Հռոմեական լեգեոնների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Սույն հոդվածը պարունակում է Հռոմեական լեգեոնների ցուցակը Հռոմեական հանրապետության վերջի ժամանակներից ընդհուպ մինչև Հռոմեական կայսրության տրոհումը։

Վաղ կայսրության լեգեոնները խմբագրել

Բանակի նկարագրությունը խմբագրել

Վաղ կայսրության լեգեոններն իրենցից ներկայացնում էին Գայոս Մարիոսի կողմից հաստատված սկզբունքներով ձևավորված ռազմական կազմավորումներ։ Յուրաքանչյուր լեգեոն իր կազմում ուներ շուրջ 5.000 շարային հետևակայիններ, որոնք բաժանված էին կոհորտաների։ Բացի այդ լեգեոնում կար հեծելազորի մեկ կոհորտա (շուրջ 300 հեծյալներ) և մոտավորապես 1.500 ոչ շարային հետևակայիններ (գումակայիններ, սպասարկող անձնակազմ)։ Բացի այդ, լեգեոնների սպառազինության մեջ առկա էին զանազան պաշարողական մեքենաներ և նետողական մեքենաներ։ Որպես շարային զինվորներ ծառայում էին ազատ մարդիկ (բայց անպայման՝ հռոմեական կամ լատինական քաղաքացիները), իսկ որպես ոչ շարային զինվորներ կարող էին ծառայել թե՛ ազատները, թե՛ ստրուկները։ Բացի այդ, լեգեոնի սպաներին և ազատ զինվորներին թույլատրվում էր իրենց մոտ պահել ստրուկներ։

Որպես լեգեոնի մարտական դրոշներ օգտագործվում էին բարձր դրոշաձողերի վրա ՛՛նստած՛՛ արծիվների զանազան ոսկեզօծված ֆիգուրներ, ինչպես նաև արծիվների և լեգեոնների համարանիշների ու խորհրդանիշների պատկերները՝ հատուկ դրոշների վրա, որոնք ամրացված էին խաչաձև դրոշաձողերին։ Մարտական դրոշների կորուստը համարվում էր անջնջելի խայտառակություն։

Հռոմեական լեգեոնները կազմված էին լաւ վարժեցված, ուսուցված զինվորներից, որոնց ծառայության ժամկետը կազմում էր 25 տարի։ Լեգեոնները տեղակայված էին մշտական ճամբարներում, որոնք գտնվում էին Հռոմեական կայսրության կայսերական նահագներում կայսերական պրովինցիաներ, որտեղ կատարում էին իրենց ծառայությունը, իրականացնելով թե՛ պահակազորային, թե՛ ոստիկանական, ինչպես նաև, հաճախ՝ շինարարական գործառույթներ։ Անհրաժեշտության դեպքում լեգեոնները կարող էին արագ վերատեղակայվել նահանգի կամ կայսրության ցանկացած մեկ այլ կետում, ինչպես նաև մտնել այն բանակի կազմի մեջ, որը կազմավորում էր գլխավոր հրամանատարը՝ այս կամ այն ռազմարշավի իրականացման համար։

Ի տարբերություն հանրապետական ավանդույթի՝ պրինցիպատի օրոք լեգեոնները երբեք չէին տեղակայվում բուն Իտալիայի տարածքում։ Միակ ռազմական կազմավորումը, որը գտնվում էր Իտալիայի սահմաններում՝ կայսեր պրետորիական գվարդիան էր։

Գործնականում լեգեոնները հաճախ տեղակայվում էին կայսրության սահմանների մոտ, որպեսզի պահպանեին նահանգները արտաքին ներխուժումից։ Բոլոր լեգեոնների գլխավոր հրամանատարը կայսրն էր, որն ուներ անսահմանափակ ռազմական՝ հրամանատարական իշխանություն իմպերիա։ Հենց նա էր որոշում լեգեոնների լեգատների և բանակների հրամանատարների նշանակման հարցերը։ Լեգատներին և բանակների զորահրամանատարներին նույնպես տրվում էր իմպերիա, սակայն՝ սահմանափակ չափով (միայն տվյալ լեգեոնի կամ համապատասխան զորաբանակի նկատմամբ)։ Ի դեպ ՛՛սահմանափակ իմպերիան՛՛ կարող էր սահմանափակված լինել նաև ոչ միայն զորքերի քանակությամբ, այլև աշխարհագրական սահմաններով (օրինակ՝ այս կամ այն նահանագում)։

Լեգեոնների ցուցակը խմբագրել

Հռոմեական լեգեոնները, որոնք, կազմավորվել են մ.թ.ա.59 թվականից մինչև մ.թ. 250 թվականը
Լատինական անվանումը Հայերեն անվանումը Այլ անվանում Կազմավորման

