Անուշավան Վանցյան

հայ մեխանիկոս

Անուշավան Արիստակեսի Վանցյան (հուլիսի 23, 1951(1951-07-23), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998):

Անուշավան Վանցյան
Ծնվել էհուլիսի 23, 1951(1951-07-23) (72 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998)
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Անուշավան Վանցյանը ծնվել է 1951 թվականի հուլիսի 23-ին, Ախալցխայում։ Դպրոցական տարիներից դրսևորել է ինքնաշեն ատրճանակներ և հրացաններ ստեղծելու կարողություններ. պատրաստել է վառոդի և ածխի փոշու խառնուրդից բաղկացած վառելիքով փոքր հրթիռներ։ 1969 թվականին ավարտել է Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1974 թվականին՝ մեխանիկա մասնագիտությամբ։ Բուհում աշակերտել է գիտնական Կարո Չոբանյանին։ 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1992-2005 թվականներին եղել է թեմայի ղեկավար, 2005 թվականից՝ առաջատար գիտաշխատող[1]։

1990 թվականին «Զրահի պաշտպանունակության մեծացման էլեկտրադինամիկական մեթոդ» փորձարարական աշխատանքի համար Վանցյանը, Ա. Բոգդոևի հեղինակակցությամբ, ստացել է ՀՀ ԳԱԱ երկրորդ մրցանակ։ 1990-ական թվականներին, փորձելով տեսական բացատրություն տալ հայտնաբերված երևույթին, Վանցյանը փորձարարական ճանապարհով բացահայտել է մետաղական միջավայրերում պարպման հոսանքի բաշխման օրենքը։ Համաձայն ստացված արդյունքների՝ մետաղական միջավայրում պարպման հոսանքը վեր է ածվում Ֆորյերի շարքի, համաձայն որի` ցածր հաճախության հարմոնիկաներն անցնում են նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ բարձր հաճախության հարմոնիկաները մղվում են դեպի հաղորդիչի մակերևույթ (հայտնի սկին էֆեկտը)։

Աշխատանքները վերաբերում են բարակ էլեկտրահաղորդիչ մարմինների՝ մետաղների և խոնավ գետնահողերի մեջ ներթափանցման շարժընթացին, էլեկտրահաղորդիչ սալերի տատանումների վրա էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությանը։ Հիմնավորել է մագնիսական դաշտերի միջոցով պաշտպանական արգելքների մեջ մխրճասայրերի ներթափանցման խորության զգալի նվազեցմանը (արգելքի պաշտպանունակության մեծացմանը) նպաստող երևույթը[1]։ Հեղինակ է ավելի քան 160 գիտական հոդվածների և 8 մենագրությունների։

Երկեր խմբագրել

  • Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока / А.А. Ванцян, Д.Х. Овсепян; Отв. ред. А.М. Симонян; НАН РА, Ин-т механики.[2][3]
  • Влияние электромагнитных полей и анизотропных свойств среды на динамические процессы в сплошных средах/ Հոծ միջավայրերում էլեկտրամագնիսական դաշտերի և միջավայրի անիզոտրոպ հատկությունների ազդեցությունը դինամիկական երևույթների վրա / А.А. Ванцян; Национальная АН РА, Ин-т механики; Отв. ред. М.Б. Белубекян.[4]
  • Об одном методе решения трансцендентных и алгебраических уравнений (в примерах) / А.А.Ванцян, Г.А.Геворкян; Ин-т механики НАН РА.[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 524։
  2. «Ванцян, Анушаван Аристакесович - Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. Ванцян, Анушаван Аристакесович; Овсепян, Духик Хачиковна; Симонян, А. М. (2010). Динамическое взаимодействие деформируемого индентора и преграды при наличии разрядного тока. Институт механики НАН РА. Ереван: Б. и. ISBN 9789939535760.(չաշխատող հղում)
  4. Ванцян, Анушаван Аристакесович (2004). Белубекян, М. Б. (ed.). Влияние электромагнитных полей и анизотропных свойств среды на динамические процессы в сплошных средах =: Հոծ միջավայրերում էլեկտրամագնիսական դաշտերի և միջավայրի անիզոտրոպ հատկությունների ազդեցությունը դինամիկական երևույթների վրա. Национальная АН РА, Институт механики. Ереван: Гитутюн. ISBN 9785808005594.(չաշխատող հղում)
  5. Ванцян, Анушаван Аристакесович; Геворкян, Грант Араратович (2014). Об одном методе решения трансцендентных и алгебраических уравнений (в примерах). Институт механики НАН РА. Ереван: "Гитутюн" НАН РА. ISBN 9785808010666.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել