Անտիոքի պաշարում, ճակատամարտ, որը տեղի է ունեցել 253 թվականին հռոմեական լեգեոնների և Սասանյանների բանակի միջև։ Ուժային հարաբերակցությունն անհայտ է, սակայն հայտնի է, որ պարսկական կողմը՝ արքայից արքա Շապուհ I-ի գլխավորությամբ, նախահարձակ է եղել՝ նպատակամղված լինելով նվաճել Անտիոքը[1]։

Անտիոքի պաշարում
Պատկեր:-
Թվական253 թվական
Մասն էՀռոմեա-պարսկական պատերազմներ
ՎայրԱնտիոք, Սիրիա
ԱրդյունքՍասանյանների հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրությունՍասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
անհայտՇապուհ I
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Հակամարտության բռնկման պատճառը Շապուհ I-ի աշխարհակալ նկրտումներն ու վերջինիս վարած կայսերապաշտական քաղաքականությունն էր։ Վերջինիս գլխավորությած պարսից զորքը շարունակաբար ասպատակում էր Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները և չնայած կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությանը՝ Շապուհ արքան քանիցս միջամտում էր Մեծ Հայքի թագավորության ներքին գործերին։

Այսպիսով, երկու երկրի գրգռված հարաբերությունները վերաճում են բաց պատերազմի, որի ընթացքում էլ պարսկական զորքերին հաջողվում է ներթափանցել Միջագետք (253 թվականին)։ Նախքան Անտիոքի պաշարումը, Շապուհի զորքերը պարտության են մատնում Սիրիայի Բարբալիսոս քաղաքում կենտրոնացած հռոմեական լեգեոններին։ Անտիոքի զավթումից հետո պարսիկները ձեռնամուխ են լինում քաղաքի թալանմանը։

Շապուհը փորձում է զարգացնել ռազմավարական հաջողություններն ու ներխուժել Փոքր Ասիա, սակայն նորաստեղծ Պալմիրիայի իշխանի հարձակումներն արգելակում են վերջինիս առաջխաղացումը։ Շուտով հակապարսկական արշավանք է ձեռնարկում նաև Հռոմի նորընտիր կայսր Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոսը։ Պարսիկները ստիպված են լինում լքել Անտիոքը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անտիկ շրջանի մայրամուտի տեղեկագիրք
      253 թվականի ավերիչ արշավանքի ժամանակ Շապուհը կարողացավ քանդել Սիրիայի հյուսիսը, գրավել Հիերապոլիսը՝ ներխուժելով հռոմեացիների տարածք։ Ապա նվաճեց Անտիոքը՝ Հռոմեական կայսրության երրորդ ամենամեծծ քաղաքը։