տարեթիվը

Կազմացրման

տարեթիվը

Հիմնադիրը Խորհրդանշանը
Legio I Germanica I Գերմանական լեգեոն մ.թ.ա. 48 թ. 70 թ. Հուլիոս Կեսար Ցուլ
Legio I Adjutrix I Օժանդակ լեգեոն 68 թ. 444 թ. Գալբա Այծեղջյուր
Legio I Italica I Իտալական (՛՛Իտալիկյան՛՛) լեգեոն 66 թ. 476 թ. Ներոն Վարազ
Legio I Macriana liberatrix I լեգեոն Ազատագրած Մակրոսեան 68 թ. 69 թ. Լուցիոս Կլոդիոս Մակրոս անհայտ
Legio I Minervia I Միներվայի լեգեոն 82 թ. 353 թ. Դոմիցիանոս Միներվա
Legio I Parthica I Պարթևական լեգեոն 197 թ. V դ սկիզբ Սեպտիմոս Սևերոս Կենտավրոս
Legio II Adiutrix II Օժանդակ լեգեոն 70 թ. IV դ. սկիզբ Վեսպասիանոս Արծիվ
Legio II Augusta II Օգոստոսյան լեգեոն Legio II Gallica

(II Գալլական լեգեոն)

մ.թ.ա. 43 թ. 395 թ. Օկտավիանոս Օգոստոս Միեղջյուր
Legio II Italica II Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոն 165 թ. V դար Մարկոս Ավրելիոս Կապիտոլիական մայր գայլ
Legio II Parthica II Պարթևական լեգեոն 197 թ. 476 թ. Սեպտիմոս Սևերոս Կենտավրոս, ցուլ
Legio II Traiana fortis II Անվախ Տրայանոսյան լեգեոն II Գերմանական լեգեոն 105 թ. V դար Տրայանոս Հերկուլես
Legio III Cyrenaica III Կիրենաիկյան լեգեոն մ.թ.ա. 36 թ.. V դարի սկիզբ Մարկոս Էմիլիոս Լեպիդոս
Legio III Augusta III Օգոստոսյան լեգեոն մ.թ.ա. 43 թ. V դ. սկիզբ Օկտավիանոս Օգոստոս Միեղջյուր
Legio III Gallica III Գալլական լեգեոն մ.թ.ա. 49 թ. 323 թ. Հուլիոս Կեսար Ցուլ
Legio III Italica III Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոն 165 թ. V դարի սկիզբ Մարկոս Ավրելիոս Արագիլ
Legio III Parthica III Պարթևական լեգեոն 197 թ. V դ. սկիզբ Սեպտիմոս Սևերոս Ցուլ
Legio IV Macedonica IV Մակեդոնական լեգեոն մ.թ.ա. 48 թ. 70 թ. Հուլիոս Կեսար Ցուլ
Legio IV Flavia Felix IV Երջանիկ Փլաբիոսյան լեգեոն 70 թ. IV դ. սկիզբ Վեսպասիանոս անհայտ
Legio IIII Scythica IV Սկյութական լեգեոն IV Պարթևական լեգեոն մ.թ.ա. 42 թ. IV դ. սկիզբ Մրկոս Անտոնիոս Միեղջյուր
Legio V Alaudae V Արտույտների լեգեոն Legio IIII Gallica
(IV Գալլական)
մ.թ.ա. 52 թ. 70 թ. Հուլիոս Կեսար Փիղ
Legio V Macedonica V Մակեդոնական լեգեոն Legio V Urbana (Городской)

Legio V Scythica (Սկյութական)

մ.թ.ա. 43 թ. VI դարից ոչ վաղ[1] Օկտավիանոս Օգոստոս,

Ցենտրոնիանոս

Ցուլ
Legio VI Ferrata VI Երկաթյա լեգեոն մ.թ.ա. 52 թ. 260 թ. Հուլիոս Կեսար Ցուլ, Կապիտոլիական գայլուհի
Legio VI Victrix VI Հաղթական լեգեոն Legio VI Macedonica (Մակեդոնական)
Legio VI Hispaniensis (Իսպանական)
մ.թ.ա. 41 թ.. V դ. սկիզբ Օկտավիանոս Օգոստոս Ցուլ
Legio VII Claudia VII Կլավդիոսյան լեգեոն Legio VII Paterna (Ավագագույն) մ.թ.ա. 58 թ. IV դ. կես Հուլիոս Կեսար Ցուլ
Legio VII Gemina VII Զույգ լեգեոն 68 թ. 409 թ. Գալբա անհայտ
Legio VIII Augusta VIII Օգոստոսյան լեգեոն Legio VIII Gallica (Գալլական)
Legio VIII Mutinensis (Մոդենյան)
մ.թ.ա. 59 թ. V դ. սկիզբ Հուլիոս Կեսար Ցուլ
Legio IX Hispana IX Իսպանական լեգեոն Legio IX Triumphalis (Հաղթարշավային)

