«Անպատասխան» (անգլ.՝ Ghosted), ռեժիսոր Դեքսթեր Ֆլեթչերի սպասվող ռոմանտիկ մարտֆիլմը[2]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քրիս Էվանսը և Աննա դե Արմասը։ Պրեմիերան նշանակված է 2023 թվականի ապրիլի 21-ին՝ Apple TV+-ում[3]։

Անպատասխան
անգլ.՝ Ghosted
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, արկածային մարտաֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն և մարտաֆիլմ
Թեմաահաբեկչություն
Թվականապրիլի 21, 2023[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեքսթեր Ֆլեթչեր
ՊրոդյուսերԴևիդ Էլիսոն, Քրիս Էվանս, Աննա դե Արմաս, Փոլ Վեռնիկ և Ռեթ Ռիզ
Սցենարի հեղինակՓոլ Վեռնիկ, Ռեթ Ռիզ, Քրիս ՄաքՔեննա և Էրիկ Սոմերս
ԴերակատարներՔրիս Էվանս, Աննա դե Արմաս, Էդրիան Բրոուդի, Մայք Մոհ, Թիմ Բլեյք Նելսոն, Մարվան Քենզարի, Աննա Դիվեր Սմիթ, Լիզի Բրոդվեյ, Մուսթաֆա Շաքիր, Թիա Սիրկար, Էմի Սեդարիս, Թեյթ Դոնովան, Էնթոնի Մաքի, Ջոն Չո, Սթեն Սեբաստիան, Ռայան Ռեյնոլդս, Սթիվ Փարք և Բեռն Գորման
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունԼորն Բելֆ
ՄոնտաժՋոշ Շեֆեր, Քրիս Լեբենզոն և Ջիմ Մեյ
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Լոնդոն, Խյբեր Փախթունխվա, Վիրջինիա և Եմեն
Նկարահանման վայրԱտլանտա և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունSkydance Media
Տևողություն116 րոպե

Սյուժե խմբագրել

Քոուլը ազնիվ և լավ տղա է, որը սիրահարվում է խորհրդավոր Սեյդիին, բայց շոկային բացահայտում է կատարում և իմանում, որ Սեյդին գաղտնի գործակալ է։ Մինչ երկրորդ ժամադրությանը գնալը՝ Քոուլը և Սեյդին ուղևորվում են աշխարհը փրկելու արկածի։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քրիս Էվանս Քոուլ Ռիգան Քոուլ Ռիգան
Աննա դե Արմաս Սեյդի Սեյդի
Էդրիեն Բրոուդի Լևեկ Լևեկ
Մայք Մո Վագներ Վագներ
Թեյթ Դոնովան Քոուլի հայրը Քոուլի հայրը
Էմի Սեդարիս Քոուլի մայրը Քոուլի մայրը
Թիմ Բլեյք Նելսոն Բորիսլով Բորիսլով
Մարվան Կենզարի Մարկո Մարկո
Աննա Դևեր Սմիթ Կլաուդիա Յաթես Կլաուդիա Յաթես
Լիզի Բրոդվեյ Մեթի Մեթի
Մուստաֆա Շաքիր Մոնտե Ջեքսոն Մոնտե Ջեքսոն
Թիա Սիրկար Փաթի Փաթի

Արտադրություն խմբագրել

Նախագծի մասին հայտարարել են 2021 թվականին Skydance Media-ն և Apple Studios-ը։ Քրիս Էվանսը և Սքարլեթ Յոհանսոնը պետք է նկարահանվեին գլխավոր դերերում[4][5]։ Սցենարի հեղինակներն են Քրիս Մաքքենան, Էրիկ Սոմերսը, Փոլ Վերնիկը և Ռեթ Ռիզը, իսկ Դեքսթեր Ֆլեթչերն ընտրվել է որպես ռեժիսոր։ 2021 թվականի դեկտեմբերին կարգացուցակի հետ առաջացած խնդրի պատճառով Յոհանսոնը լքել է նախագիծը և նրան փոխարինել է Աննա դե Արմասը[6]։ 2022 թվականի փետրվարին դերասանական կազմին միացել է նաև Էդրիեն Բրոուդին[7]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի փետրվարի 14-ից մայիսի 12-ն ընկած հատվածում և անցկացվել են Վաշինգտոն և Ատլանտա քաղաքներում[8]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի թողարկումը նշանակված է 2023 թվականի ապրիլի 21-ին՝ Apple TV+-ում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Крис Эванс показал образ, в котором появится в грядущей премьере фильма «Призрак»». StarsLife (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Sitek, Natalie; Tinoco, Armando (2023 թ․ հունվարի 16). «'Ghosted' Director Dexter Fletcher Hints At April Release Of Film Starring Chris Evans & Ana De Armas». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  4. The Hollywood Reporter. «Chris Evans, Scarlett Johansson to Star in Adventure Movie 'Ghosted' for Apple» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  5. Deadline. «Apple, Skydance Reuniting Marvel Superhero Stalwarts Scarlett Johansson & Chris Evans In Dexter Fletcher-Directed 'Ghosted'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  6. Deadline. «Ana De Armas In, Scarlett Johansson Exits Apple's Chris Evans-Starrer 'Ghosted' With Dexter Fletcher Directing, Skydance Producing» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  7. Deadline. «Adrien Brody Joins Chris Evans In Apple And Skydance's 'Ghosted' From Director Dexter Fletcher» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  8. «Apple drama Ghosted starring Chris Evans to shoot in Atlanta and Washington DC». KFTV (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.