Անուրադհա Կոիրալա (նեպալ.՝ अनुराधा कोइराला, ապրիլի 14, 1949(1949-04-14), Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի սոցիալական ակտիվիստ, ստրկության զոհերին օժանդակող նեպալյան Մաիտի Նեպալ հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը[1]: 2018 թվականի հունվարի 17-ին Նեպալի կառավարության կողմից նշանակվել է համար 3 նահանգի նահանգապետ` դառնալով առաջին կին նահանգապետը[2]

Անուրադhա Կոիրալա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1949(1949-04-14) (71 տարեկան)
ԾննդավայրRumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ
ՔաղաքացիությունFlag of Nepal.svg Նեպալ
Ազգությունdemographics of Nepal?
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունսոցիալական աշխատող
Քաղաքական կուսակցությունNepali Congress?
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Շրիի մրցանակ և Padma Shri in trade and industry?

Այժմ նրա հիմնած կազմակերպությունը ղեկավարում է վերականգնողական տուն Կատմանդուում, ինչպես նաև` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին գտնվող քաղաքներում գործող վերականգնողական տներ և ակադեմիա Կատմանդուում: Ինչպես հուշում է կազմակերպության անունը (maiti նեպալերեն նշանակում է «մայրիկի տուն»), Մաիտի Նեպալը ապաստարան է Հնդկաստանի հասարակաց տներից փրկված կանանց համար: Կանայք կարող են մնալ Մաիտի Նեպալի տներում այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի կլինեն վերադառնալ իրենց տները, իսկ եթե նրանք մերժված են հասարակության ու իրենց հարազատների կողմից, կարող են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ապրել: 1993-2011 թվականներին Կոիրալան ու իր կազմակերպությունը օգնել են ավելի քան 12.000 կանանց[3]:

Մաիտի Նեպալն աշխատում է նաև փրկված կանանց իրենց ընտանիքի հետ վերամիավորելու ուղղությամբ` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին ոստիկանության հետ հսկումներ իրականացնելով, ինչպես նաև` օգնելով կանանց փախչել հասարակաց տներից` Հնդկաստանի իշխանությունների օգնությամբ[4]:

Անուրադհա Կոիրալան CNN-ի Հերոսի մրցանակով

Կոիրալան 2006 թվականի օգոստոսի 25-ին Խաղաղության աբբայության կողմից Մասաչուսեթսում արժանացել է Խղճի արիության մրցանակի[5]: 2010 թվականին արժանացել է CNN տարվա հերոս մրցանակին[1]:

Ամերիկյան կառավարությունը 2010 թվականի ապրիլին Մաիտի Նեպալին երկու տարվա դրամաշնորհ է տրամադրել` 500.000 ամերիկյան դոլարի չափով[6]:

2017 թվականի նոյեմբերին Կոիրալան միացել է Նեպալի կոնգրեսական կուսակցությանը[7]:

Պարգևներ և ճանաչումԽմբագրել

Անուրադհա Կոիրալան 1998 թվականին արժանացել է Նեպալի Տարվա լավագույն սոցիալական աշխատող պարգևին, 1999 թվականին ստացել է Գուրկկայի աջ ձեռքի մեդալ, 2002 թվականին` Տրիշակտիպատա մրցանակ, 2006 թվականին Խաղաղության աբբայություն հիմնադրամի կողմից արժանացել է Խղճի արիության մրցանակի, 2007 թվականին` գերմանական UNIFEM և Սոֆյա թագուհու արժաթե մեդալ մրցանակներին:

Անուրադհան 2010 թվականին արժանացել է CNN-ի հերոսի կոչմանը: Բեմում նա ներկայացվել է Դեմի Մուրի և Էշթոն Քաթչերի կողմից[8]: Նա 100.000 ամերիկյան դոլար է ստացել` Մաիտի Նեպալի հետ իր աշխատանքը շարունակելու համար, ինչպես նաև` 25.000 ամերիկյան դոլար CNN-ի կողմից` ի նշան երախտագիտության[8][9]:

2014 թվականին արժանացել է Մայր Թերեզայի մրցանակի[10][11]:

2017 թվականի ապրիլին նախագահ Պրանաբ Կումար Մուխերջիի կողմից Անուրադհա Կոիրալային շնորհվել է Հնդկաստանի չորրորդ ամենաբարձր` Պադմա Շրի քաղաքացիական պարգևը[12][13]: 2018 թվականին Կոիրալան արժանացել է G. O. D. մրցանակի[14]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Anuradha Koirala named CNN Hero of the Year 2010»։ The Money Times։ նոյեմբերի 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 25, 2010-ին։ Վերցված է փետրվարի 25, 2011 
  2. https://www.tribuneindia.com
  3. CNN Hero working harder than ever to stop human trafficking, 23 June 2011, CNN
  4. Anuradha Koirala – Protecting the Powerless. Edition.cnn.com. Retrieved on 2012-05-20.
  5. «The Peace Abbey Courage of Conscience Recipients List»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-05-ին։ Վերցված է 2008-05-12 . peaceabbey.org
  6. «U.S. asks Nepal to meet the May deadline for new constitution»։ The Hindu։ ապրիլի 27, 2010։ Վերցված է մայիսի 3, 2010 
  7. «CNN Hero awardee Anuradha Koirala joins NC»։ 2017-11-12։ Վերցված է դեկտեմբերի 5, 2017 
  8. 8,0 8,1 «Anuradha wins CNN Heroes Award 2010»։ CNN Edition։ 2012-03-23 
  9. «Anuradha wins CNN Heroes Award»։ 2012-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-30-ին։ Վերցված է 2019-09-07 
  10. «Mother Teresa global awards for Anuradha Koirala, Amte»։ Business Standard։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014 
  11. «Mother Teresa Memorial International Award for Social Justice held on Sunday»։ dna (Diligent Media Corporation Ltd.)։ նոյեմբերի 11, 2014։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014 
  12. «Anuradha Koirala Receives Padma Shri Award»։ 2017-04-14։ Վերցված է դեկտեմբերի 5, 2017 
  13. «India honours 67-year-old Nepali woman who freed 45,000 girls from sexual slavery»։ 2017-01-27 
  14. Reporter India-West Staff։ «Maiti Nepal Founder Anuradha Koirala to Be Honored as Human Rights Icon of Asia by GOD Asia»։ India West (անգլերեն)։ Վերցված է 2018-11-19 

Արտաքին հղումներԽմբագրել