Legio IX Macedonica (Մակեդոնական)

մ.թ.ա. 58 թ. մ.թ. 121 թ. հետո Հուլիոս ԿԵսար Ցուլ
Legio X Fretensis X Նեղուցապահպան լեգեոն մ.թ.ա. 41 թ. V դ. սկիզբ Օկտավիանոս Օգոստոս Վարազ
Legio X Gemina X Զույգ լեգեոն Legio X Equestris (Հեծյալ) մ.թ.ա. 58 թ. V դ. սկիզբ Հուլիոս ԿԵսար Ցուլ
Legio XI Claudia XI Կլավդիոսյան լեգեոն Legio X Equestris (Հեծյալ) մ.թ.ա. 58 թ. V դ. սկիզբ Հուլիոս Կեսար Ցուլ
Legio XII Fulminata XII Կայծակնային լեգեոն Legio XII Victrix (Հաղթաբեր)

Legio XII Antiqua (Հին)

մ.թ.ա. 58 թ. V դ. սկիզբ Հուլիոս Կեսար Ցուլ
Legio XIII Gemina XIII Զույգ լեգեոն մ.թ.ա. 58 թ. V դ. սկիզբ Հուլիոս Կեսար Առյուծ
Legio XIIII Gemina XIV Զույգ լեգեոն Legio XIV Gemina Martia Victrix

(XIV հաղթաբեր Մարս աստծո Փլաբիոսյան Զույգ լեգեոն)

մ.թ.ա. 57 թ. 430 թ. Հուլիոս Կեսար Միեղջյուր
Legio XV Apollinaris XV Ապոլլոնյան լեգեոն մ.թ.ա. 41 թ. V դ. սկիզբ Օկտավիանոս Օգոստոս Ապոլլոն
Legio XV Primigenia XV Նախածին լեգեոն 39 թ. 70 թ. Կալիգուլա Ֆորտունա աստվածուհի
Legio XVI Gallica XVI Գալլական լեգեոն մ.թ.ա. 41 թ. 70 թ. Օկտավիանոս Օգոստոս Առյուծ
Legio XVI Flavia Firma XVI Տոկուն Փլաբիոսյան լեգեոն 70 թ. IV դ. կես Վեսպասիանոս Առյուծ
Legio XVII XVII լեգեոն մ.թ.ա. 41 թ. 9 թ. Օկտավիանոս Օգոստոս Անհայտ
Legio XVIII XVIII լեգեոն մ.թ.ա. 41 թ. 9 թ. Օկտավիանոս Օգոստոս Անհայտ
Legio XIX XIX լեգեոն մ.թ.ա. 41 թ. 9 թ. Օկտավիանոս Օգոստոս Անհայտ
Legio XX Valeria Victrix XX Հաղթաբեր Վալերիոսյան լեգեոն մ.թ.ա. 31 թ. 296 թ. Օկտավիանոս Օգոստոս Վարազ
Legio XXI Rapax XXI Սրընթաց լեգեոն մ.թ.ա. 31 թ. 92 թ. Օկտավիանոս Օգոստոս Միեղջյուր
Legio XXII Deiotariana XXII Դեյոտարոսյան լեգեոն մ.թ.ա. 47 թ. մ.թ. 136 թ. ոչ ուշ Դեյոտարոս Անհայտ
Legio XXII Primigenia XXII Նախածին լեգեոն 39 թ. IV դ. սկիզբ Կալիգուլա Հերկուլես
Legio XXX Ulpia Victrix XXX Հաղթաբեր Ուլպիոսյան լեգեոն 105 թ. 407 թ. Տրայանոս Միեղջյուր

