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. 24,0 24,1 Reuters (2019 թ․ ապրիլի 20). «Juventus win two Serie A titles in one day as men and women triumph». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  25. «Juventus win Serie A: Ronaldo first player ever to lift three major leagues of Premier League, La Liga and Scudetto | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  26. «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set». The Independent (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  27. «Juventus transfer news: Benfica postpone Mattia Perin transfer after goalkeeper fails medical | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. «The many problems of Mattia Perin | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. Penza, Danny (2019 թ․ հուլիսի 18). «OFFICIALLY OFFICIAL: Mattia Perin's move to Benfica postponed due to medical issues». Black & White & Read All Over (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «Official: Perin joins Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  31. juvefcdotcom (2020 թ․ հունվարի 2). «OFFICIAL: Mattia Perin returns to Genoa». Juvefc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  32. «OFFICIAL: Perin joins Genoa on a 6-month loan deal». Tribuna.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  33. admin (2020 թ․ հունվարի 2). «Juventus lend Mattia Perin to Genoa | International football». Time24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  34. «Genoa CFC - US Sassuolo, Jan 5, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  35. «Italy U21 - Denmark U21, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  36. «Italy - England, Aug 15, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  37. uefa.com (2014 թ․ հունիսի 1). «FIFA World Cup - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  38. «Italy - Albania, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  39. «International friendly: Italy edge to narrow 1-0 victory over Albania in Genoa». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  40. «Perin injury opens door for Donnarumma». ESPN.com. 2016 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  41. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  42. 42,0 42,1 «Mattia Perin». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  43. Association, Press (2019 թ․ հունվարի 16). «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիա Պերին» հոդվածին։