Անտոնիա Մեյմոն
Անտոնիա Ռուֆինա Մեյմոն Խիմենես (իսպ.՝ Antonia Rufina Maymón Giménez, հուլիսի 18, 1881, Մադրիդ, Իսպանիա - դեկտեմբերի 20, 1959, Beniaján, Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ռացիոնալիստ մանկավարժ, անարխիստ, ֆեմինիստ, ով տարբեր թեմաներով գրքեր է տպագրել։
Անտոնիա Մեյմոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1881 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1959 (78 տարեկան) |
Մահվան վայր | Beniaján, Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արհմիութենական գործիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և անարխիստ |
Անդամություն | CNT |
Կենսագրություն Խմբագրել
Անտոնիա Ռուֆինա Մեյմոն Խիմենեսը ծնվել է 1881 թվականին Մադրիդում։ Ընտանիքը եղել է Արագոնից։ Որպես ուսուցիչ աշխատել է Սարագոսայի «Escuela Normal Femenina»: Ամուսնացել է անարխիստ, պրոֆեսոր Լորենցո Լագաունի հետ։ Մարոկկոյում պատերազմին ընդդեմ ազգային կոմիտեին անդամագրվելու համար Թերեզա Կլարամանտի և Խոսեֆա Լոպեսի հետ հետապնդվել և դատապարտվել է։ Այդ տարիներին տարբեր անարխիստական ամսագրերում, այդ թվում՝ «La Enseñanza Moderna» (Ժամանակակից կրթություն) և «Cultura y Acción» (Մշակույթ և աշխատանք) տպագրել է իր առաջին հոդվածները։ 1911 թվականին զույգին աքսորել են Բորդո։ Ամուսնու մահից երկու տարի հետո Անտոնիան համաներում է ստացել։ Հայրենիք վերադառնալով՝ ամբողջ երկրում հանդես է եկել հանրահավաքներում և որպես ուսուցիչ աշխատել Բարսելոնայի, Սան Ֆելիու դե Գիշոլսյի, Էլդայի և Բենյախանի դպրոցներում։ Իսպանիայում ղեկավարելով նատուրիստական շարժումը՝ մասնակցել և նախագահել է այդ իդեալների համագումարները Բիլբաոյում և Մալագայում։ Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից հետո բնակվել է Բենյախայում, Confederación Nacional del Trabajo-ի համար կազմակերպել է հանրահավաքներ, իր սեփական տանը ձևավորել է դպրոց, մշակել ինտենսիվ սոցիալական ծրագիր կարիքավորների համար։ 1932 թվականին տպագրել է «Estudios Racionalistas», որտեղ նա ներկայացրել է մանուկների կրթության վերաբերյալ իր մտքերն անկախ սոցիալական խավից։ Իսպանական քաղաքացիական պատերազմի վերջում դատապարտվել է և մինչև 1944 թվականն ազատազրկվել։ Երկու տարի հետո մեկ տարով կրկին դատապարտվել է։ Առողջության վատթարացման պատճառով վերադարձել է Բանյախանի իր տուն և մասնավոր դասեր տվել։ Մահացել է տեղական հիվանդանոցում 1959 թվականի դեկտեմբերի 20-ին[1][2]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Վավերագրական գրականություն Խմբագրել
- Anarquismo y naturismo (1925)
- Hacia el ideal (1927)
- Amamos (1932), with others
- Humanidad libre. Esbozo racionalista
Վեպեր Խմբագրել
- Madre (1925)
- La perla (1927)
- El hijo del camino (1931)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Antonia Maymón»։ biblioromance.es (Spanish)։ Վերցված է սեպտեմբերի 18, 2016
- ↑ Iturbe, 1974, էջ 82
Մատենագիտություն Խմբագրել
- Iturbe Lola (1974)։ La Mujer en la lucha social y en la Guerra Civil de España (Spanish)։ Ed. Mexicanos Unidos
Արտաքին հղումներ Խմբագրել
- Movimiento de Renovación Pedagógica 'Antonia Maymón'
- Artículo sobre Antonia Maymón en 'Rojo y Negro' (CNT) Archived 2016-09-21 at the Wayback Machine.