Մինչև կայսրության ժամանակները լեգեոնները կազմավորվում էին բնակչության գոյություն ունեցող դասերից՝ սենատի հրամանով, ընդ որում՝ մեկ կամ մի քանի ռազմարշավի համար։ Ռազմարշավների ավարտից հետո դրանք ապակազմավորվում, լուծարվում, կազմացրվում էին։ Պարզ ասած՝ զորացրվում էին։ Գոյություն ունեցող լեգեոնների համալրումը՝ էական կորուստներ կրելուց հետո, հազվադեպ էր կիրառվում։ Ավելի հեշտ էր զորացրել այն և կազմավորել նորերը։ Այսպիսով՝ լեգեոններն իրենցից մշտական մարտական միավորներ չէին ներկայացնում։ Իսկ լեգեոներները, իրենց լեգեոնի կազմացրումից հետո կարող էին զորակոչվել այլ լեգեոն, եթե այդ ժամանակ այդպիսին կազմավորվում էր։ Գայոս Մարիոսի բարեփոխումներից հետո լեգեոններն ավելի ՛՛երկարակյաց՛՛ մարտական միավորումներ դարձան, իսկ ամբողջ բանակը դարձավ առավել արհեստավարժ՝ պրոֆեսիոնալ, քանզի այժմ արդեն հավաքագրվում էր բնակչության ոչ այնքան ուևոր խավերից, ուստի ծառայում էր փողի համար և խաղաղ ժամանակ չէր զորացրվում։ Հենց Մարիոսի ժամանակ էր, որ լեգեոնները սկսեցին ստանալ առաջին արծիվները։ Մարիոսյան բարեփոխումների արդյունքում լեգեոնների կազմավորումը երբեմն կատարվում էր Սենատի կամքին հակառակ։ Զորահրամանատարի հրաժարումը՝ զորացրելու իր լեգեոնները դարձավ բավական տարածված երևույթ։ Լեգեոնները սկսեցին դառնալ ոչ թե Սենատի, այլ իրենց զորահրամանատարների իշխանության հենարանը։ Սուլլայի ապստամբությունից սկսած՝ Հռոմը կես դարով ընկղմվեց Քաղաքացիական պատերազմի մեջ։ Առաջին եռապետության ժամանակներում զորահրամանատարների շրջանում լայնորեն տարածվեց իրենց լեգեոններին թվահամարաներ շնորհելը։ Որոշ լեգեոններ ստանում էին նաև հատուկ անվանումներ, սակայն այս վերջինը վերջնականապես հաստատվեց արդեն Օկտավիանոս Օգոստոսի մահից հետո։ Ընդ որում, լեգեոնների անվանումները հաճախ փոխվում էին։ Իր իշխանության ամրապնդման համար յուրաքանչյուր զորահրամանատար ձգտում էր կազմացրել իր հակառակորդի լեգեոնները և դրանցից կազմավորել իր սեփականները, կամ էլ՝ իր կողմը գրավել նրանց՝ ամբողջ կազմով։ Առաջին եռապետության անկումից հետո Կեսարին հաջողվեց հաղթել իր բոլոր հակառակորդներին, և նրա լեգեոնները դարձան պրինցիպատի ապագա բանակի հիմքը։

Կեսարի սպանությունից հետո նրա շատ լեգեոններ վերստեղծվեցին Անտոնիոսի, Օկտավիանոսի և Լեպիդոսի կողմից, որոնք հետագայում կազմավորեցին երկրորդ եռապետությունը։ Կեսարի լեգեոններից ոմանք, որոնք նա կազմավորել էր պարտված Պոմպեոսի զորքերից, սատարեցին հանրապետական կարգի կողմնակից առաջնորդներին՝ Բրուտոսին և Կասիոսին։ Երկրորդ եռապետության հաղթանակից և նրա տրոհումից հետո լեգեոնների մեծամասնությունը սատարեց Անտոնիոսին, ուստի վերջինիս հիմնական հակառակորդ Օկտավիանոսը հարկադրված էր ստեղծել նոր լեգեոններ։ Կեսարի լեգեոնների մի մասը նա կարողացավ Անտոնիոսից դեպի իր կողմը գրավել։ Ինքը Անտոնիոսը պատերազմի վերջին ժամանակաշրջանում նույնպես հավաքել էր բազմաթիվ լեգեոններ, սակայն ոչ թե հռոմեական քաղաքացիներից, այլ՝ հելլեներից և Հռոմեական պետության արևելյան նահանգների բնակչությունից։ Բացի այդ, Անտոնիոսը մի լեգեոն էր ստեղծել Դեյոտարիոսի բանակի մնացորդներից։ Իր լեգեոններն ունեին նաև Լեպիդոսը, Գնեոս Պոմպեոս կրտսերը, Բրուտոսը և Կասիոսը։ Ջախջախելով իր հակառակորդների ուժերը, Օկտավիանոսը պահպանեց իր սեփական լեգեոնները և Կեսարի լեգեոններից շատերը, որոնք վերջնարդյունքում անցել էին իր կողմը։ Նաև պահպանվեցին Լեպիդոսի և Անտոնիոսի ստեղծածներից մեկական լեգեոն (համապատասխանաբար՝ III Կիրենաիկյանը և IV Սկյութականը)։ Քանի որ թե՛ Օկտավիանոսը, թե՛ Կեսարն ունեին նույն թվահամարներով լեգեոններ՝ թվահամարների մի մասը կրկնվում էր։ Մնացած լեգեոնները կազմացրվեցին, սակայն նրանց կազմում ծառայած լեգեներներին՝ այսինքն լեգեոնական զինվորներին ընդգրկեցին այլ ռազմական կազմավրումների մեջ։ Կազմացրված զորամասերում ծառայած Հռոմի քաղաքացիների մեծ մասը համալրեց Կեսարի նախկին լեգեոնների անձնակազմի պակասած քանակությունը, առաջին հերթին՝ X, XIII և XIV լեգեոնների։ Դա առաջին հայացքից թվում էր թերի համալրված լեգեոնների մի տեսակ միավորում, որի պատճառով էլ այդ լեգեոնները սկսեցին անվանել ՛՛Զույգ՛՛ (Gemina)։ Մնացած ռազմիկներից կազմավորեցին նոր լեգեոններ (XX և XXI)։ Այն անձինք, ովքեր հռոմեական քաղաքացիներ չէին հանդիսանում, համալրեցին ՛՛օժանդակ զորամասերը՛՛։ Բացի այդ, պահպանվեց նաև Դեյոտարիոսյան լեգեոնը, որը ստացավ XXII համարանիշը։

