Անտեսված կապտաթիթեռ

միջատների տեսակ
Անտեսված կապտաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Polyommatus
Ենթացեղ Agrodiaetus
Տեսակ Անտեսված կապտաթիթեռ (P. zarathustra)
Միջազգային անվանում
Polyommatus zarathustra

Անտեսված կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus neglectus), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

18-22 մմ առջևի թևի երկարությամբ ոչ խոշոր չափի թիթեռ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, իսկ շատ ուժեղ արտահայտված եզրի մգացումը երբեմն հասնում է մինչև թևի միջին մասը։ Այս տեսակի էգը դարչնագույն է։ Թևերի ստորին մակերեսն ունի սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագիծ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Տարածված է Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջերում՝ Լիճք գյուղի մոտ և Շվանիձոր գյուղից դեպի հյուսիս[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ծովի մակարդակից 1400-1900 մ բարձրություններում և անտառի վերին եզրի չոր մարգագետիններում[1]։

Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Թրթուրը զարգանում է Astragalus robustus բույսի լոկալ ձևի տերևների վրա։ Ձմեռում են երկրորդ հասակի թրթուրները։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բավական ցածր է, իսկ թվաքանակի փոփոխության միտումները՝ դեռ չբացահայտված։

Սպառնացող վտանգներից են անասունների գերարածեցումը և ենթակառուցվածքի զարգացումը (ճանապարհաշինություն)։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.