Անտառամեջ (գյուղ, Արցախ)

(Վերահղված է Անտառամեջ (Արցախ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառամեջ (այլ կիրառումներ)

Անտառամեջ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին։

Գյուղական համայնք
Անտառամեջ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Այլ անվանումներԲյուլևլիկ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Անտառամեջ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Անտառամեջ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել՝ 1996 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ 1998 թվականի հունիսի 6-ին Արցախի օրենքով գյուղը վերանվանվել է Անտառամեջ[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2003 թվականի տվյալներով բնակչությունը 26 մարդ է։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ - 5 -

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 555
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։