Մ.թ. 31 թվականի վերջին (պրինցիպատի սկիզբը) Հռոմում մնացել էր 28 լեգեոն. I-ից մինչև XXII-ը և մի քանի կրկնվող համարանիշով։ Այսպես, կար 3 հատ III լեգեոն, ինչպես նաև 2-ական՝ IV, V, VI և X լեգեոններ։ Հետագա գրեթե 200 տարվա ընթացքում լեգեոնների ընդհանուր թիվը տատանվում էր 25-ից մինչև 31-ը, անփոփոխ ՛՛վերադառնալով՛՛ 28-ին։

 
Հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ ցույց են տրված լեգեոնների տեղակայման վայրերը՝ մ.թ. 125 թվականի դրությամբ:

Մ.թ. 9 թվականին XVII, XVIII և XIX լեգեոնները ոչնչացվեցին՝ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում։ Օգոստոս կայսեր մահվան պահին մնացել էր 25 լեգեոն։ Կալիգուլայի կամ (Կլավդիոսի) կառավարման օրոք ստեղծվեցին ևս 2 լեգեոն՝ XV Նախածինը և XXII Նախածինը։ Դրանց թվահամարները, հավանաբար, ցույց են տալիս, որ ստեղծվել են համապատասխան լեգեոնների տրոհման ճանապարհով։ Եվս մեկ լեգեոն ստեղծվեց Ներոն կայսեր կողմից՝ I Իտալականը, դրանով իսկ լեգեոնների թիվը դարձյալ հասցնելով 28-ի։

Ներոնի մահից հետո նոր Քաղաքացիական պատերազմ պայթեց։ Դրա ընթացքում 2 լեգեոն կազմավորեց Գալբան (VII-ը, որ հետագայում դարձավ ՛՛Զույգ՛՛ և I Օժանդակը), ևս մեկը՝ Մակրոսը։ Վերջինիս սպանությունից հետո նրա այդ լեգեոնը կազմացրվեց։ Սակայն լեգեոնների թիվը 30-ի վրա երկար չմնաց։ Ցիվիլիսի ապստամբության ընթացքում ոչնչացվեցին, առնվազն, 2 լեգեոն (XV Նախածինը և V Արտույտներինը), իսկ ևս 3 լեգեոն արատավորեցին իրենց՝ խայտառակորեն հանձնվելով բարբարոսներին։ Բացի այդ, լեգեոնների մեծ մասը պատերազմի ընթացքում սատարում էին նոր կայսր Վեսպասիանոսի հակառակորդին՝ Վիտելիոսին։ Վեսպասիանոսը այդ լեգեոններից մեկը միացրեց Գալբա լեգեոններից մեկին, իսկ ևս երկուսը՝ վերակազմավորեց նոր 2 լեգեոնների։ Եվս մեկ լեգեոն (II Օժանդակը) ստեղծվեց նավաստիներից՝ Գալբայի լեգեոնի օրինակով։ Լեգեոնների թիվը դարձյալ դարձավ 28։

Դոմիցիանոսի կառավարման ժամանակ ստեղծվեց մեկ լեգեոն, իսկ ևս մեկը ոչնչացվեց դակերի կողմից։

Տրայանոս կայսրը՝ դակերի դեմ իր երկրորդ պատերազմի համար լեգեոնների ընդհանուր թիվը հասցրեց 30-ի։ Սակայն հաջորդ իսկ կայսեր՝ Հադրիանոսի կառավարման օրոք 2 լեգեոն ՛՛կորսվեցին՛՛. XXII Դեյոտարիոսի լեգեոնը ոչնչացավ հերթական հրեական ապստամբության (Հուդայական ապստամբություն) ժամանակ, իսկ IX Իսպանական լեգեոնը ջախջախեցին պիկտերը (ներկայիս Շոթլանդիայի տարածքում բնակված ցեղ)։

