Անվայլեր ամ Թրիֆելս
Անվայլեր ամ Թրիֆելս (գերմ.՝ Annweiler am Trifels), քաղաք Գերմանիայում՝ Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Հարավային Վայնշտրասե շրջանում, Քվայխ գետի ափին, Լանդաուից 12 կիլոմետր դեպի արևմուտք։ Նույնանուն համայնքային միվորման կենտրոնն է։ Զբաղեցնում է 39,87 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6 889[2]։ Պաշտոնական կոդը՝ 07 3 37 501: Երկաթուղային կայարան Լանդաու-Սաարբրյուկեն երկաթգծի վրա։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Անվայլեր ամ Թրիֆելս | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Annweiler am Trifels? | ||
Մակերես | 39,87 կմ² | ||
ԲԾՄ | 179 մետր | ||
Բնակչություն | ▲7254 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06346 | ||
Փոստային դասիչ | 76855 | ||
Պաշտոնական կայք | annweiler.de | ||
| |||
Անվայլերի տնտեսության գլխավոր ճյուղը զբոսաշրջությունն է։ Քաղաքի տեսարժան վայրերից հիշարժան է հատկապես մերձակա Զոննենբերգ սարի վրա փռված Թրիֆելսի ամրոցի ավերակները. այս ամրոցը նշանավոր է նրանով, որ նրա զնդանում 1193 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 19-ը բանտարկված է եղել Ռիչարդ Առյուծասիրտը[3]։
Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանի 1911 թվականի հրատարակությունում Անվայլերի շրջակա տարածքը ներկայացված է որպես "Pfälzer Schweiz"[4]:
Պատկերասրահ
խմբագրել-
Ռատուշան
-
Փողոց հին քաղաքամասում
-
Բողոքականների եկեղեցին
-
Սբ. Հովսեփ եկեղեցին
-
Երկաթուղային կայարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Statistisches Landesamt Rheinland-Pfalz — Bevölkerung der Gemeinden am 31. Dezember 2010 Արխիվացված 2012-01-31 Wayback Machine (PDF; 727 KB)
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջ 158.
- ↑ Entry for Annweiler in the German "Brockhaus Kleines Konversations-Lexikon" from 1911
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվայլեր ամ Թրիֆելս» հոդվածին։ |