Անուշ Նագգաշյան
Անուշ Հրանդի Նագգաշյան (նոյեմբերի 22, 1961[1], Գազա, Պաղեստին), հայ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու (1995)։
Անուշ Նագգաշյան Անուշ Նագգաշեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Գազա, Պաղեստին |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Սրբոց թարգմանչաց վարժարան (1979) և Երևանի պետական համալսարան (1984) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1995) |
Պարգևներ | |
Անուշ Նագգաշյան Վիքիքաղվածքում | |
Անուշ Նագգաշյան Վիքիդարանում | |
Anoush Nakashian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1967 թվականին հրեա-արաբական պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երուսաղեմ։ Ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանը (1979), ԵՊՀ-ն (1984)։ 1985 թվականին մեկնել է Անգլիա, հետևել «Փիթմընզ քոլեջի» անգլերենի և թատերարվեստի դասընթացներին։ 1995 թվականին ԵՊՀ-ում «Ֆրիկի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով պաշտպանել է գիտական ատենախոսություն։ 1995-2007 թվականներին Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, գրաբար, հայոց պատմություն և մատենագիտություն, եղել է մշակութային միջոցառումների պատասխանատուն։ Եղել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդական (1991-1998)[2][3]։ 2015 թվականից «Ծանօթանանք հայ Երուսաղէմին» հաղորդաշարի հեղինակն ու հաղորդավարն է։
Լույս է ընծայել «Սիրոյս տաք շունչէն» (1993), «Գիշերային պատարագ» (1994), «Անձրեւոտ սէր» (1998), «Եթե յանկարծ տեսնես իրեն…» (2003), «Հատընտիր» (2004), «Փոքրիկ աղջիկը... Մեծ երազով» (2009), «Ես հայ եմ» (2013) ժողովածուները[4][5]։ 2013 թվականին լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ բանաստեղծությունների գիրքը՝ Love & Torment, 2016 թվականին՝ «Այդ սերմը ես էի» գիրքը, 2011-2013 թվականներին՝ «Անդրադարձ ամսաթերթը»։
Պարգևներ, մրցանակներ և կոչումներ
խմբագրել- ՀԳՄ ոսկե մեդալի (2004)։
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ
- Մովսես Խորենացու մեդալ
- «Բնության և հասարակության մասին գիտությունների» միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1683
- ↑ Արդի հայ քնարերգություն, Գիրք Բ, Սփյուռք, Ե., ՀԳՄ հրատ., 2010, էջ 132
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
- ↑ «ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանի գրքի շնորհանդէսը - «ԱԼԻՔ» Օրաթերթ». www.alikonline.ir. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Նագգաշյան, Անուշ Հրանդի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անուշ Նագգաշյան Արխիվացված 2021-05-03 Wayback Machine
- «Ժամանակ». www.jamanak.com. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- Մերոնք-Անուշ Նագաշյան
- …ԵՒ ԱՉՔԵՐՍ, ՍԻՐՏՍ, ՀՈԳԻՍ
- Նախըշենց Յուշերնէն (ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ - Պատմ. 1) Անուշ Նագգաշեան