Մ.թ. II դարի երկրորդ կեսին արտաքին քաղաքական իրադրությունը լրջորեն բարդացավ։ Այդ պահից ի վեր լեգեոնների թիվը սկսում է անդառնալիորեն աճել։ Դա ժամանակի ընթացքում, հավանաբար, ՛՛փոխհատուցվում՛՛ էր Հռոմեական բանակի կազմում օժանդակի զորքերի թվաքանակի աստիճանական կրճատմամբ։ Այսպես՝ Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք հավաքագրվեց 2 նոր լեգեոն՝ Մարկոմանյան պատերազմին մասնակցելու համար (II և III Իտալականները)։ Սեպտիմոս Սևերոս կայսեր օրոք հավաքագրվեց ևս 3 նոր լեգեոն (I, II և III Պարթևականները)՝ Պարթևական պատերազմին մասնակցելու համար։ Ընդ որում, այդ լեգեոններից մեկը (II Պարթևականը) պրինցիպատի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամը լինելով՝ տեղակայվեց Իտալիայի տարածքում։ 235 թվականին Սևերոսների դինաստայի ընդհատումով պայթեց մի խոշոր ճգնաժամ, որն ավարտվեց կայսրության՝ պրինցիպատից դոմինատի վերածվելով։

Լեգեոնների տեղաբաշխումն ըստ կայսերական նահանգների խմբագրել

Ստորև՝ աղյուսակում այբբենական կարգով բերված են սահմամերձ տարածքները՝ դրանք ահպանող լեգեոններով։ Աղյուսակն ընդգրկում է Օգոստոս կայսեր մահից մինչև պրինցիպատի ավարտը, այսինքն՝ մինչև [[Դիոկլետիանոս]] կայսեր ռազմական բարեփոխումների սկիզբը։ Հաշվարկի ՛՛հանգուցային՛՛ շրջափուլեր են ընտրվել.

 
Հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ ցույց է տրված նահանգներում տեղակայված լեգեոնների թվաքանակը (կարմիր թվանշաններով)՝ մ.թ. 107 թվականի դրությամբ
Նահանգը 14 թիվ 67 թիվ 96 թիվ 117 թիվ 212 թիվ 284 թիվ
Հռենոսյան սահման 8 6 7 5 4 4
Ստորին Գերմանիա 4 4 3 3 2 2
Վերին Գերմանիա 4 2 4 2 2 2
Դանուբյան սահման 7 6 8 10 12 11
Հռեցիա 1 1 1
Նորիկում 1 1 1 2 2
Պանոնիա 2 1 2 3 3 2
Վերին Մյոսիա 1 1 3 2 2 2
Ստորին Մյոսիա 1 2 2 3 2 4
Դալմատիա 2 1
Դակիա 1 2
Արևելյան սահման 4 6 6 8 10 9
Կապպադովկիա Կայսրության կազմում չէր 1 4 2 4 4
Ասորիք 4 4 1 4 3 3
Հրեաստան (Հուդա) 1 1 1 2 1
Քարուտ Արաբիա Կայսրության կազմում չէր Կայսրության կազմում չէր Կայսրության կազմում չէր 1 1 1
Աֆրիկյան սահման 3 3 3 3 2 2
Հռոմեական Եգիպտոս 2 2 2 2 1 1
Աֆրիկա 1
Մավրիտանիա Կայսրության կազմում չէր 1 1 1 1 1
Այլ նահանգներ 3 7 4 4 5 5
Բրիտանիա Կայսրության կազմում չէր 4 3 3 3 3
Տարրակոնյան Իսպանիա 3 2 1 1 1 1
Գալիա 1
Իտալիա 1 1
Ընդամենը 25 28 28 30 33 31

Ուշ կայսրության լեգեոնները խմբագրել

Բանակի նկարագրությունը խմբագրել

Դիոկլետիանոսի և Կոստանդինի բարեփոխումներից հետո լեգեոնները բաժանվում էին երկու տեսակի՝ կանոնավոր զորքեր և լիմիտաններ։

Բանակի հիմքը կազմում էին կանոնավոր զորքերը, որոնք հիմնավորված էին կայսրության խորը թիկունքում և հնարավորություն ունեին արագ ռազմերթ կատարելու դեպի կայսրության ցանկացած ծայրամասը։ Այդ զորքերը կազմված էին լավ ուսուցված ու վարժեցված զինվորներից և շատ էին հիշեցնում վաղ կայսրության լեգեոնները, սակայն ունեին առավել ժամանակակից սպառազինություն, պաշարողական ու նետողական մեքենաներ։ Լեգեոնի կազմում հետևակը քչացել էր և ավելի շատացել էր հեծելազորը։

Կանոնավոր լեգեոններն իրենց հերթին տարաբաժանվում էին չորս ենթատեսակի.

  • Սխոլաներ (լատ. Scholae)՝ կայսեր անձնական պահակազորը, որը ստեղծվել էր պրետորիական գվարդիայի հիման վրա. վերջինս կազմացրվել էր Կոստանդին I կայսեր կողմից։
  • Պալատիններ (լատ. Palatinae)՝ ընտրազորային ստորաբաժանումներ, որոնք մի տեսակ գվարդիական զորք էին՝ կայսեր ուղղակի հրամանատարության ներքո։ Սրանք ապագա ՛՛պալադինների՛՛ նախատիպն էին։ Անվանումը ծագում էր լատ. palatium՝ պալատ բառից։
  • Կոմիտատներ (լատ. Comitatensis)՝ կանոնավոր զորքեր։ Սրանք բանակի հիմքն էին, որը մեծ մասամբ, կազմում էին վաղ կայսրության ժամանակ ստեղծված լեգեոնները։
  • Պսևդոկոմիտատներ (լատ. Pseudocomitatensis)՝ լիմիտաններ, որոնք ժամանակավոր (տվյալ պատերազմական կամպանիայի, ռազմարշավի կամ ռազմերթի համար), կցագրվել են գործող բանակին և հավասարապես կատարում են թե՛ կանոնավոր զորքերին առաջադրվող խնդիրներ, թե՛ օժանդակ խնդիրներ։

Հռոմեական բանակի երկրորդ մեծ մասն էին լիմիտանները (լատ. Limitanei)՝ այն լեգեոնները, որոնք սպասարկում էին սահմանային կառույցները՝ լիմեսները (լատ. limes), զբաղվում էին դրանց կառուցմամբ, և այդ կառույցներում էին տեղակայված՝ ճամբարներով։ Այսինքն՝ ամրոցային, բերդապահ, իսկ ավելի ճիշտ՝ սահմանապահ զորքեր էին։ Լիմիտանների լեգեոնների հիմնական խնդիրը արտաքին ոտնձգություններից կայսրության սահմանների պահպանությունն էր և թշնամուն տեղում կանգնեցնելը՝ մինչև կայսրության խորքից մոտենային հիմնական մարտական ուժերը։ Լիմիտանների լեգեոնները ավելի թեթև էին զինված և ավելի վատ ուսուցվախ կամ վարժեցված։ Նրանք հաճախ օգտագործվում էին թե՛ շինարարական աշխատանքների կատարման համար, թե՛ իրենց տեղակայման վայրի շրջանում պատժիչ և ոստիկանական գործողություներ անցկացնելու համար։ Լիմիտանների լեգեոնների հիմքը կազմում էր հետևակը։ Նրանք գործնականում իրենց կազմում հեծելազոր և պաշարողական մեքենաներ չունեին։

Լեգեոնների ցուցակը խմբագրել

Ստորև թվարկված են մ.թ. 250 թվականից հետո կազմավորված լեգեոնները, որոնք հիշատակվում ենուշ կայսրության գրավոր աղբյուրներում։ Ավելի հավանական է, որ լեգեոններն ավելի շատ էին, քան կարողացել ենք ընդգրկել այս ցուցակում։ Այդ լեգեոնների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուր հանդիսացող փաստաթուղթը Notitia Dignitatum («Աստիճանացուցակ») լատիներեն անվանումը կրող փաստաթուղթն է, որը վերաբերվում է IV և V դարերի սահամանագծին։ Աղյուսակում նաև նշված է լեգեոնի տեսակը։ Վաղ կայսրության գործնականում գոյություն ունեցած բոլոր լեգեոնները, որոնք դոմինատի հաստատումից հետո շարունակում էին իրենց գոյությունը, անցել էին կոմիտատների շարքը։ Նրանց մի փոքր մասն էլ անցել էր պսևդոկոմիտատների շարքը, թեպետ կատարում էր լիմիտանների գործառույթներ։

270 թվականից հետո կազմավորված հռոմեական լեգեոնները
Անվանումը
(բնագրով՝ լատիներեն)
Անվանումը
(հայերեն)
Տեսակը Կազմավորման
տարեթիվը
Կազմացրման
տարեթիվը
Հիմնադիրը
Լեգեոն I
Legio I Flavia Constantia I Հուսալի Փլաբիոսյան լեգեոն Կոմիտատ IV դարի կես անհայտ ենթադրաբար՝ Կոնստանցիոս II
Legio I Flavia Gallicana Constantia I Հուսալի Փլաբիոսյան Գալլական լեգեոն Պսևդոկոմիտատ IV դ. սկիզբ անհայտ Կոստանցիոս II
Legio I Flavia Martis I Փլաբիոսյան Մարսյան լեգիոն Պսևդոկոմիտատ IV դ. սկիզբ անհայտ Կոստանցիոս II
Legio I Flavia Pacis I Փլաբիոսյան Խաղաղարար լեգեոն Կոմիտատ IV դ. կես Անհայտ ենթադրաբար՜ Կոնստանցիոս II
Legio I Illyricorum I Իլլիրիական լեգեոն Լիմիտան 273 IV դ. կես Ավրելիանոս
Legio I Iovia I Յուպիտերյան լեգեոն Լիմիտան III դ. վերջ Դիոկղետիանոս
Legio I Isaura Sagittaria I Իսավրիական նետաձիգ լեգեոն Պսևդոկոմիտատ III դ. վերջ անհայտ ենթադրաբար՝ Պրոբոս
Legio I Iulia Alpina I Հուլիոսյան Ալպյան լեգեոն Պսևդոկոմիտատ IV դ. կես անհայտ ենթադրաբար՝ Կոնստանտոս
Legio I Martia I Մարս աստծո լեգեոն Պսևդոկոմիտատ III դ. վերջ անհայտ Դիոկղետիանոս
Legio I Maximiana I Մաքսիմիանոսի լեգեոն Կոմիտատ 297 թ. IV դ. վերջ Դիոկղետիանոս
Legio I Noricorum I Նորիկյան լեգիոն Լիմիտան 297 թ. Դիոկղետիանոս
Legio I Pontica I Պոնտական լեգեոն Լիմիտան 296 թ. Դիոկղետիանոս
Լեգեոն II
Legio II Britannica II Բրիտանական լեգեոն Կոմիտատ ենթադրաբար՝ 286—297 թթ. ենթադրաբար՝ Կարաուսիոս կամ Ալլեկտոս
Legio II Flavia Constantia II Կոնստանցիոս Փլաբիոսի լեգեոն Կոմիտատ 297 թ. Դիոկղետիանոս
Legio II Flavia Constantia Thebaeorum II Կոնստանցիոս Փլաբիոսի Թեբեյական լեգեոն Կոմիտատ IV դ. վերջ Թեոդոսիոս I Մեծ
Legio II Flavia Virtutis II Փլաբիոսյան Խիզախ լեգեոն Կոմիտատ IV դ. կես Կոնստանցիոս II
Legio II Isaura II Իսավրիական լեգեոն Լիմիտան III դ. վերջ ենթադրաբար՝ Պրոբոս
Legio II Iulia Alpina II Հուլիոսյան Ալպիական լեգեոն Պսևդոկոմիտատ IV դ. կես անհայտ ենթադրաբար՝ Կոնստանտոս
Legio II Herculia II Հերկուլեսյան լեգեոն Լիմիտան III դ. վերջ Դիոկղետիանոս
Լեգեոն III
Legio III Diocletiana III Դիոկղետիանոսի լեգեոն Կոմիտատ 296 թ. V դ. վերջ Դիոկղետիանոս
Legio III Flavia Salutis III Փլաբիոսյան Փրկարար լեգեոն Կոմիտատ IV դ. կես Կոնստանցիոս II
Legio III Herculia III Հերկուլեսյան լեգեոն Պսևդոկոմիտատ III դ. վերջ Դիոկղետիանոս
Legio III Isaura III Իսավրիական լեգեոն Լիմիտան III դ. վերջ ենթադրաբար՝ Պրոբոս
Legio III Iulia Alpina III Հուլիոսյան Ալպիական լեգեոն Կոմիտատ IV դ. կես անհայտ ենթադրաբար՝ Կոնստանտոս
Լեգեոն IV
Legio IV Italica IV Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոն Պսևդոկոմիտատ III դ. սկիզբ անհայտ Գորդիանոս III
Legio IV Martia IV Մարսյան լեգեոն Կոմիտատ III դ. վերջ Ավրելիանոս
Legio IV Parthica IV Պարթևական լեգեոն Լիմիտան III դ. վերջ VI век
(Բյուզանդիայի կայսրերի ենթակայության ներքո)
Դիոկղետրանոս
Լեգեոն V
Legio V Iovia V Յուպիտերյան լեգեոն Լիմիտան III դ. վերջ Դիոկղետիանոս
Legio V Parthica V Պարթևական լեգեոն Լիմիտան III դ. վերջ 359 թ. Դիոկղետիանոս
Լեգեոն VI
Legio VI Gallicana VI Գալլական լեգեոն ենթադրաբար Գալլական կայսրության սխոլա 269 թ. 274 թ. Լելիանոս
Legio VI Herculia VI Հերկուլեսյան լեգեոն Լիմիտան III դ. վերջ Դիոկղետիանոս
Legio VI Hispana VI Իսպանական լեգեոն անհայտ III դ. սկիզբ անհայտ անհայտ
Legio VI Parthica VI Պարթևական լեգեոն Պսևդոկոմիտատ III դ. վերջ Դիոկղետիանոս
Լեգեոն XII
Legio XII Victrix XII Հաղթաբեր լեգեոն ենթադրաբար՝ լիմիտան III դ. վերջ IV դ. սկիզբ Կոնստանցիոս Քլորոս

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Notitia Dignitatum
  • Oxford Classical Dictionary
  • Keppie, Lawrence. The Making of the Roman Army, 1984
  • Моммзен Т. Римская история

Օգտակար հղումներ խմբագրել